Домой ԼՈՒՐԵՐ Մեկ-երկու օր ջերմաստիճանի նվազումը չի ենթադրում՝ ամբողջ ապրիլը տաք չի լինելու. որոշ...

Մեկ-երկու օր ջերմաստիճանի նվազումը չի ենթադրում՝ ամբողջ ապրիլը տաք չի լինելու. որոշ տեղերում ձյան տեղումները նորմալ են

579
0

Մեկ կամ երկու օր օդի ջերմաստիճանի նվազումը չի ենթադրում, որ ամբողջ ապրիլ ամիսը տաք չի լինելու: Կանխատեսումը, որն արվել էր ապրիլի սկզբին, 100 տոկոսով արդարացվել եւ արդարացվում է:

Այս մասին այսօր «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ անդրադառնալով Հայաստանում առաջիկայում սպասվող կլիմայական փոփոխություններին եւ վերջին օրերի եղանակային կանխատեսումներին:

«Ամսական կտրվածքով մեզ մոտ ապրիլին գերակշռելու են նորմայից բարձր ջերմային օրերը»,- վերահաստատեց Սուրենյանը:

Անդրադառնալով հանրապետության որոշ հատվածներում կլիմայական փոփոխություններին եւ ձյան տեսքով տեղումներին՝ վերջինս նկատեց՝ կլիմայական տեսանկյունից այդ հատվածների ձյունը համարվում է նորմալ երեւույթ:

«Տարվա այս ժամանակահատվածում նորմալ են տեղումներն այն բնակավայրերի համար, որոնք գտնվում են ծովի մակերեւույթից 2000 մետր բարձրության վրա: Այդտեղ ծառերի ծաղկումը, բողբոջումն ու փթթումը տեղի են ունենում մայիսի առաջին տասնօրյակում: Ըստ այդմ՝ Շիրակի մարզում տեղացած ձյունը չի կարող որեւէ ազդեցություն ունենալ այնտեղի պտղատուների կամ, առհասարակ, որեւէ ծառատեսակի վրա»,- վստահեցրեց Սուրենյանը:

Նրա փոխանցմամբ՝ առայժմ հանրապետությունում թափվել է տեղումների ընդամենը 10-30 տոկոսը: Այսօր եւ վաղը տեղումներ են սպասում, մայրաքաղաքում եւս հնարավոր է կարճատեւ անձրեւ, ապա մինչեւ ապրիլի 19-ը լինելու է առանց տեղումների եղանակ:

«Վաղը՝ կեսօրից հետո, օդի ջերմաստիճանը կրկին կսկսի բարձրանալ: Ընդհանուր առմամբ 14-ից մինչեւ 19-ը ընկած ժամանակահատվածում աստիճանաբար կբարձրանա օդի ջերմաստիճանը 8-10 աստիճանով: 19-20-ը հանրապետության հովտային գոտիներում, այդ թվում՝ մայրաքաղաքում, ջերմաստիճանը կգերազանցի ցերեկը պլյուս 20-ի շեմը»- եզրափակեց հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալը:

 

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Пожалуйста, введите ваш комментарий!
пожалуйста, введите ваше имя здесь