Գլխավոր Блог էջ 62

Հայաստանի որոշ շրջաններում ջերմաստիճանը կիջնի…

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն

 Հայաստանի որոշ շրջաններում ջերմաստիճանը կիջնի, հասնելով՝ -20-ից -21.
Հիդրոօդերևութաբանության ու մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Հանրապետության տարածքում`

Մարտի տասնհինգի ցերեկը, տասնութից քսանը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, տասնվեցին, տասնյոթի երեկոյան առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Քամին՝

հյուսիս- արևմտյան՝ երեքից յոթ մ/ վ, մարտի 19-20-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ տասնչորսից տասնյոթ մ/ վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը տասնվեցից տասնյոթի գիշերն աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով: Երևան քաղաքում՝

Մարտի տասնհինգի ցերեկը, տասնութից քսանը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն: Մարտի 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Դպրոցներում կտրվի գարնանային արձակուրդ

Ի՞նչ կանոններով, ժամերով, ձևով դպրոցներում կկազմակերպվեն դասընթացները․  ԿԳՄՍ-ն ներկայացրել է բոլոր մանրամասները

Դպրոցներում մարտի 21-ից կտրվի գարնանային արձակուրդի մեկնարկը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված հանրակրթական ուսումնական հաստատությունների օրինակելի ուսումնական պլանի համաձայն` 2021-2022 ուսումնական տարում 2-12-րդ դասարաններում սովորողների գարնանային արձակուրդը կմեկնարկի 2022 թ. մարտի 21-ից մինչև մարտի 27-ը ներառյալ:

Առաջին դասարանցիների գարնանային արձակուրդը սահմանված է 2022 թ. մարտի 21-ից ապրիլի 3-ը ներառյալ:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Մարտի 15-ին Վանաձորի բժշկական կենտրոնում տեղի ունեցավ վերականգնողական բաժանմունքի բացման պաշտոնական արարողությունը

Возможно, это изображение (10 человек и люди стоят)

Մարտի 15-ին Վանաձորի բժշկական կենտրոնում տեղի ունեցավ վերականգնողական բաժանմունքի բացման պաշտոնական արարողությունը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն, «Ազնավուր» հիմնադրամի հիմնադիր Նիկոլա Ազնավուրը, հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրը, նախարարության, մարզպետարանի և Վանաձորի համայնքապետարանի պաշտոնյաներ, հյուրեր։

Возможно, это изображение (7 человек и люди стоят)

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան, նորին գերազանցություն Անն Լույոյին։

Возможно, это художественное изображение (2 человека и цветок)

Նա շնորհակալություն է հայտնել տիկին դեսպանին մարզ այցելելու համար։ Մարզպետն իր ողջույնի խոսքում կարևորել է Ֆրանսիայի բարեկամ ժողովրդի ջերմ վերաբերմունքը և մշտական աջակցությունն ուղղված հայ ժողովրդին՝ շնորհակալաբար նշելով, որ Ֆրանսիան Հայաստանի կողքին է եղել ամենադժվար օրերին՝ պատերազմական ժամանակաշրջանում, համավարակի դեմ պայքարում, 1988թ․-ի երկրաշարժի հետևանքների վերացման ժամանակ։ Մարզպետն առանձնահատուկ կարևորել է Ֆրանսիայի Հանրապետության կողմից հայերի նկատմամբ 20-րդ դարասկզբին իրականացված ցեղասպանության ճանաչումը և Հայոց ցեղասպանության մերժման համար քրեական պատասխանատվություն սահմանումը։
♻️Ա․ Խաչատրյանն իր խոսքում համառոտ ներկայացրել է մարզի զարգացման ռազմավարական ուղղությունները՝ միաժամանակ տեղեկացնելով, որ ֆրանսիական կողմի հետ համագործակցությամբ նախորդ տարիներին շատ կարևոր համատեղ ծրագրեր են իրականացվել հատկապես զբոսաշրջության, գյուղատնտեսության, առողջապահության, սոցիալական և այլ ոլորտներում։
📃Возможно, это изображение (3 человека, люди сидят, люди стоят и в помещении)
Նա տեղեկացրել է, որ Ֆրանսիայի հետ բարեկամական և գործակցային կապեր հաստատվել են դեռևս 1967թ․-ին՝ Կիրովական-Բանյո բարեկամության պայմանագրի ստորագրմամբ։ 2011թ․-ից Լոռու մարզը Ֆրանկոֆոնիայի երկրների միջազգային ասոցիացիայի լիիրավ անդամ է։ 2008թ․-ին Լոռու մարզի և Ֆրանսիայի հանրապետության ՊԱԿԱ ռեգիոնի միջև կնքվել է շրջանակային պայմանագիր, իսկ 2012թ․-ին՝ համագործակցության համաձայնագիր։
🔰
Возможно, это изображение (3 человека, люди сидят и в помещении)
Մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը և առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը հանգամանորեն ներկայացրել են մարզում իրականացված համատեղ ծրագրերը։ Մարզի ղեկավարը ափսոսանքով տեղեկացրել է, որ ծրագրերը հիմնականում ընդհատվել կամ պասիվ բնույթ են ստացել համավարակի հետևանքով և մի շարք այլ պատճառներով՝ ցանկություն հայտնելով դրանց նոր թափ հաղորդել։
✅Տիկին դեսպանն, իր հերթին շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության համար, ողջունել է Լոռու մարզի համագործակցությունը ՊԱԿԱ ռեգիոնի հետ։ Նա կարևորել է համագործակցության վերագործարկման ուղղությամբ տարվելիք աշխատանքների իրականացումը՝ դիտարկելով գործակցության ընդլայնման հնարավորությունը՝ ներառելով նաև կրթության և ՏՏ ոլորտները։
🔷Ի դեպ, առաջիկա ամիսներին նախատեսվում է ՊԱԿԱ ռեգիոնալ խորհրդի նախագահի այցը Լոռու մարզ, ինչպես նաև մարզպետ Արամ Խաչատրյանի գլխավորությամբ Լոռու մարզի պատվիրակության մասնակցությունը հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 4-րդ համաժողովին, որը կկայանա Լիոնում։
🤝Կողմերը հույս են հայտնել, որ այս հանդիպումները համագործակցության վերականգնման, նոր պայմանավորվածությունների ձեռքբերման հիմք կհանդիսանան։

Շուրջ 1400 ավանդատու ընդգրկվել է ավանդի փոխհատուցման վճարման ցուցակում

2022 թ․ հունվար-փետրվար ամիսների ընթացքում շուրջ 1400 ավանդատու ընդգրկվել է ավանդի փոխհատուցման վճարման ցուցակում․ այդ նպատակով վճարվել է շուրջ 249 միլիոն դրամ։

Այս տարի ավանդների փոխհատուցման ծրագրից օգտվում են նաև մինչև 1939 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիները։ Ավանդների դիմաց փոխհատուցման իրավունք ունեցող քաղաքացիները հնարավորություն ունեն գումարն ստանալ ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ եղանակով:

Ավելի մանրամասն` https://bit.ly/3JdfF9z