Վանաձոր-Ստեփանավան ճանապարհը փակ է (տեսանյութ)

Ժամը 14։00 սահմաններում Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին ձյունը թափվել է սարից և փակել ճանապարհը:



Ժամը 14։00 սահմաններում Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին ձյունը թափվել է սարից և փակել ճանապարհը:






ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում այսօր բացառիկ վիրահատություն է կատարվել` ստամոքսի կարդիալ հատվածի մասնահատում՝ լապարասկոպիկ և թորակոսկոպիկ եղանակով։
Վիրահատությունը կատարվել է երկու փուլով՝ որովայնի հատվածում անջատվել է ստամոքսը, իսկ կրծքավանդակի հատվածում՝ կերակրափողը։ Անգամ բաց եղանակով կատարելու դեպքում` այն վիրաբուժության մեջ ամենաբարդ վիրահատություններից է, իսկ լապարասկոպիկ և թորակոսկոպիկ եղանակների կիրառումը բժիշկներից բարձր որակավորում և մասնագիտական մեծ հմտություններ է պահանջում։
Այս մոտեցումը թույլ է տալիս խուսափել որովայնի և կրծքավանդակի երկու մեծ կտրվածքից, ինչը նվազեցնում է վիրահատական տրավմատիզացիան և ցավային համախտանիշը։
Հետվիրահատական վերականգնումն ավելի արագ է անցնում. հիվանդը երկար չի մնում պառկած, ինչը նպաստում է թոքերի և աղիների աշխատանքի ավելի արագ վերականգնմանը։
Պացիենտը 1970թ․ ծնված տղամարդ է, որի մոտ ախտորոշվել է ստամոքսի կարդիալ հատվածի (կերակրափողի և ստամոքսի միացման հատված) քաղցկեղ։ Նա ստացել է 4 կուրս նեոադյուվանտ (նախավիրահատական) քիմիաթերապևտիկ բուժում, որի ֆոնին դիտվել է դրական դինամիկա՝ ուռուցքի փոքրացում։ Վիրահատությունից առաջ ուռուցքն ունեցել է 5սմ տարածվածություն կերակրափողի երկայնքով։ Վիրաբուժական թիմը որոշել է լապարասկոպիկ և թորակոսկոպիկ եղանակներով կատարել ստամոքսի կարդիալ հատվածի մասնահատում՝ ավշային համակարգի հեռացումով, իսկ մարսողական տրակտի ամբողջականությունը վերականգնելու համար ստամոքսի մնացած՝ դիստալ հատվածից ձևավորել խողովակ և միացնել կերակրափողին։

Վիրաբուժական թիմի անդամներն են Ուռուցքաբանության ազգային կենտրոնի որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքի ուռուցքաբան-վիրաբույժ Ավետիք Պետրոսյանը, թորակալ վիրաբուժության բաժանմունքի վարիչ, թոքային-վիրաբույժ Արմեն Խանոյանը, ինչպես նաև Ռուսաստանից հրավիրված մասնագետ, Մոսկվայի թիվ 62 քաղաքային ուռուցքաբանական հիվանդանոցի թորակալ վիրաբուժության գիտապրակտիկ կենտրոնի ղեկավար Դմիտրի Սեխնիաձեն։ Վերջինս ունի բարձրագույն որակավորում «թորակալ վիրաբուժություն» մասնագիտությամբ:
Վիրահատությունից հետո պացիենտը դեռ որոշ ժամանակ կմնա բժիշկների հսկողության ներքո, մինչև օրգանիզմը ամբողջությամբ կոմպենսացնի հեռացված ստամոքսի գործառույթը։

Նորվեգիայի Համար քաղաքում այսօր ավարտվել է գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունը:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի հրաձգության մամուլի ծառայությունը, մրցումների վերջին օրը մեր հրաձիգները նվաճել են հերթական երկու մեդալները: Թիմային միքս, 20+20 կրակոց վարժությունում, հաղթող են ճանաչվել Գոռ Խաչատրյանն ու Գոհար Հարությունյանը:
Հովհաննես Մարգարյան-Լիլիթ Մկրտչյան զույգը զիջել է ընդամենը մեկ միավորով և բավարավել 2-րդ տեղով:
Հայաստանի հավաքականը, որը հանդես է եկել 12 մարզիկներով, ընդհանուր հաշվարկով նվաճել է 10 մեդալ` 7 ոսկի և 3 արծաթ:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը «ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել, որտեղ տեղեկացրել է, որ նամակ է հղել Իրանի խորհրդարանի Իրան-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Սեյեդ Մեհդի Ֆարշադանին և բարեկամական խմբի անդամ, Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Մահմուդ Ահմադի Բաղիշին:
«Որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի նախագահ նամակ եմ հղել Իրանի խորհրդարանի Իրան-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Սեյեդ Մեհդի Ֆարշադանին և բարեկամական խմբի անդամ, Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Մահմուդ Ահմադի Բաղիշին»,- գրել է նա:
Նամակում ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախում վերջին ռազմական ներխուժումը և ադրբեջանական այն գործողությունները, որոնք նպատակ ունեն Արցախում հումանիտար աղետ և էթնիկ զտում առաջացնել:
Պապոյանը նշել է նաև, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու իր օրակարգին։