Домой ԼՈՒՐԵՐ Հուզիչ տեսանյութ….Աշխարհի նորընծա ռեկորդակիր Զորիկ Պողոսյանը գինեսի ռեկորդ սահմանելուց հետո ռեկորդը նվիրեց...

Հուզիչ տեսանյութ….Աշխարհի նորընծա ռեկորդակիր Զորիկ Պողոսյանը գինեսի ռեկորդ սահմանելուց հետո ռեկորդը նվիրեց արցախյան պատերազմում նահատակված հերոսների հիշատակին.

908
0

Ուժային եռամարտի աշխարհի չեմպիոն, վանաձորցի Զորիկ Պողոսյանը ռեկորդ է սահմանել, և նրա անունը գրվել է «Դյուցազնագրքում»։ Մայիսի 8-ին Վանաձորի Զորավար Անդրանիկին նվիրված արձանի հարևանությամբ ու համաքաղաքացիների ներկայությամբ նա սկզբում 205 կգ կշռող ծանրաձողը նստած վիճակում պահեց 15 վայրկյան, ապա ծանրաձողն ուսերին ևս 3 անգամ կքանստեց` սահմանելով համաշխարհային ռեկորդ։

Զորիկ Պողոսյան

Րոպեներ անց, չնայած մարզիկի հոգնածությանը, հանձնաժողովի որոշմամբ նա նույն վարժությունը կրկնեց արդեն 210 կգ ծանրաձողով։ Այս անգամ 3-ի փոխարեն նա կարողացավ ծանրաձողն ուսերին 5 անգամ կքանստել։

Զորիկ Պողոսյան

Այսպիսով, Զորիկն ինքն իր ռեկորդը գերազանցեց։

Ռեկորդը սահմանելիս Զորիկի հագին սպիտակ շապիկ էր` իր զոհված ընկերների՝ Մհեր Քոչինյանի և Սևակ Սերոբյանի լուսանկարներով։

Այս հաղթանակը վանաձորցի մարզիկը նվիրեց արցախյան պատերազմում նահատակված հերոսների հիշատակին։

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Пожалуйста, введите ваш комментарий!
пожалуйста, введите ваше имя здесь