Գլխավոր Блог էջ 150

Հուզիչ տեսանյութ….Աշխարհի նորընծա ռեկորդակիր Զորիկ Պողոսյանը գինեսի ռեկորդ սահմանելուց հետո ռեկորդը նվիրեց արցախյան պատերազմում նահատակված հերոսների հիշատակին.

Ուժային եռամարտի աշխարհի չեմպիոն, վանաձորցի Զորիկ Պողոսյանը ռեկորդ է սահմանել, և նրա անունը գրվել է «Դյուցազնագրքում»։ Մայիսի 8-ին Վանաձորի Զորավար Անդրանիկին նվիրված արձանի հարևանությամբ ու համաքաղաքացիների ներկայությամբ նա սկզբում 205 կգ կշռող ծանրաձողը նստած վիճակում պահեց 15 վայրկյան, ապա ծանրաձողն ուսերին ևս 3 անգամ կքանստեց` սահմանելով համաշխարհային ռեկորդ։

Զորիկ Պողոսյան

Րոպեներ անց, չնայած մարզիկի հոգնածությանը, հանձնաժողովի որոշմամբ նա նույն վարժությունը կրկնեց արդեն 210 կգ ծանրաձողով։ Այս անգամ 3-ի փոխարեն նա կարողացավ ծանրաձողն ուսերին 5 անգամ կքանստել։

Զորիկ Պողոսյան

Այսպիսով, Զորիկն ինքն իր ռեկորդը գերազանցեց։

Ռեկորդը սահմանելիս Զորիկի հագին սպիտակ շապիկ էր` իր զոհված ընկերների՝ Մհեր Քոչինյանի և Սևակ Սերոբյանի լուսանկարներով։

Այս հաղթանակը վանաձորցի մարզիկը նվիրեց արցախյան պատերազմում նահատակված հերոսների հիշատակին։

«Հետհամաճարակային և հետպատերազմական տնտեսական մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները Լոռու մարզում» — Աշխատաշուկա

ՄԻԳ մարզային ռադիոյի եթերում «Հետհամաճարակային և հետպատերազմական տնտեսական մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները Լոռու մարզում» ծրագրի հերթական հաղորդման շրջանակներում խոսում ենք տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկի՝ Աշխատաշուկայի մասին:
Հաղորդման հյուրերն են  Միասնական սոցիալական ծառայության Վանաձորի տարածքային կենտրոնի  պետ Արմեն Այվազյանը և տնտեսագետՎՊՀի դասախոս՝ Արմինե Գրիգորյանը.

ՄԻԳ մարզային ռադիոյի եթերում «Հետհամաճարակային և հետպատերազմական տնտեսական մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները Լոռու մարզում» ծրագրի երկրորդ հաղորդումն է…

ՄԻԳ մարզային ռադիոյի եթերում «Հետհամաճարակային և հետպատերազմական տնտեսական մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները Լոռու մարզում» ծրագրի երկրորդ հաղորդումն է, որի շրջանակներում խոսում ենք Զբոսաշրջության մասին:

Հետհամաճարակային և հետպատերազմական տնտեսական մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները Լոռու մարզում

ՄԻԳ մարզային ռադիոընկերության եթերում.   Նարինե Մաթևոսյանի հեղինակային՝  «Հետհամաճարակային և հետպատերազմական տնտեսական մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները Լոռու մարզում»  ծրագրի հերթական հաղորդումն էր: Հաղորդման ընթացքում խոսեցինք  ներկայիս մարտահրավերների և դրանց ազդեցությունների մասին՝ հատկապես Լոռու մարզի Գյուղատնտեսության վրա: Հաղորդման հյուրերն էին Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ՝ Արուս Թումանյանը և Տնտեսագետ Հրայր Պապոյանը: Մանրամասները՝ ստորև…