Домой ԼՈՒՐԵՐ Քրիստոսի արձանը, այնուամենայնիվ, կկառուցվի. արձան-համալիրի մրցութային հանձնախումբը պատասխանել է Հայ եկեղեցուն

Քրիստոսի արձանը, այնուամենայնիվ, կկառուցվի. արձան-համալիրի մրցութային հանձնախումբը պատասխանել է Հայ եկեղեցուն

0
Քրիստոսի արձանը, այնուամենայնիվ, կկառուցվի. արձան-համալիրի մրցութային հանձնախումբը պատասխանել է Հայ եկեղեցուն

Yerevan.Today | Մայր Աթոռն ընդունելի չի համարում Հայաստանում Քրիստոսի արձանի  տեղադրումը

Հայտարարությունում ասվում է. «Ինչպես արդեն գիտեք, Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի հանձնախումբն ամփոփել է մրցութային առաջին փուլը՝ հնարավորություն տալով 21 հեղինակներին մեկամսյա ժամանակահատվածում լրամշակել իրենց աշխատանքները:  Առանձնահատուկ գոհունակությամբ ցանկանում ենք փաստել, որ հանրային դիսկուրսը համարում ենք կայացած, քանզի առ այսօր շարունակում ենք ստանալ հարյուրավոր առաջարկներ Հայաստանից, Սփյուռքից և Արցախից՝ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի ճարտարապետական լուծումների, տեղադրման վայրի և այլ հարցերի վերաբերյալ:

Հայ Առաքելական եկեղեցու դիրքորոշումը մեզ համար շատ կարևոր է և գնահատելի: Միևնույն ժամանակ ցանկանում ենք վերահաստատել, որ Հիսուս Քրիստոսի արձան-համալիրը  ճարտարապետական կոթող է, որը նպատակ ունի դառնալ միաբանության խորհրդանիշ ոչ միայն հայ ժողովրդի, այլ ողջ աշխարհի մարդկության համար:

Ինչպես նաև մոնումենտալ կոթողը մեծ ներուժ ունի՝ դառնալու առաջին քրիստոնյա պետության այցեքարտն աշխարհում ու մեծ թվով զբոսաշրջիկներ ներգրավելու:

Կրկին շնորհակալություն ենք հայտնում գաղափարի աջակիցներին և լիահույս ենք, որ աստվածահաճո այս առաքելության մեջ մենք միաբան ենք»:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here