Գլխավոր Блог էջ 113

Այսօր քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է.

Այսօր Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է | ՄԱՄՈՒԼ.ամ - Նորություններ  Հայաստանից, Արցախից (Լեռնային Ղարաբաղ) և աշխարհից

Այսօր քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է, որը նվիրված է քաղցկեղի կանխարգելման արդյունավետության, սքրինինգային հետազոտությունների կարևորության, հիվանդության վաղ փուլում հայտնաբերման և բուժման վերաբերյալ իրազեկման բարձրացմանը։

Այս մասին տեղեկանում ենք ԱՆ պաշտոնական էջից:

Այս տարվա կարգախոսն է. «Կյանք փրկող ծառայությունների հասանելիություն և  հավասարություն»։

2020 թվականին Հայաստանում քաղցկեղով հիվանդացությունը (առաջնակի ախտորոշված) կազմել է 6934 դեպք, իսկ մահացությունը՝ 5367 դեպք, որը կազմում է ընդհանուր մահերի 14.8%: Այն զգալիորեն բարձր է տղամարդկանց շրջանում (54.7%, 2941 դեպք, կանայք՝ 45.2%/2434):

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) 2018-2019թթ. տվյալներով՝ Հայաստանում քաղցկեղից վաղաժամ (մինչև 65 տարեկանների շրջանում) մահացության ցուցանիշը կազմել է 71 (ըստ 100 հազար բնակչի), իսկ բոլոր տարիքային խմբերում՝ 166, որը ավելի ցածր է, քան Հունգարիայում (99 և 212), Խորվաթիայում (83 և 200), Սերբիայում (96 և 196), Ռումինիայում (93 և 182), Ռուսաստանի Դաշնությունում (76 և 155) Լիտվայում (79 և 176), Լեհաստանում (76 և 180), Մոլդովայում (83 և 157) (“Helath for All” WHO)։

Տվյալների վերլուծությունը փաստում է, որ տղամարդկանց շրջանում առավել տարածված են՝ շնչափողի, բրոնխների, թոքի, ստամոքսի, լյարդի և ներլյարդային լեղուղիների և շագանակագեղձի քաղցկեղները, իսկ կանանց շրջանում՝ կրծքագեղձի, շնչափողի, բրոնխների, թոքի, հաստ աղու, ստամոքսի: Վերջին տարիների ընթացքում թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց մոտ աճի միտում են ունեցել կոլոռեկտալ և ստամոքսի քաղցկեղները:

ՀՀ նախագահի ընտրությունը կկայանա մարտին. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

 

Անդեմ և կախյալ․ ինչո՞ւ Փաշինյանի ընտրությունը կանգ առավ Վահագն Խաչատուրյանի վրա

ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանին Ազգային ժողովի 65 պատգամավորներ առաջադրել են ՀՀ նախագահի թեկնածու: Նախագահի ընտրությունը կկայանա սույն թվականի մարտին:

«Այս պահին չեմ շնորհավորում, երևի պատեհ չէ: Հույս ունեմ, պարոն Խաչատուրյան, մինչև ընտրությունը, որը տեղի է ունենալու մարտին, Դուք կկատարեք նախարարի Ձեր դերակատարումը, և այս ընթացքում կշարունակենք արդյունավետ կերպով միասին աշխատել Կառավարությունում»,- ասաց գործադիրի ղեկավարը:

Վարչապետը նաև հայտնեց, որ «Քաղաքացիական պայմանագրի» մյուս պատգամավորները փաստաթուղթը չեն ստորագրել տեխնիկական պատճառներով, օրինակ՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի պատգամավորական լիազորություններն այս պահին կասեցված են, մյուսները գործուղման մեջ են։

Կառավարության ղեկավարի հավաստմամբ՝ ՀՀ նախագահի թեկնածուի հարցում ՔՊ-ում կա ներդաշնակություն։

Վահագն Խաչատուրյանն էլ շնորհակալություն հայտնեց վստահության համար՝ ընդգծելով՝ հասկանում է, թե ինչ է նշանակում առաջադրել թեկնածու:

«Քաղաքական կուսակցության ներսում ավելի արժանի մարդիկ կան հաստատ, բայց քաղաքական կուսակցության որոշումը շատ բարձր գնահատականի է արժանի անձնապես ինձ համար, որովհետև դա պետք է լինի վեր կանգնել ամեն ինչից՝ հանուն այն նպատակների, որով առաջնորդվում է այսօրվա իշխանությունը»,- նկատեց նախարարը:

Հիշեցնենք՝ հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարեց զբաղեցրած պաշտոնից հրաժարական տալու մասին: Նրա լիազորությունները պաշտոնապես կասեցվեցին փետրվարի 1-ին: Նույն օրը պաշտոնապես հայտարարվեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ՀՀ նախագահի պաշտոնում կառաջադրեն ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը:

Զարգացման նոր հնարավորություններ Լոռու մարզում. 7 համայնքում կբարելավվի ֆերմերների և գյուղական բիզնես եկամուտը

Возможно, это изображение (12 человек и люди стоят)

Լոռու մարզի 7 բնակավայրերում Շվեյցարիայի կառավարության ֆինանսական օժանդակությամբ մեկնարկել է «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագիրը: Այս մասին տեղեկացնում է Լոռու մարզպետարանի ֆեյսբուքյան էջը:

Շրագրի նպատակն է ընտրված թիրախային գյուղական համայնքներում ապրուստը, եկամուտը և ինքնազբաղվածությունը բարելավել բնական ռեսուրսների և էկոլոգիական կայուն օգտագործման միջոցով՝ նպաստելով գյուղական համայնքներում զբոսաշրջության և բնության կենսաբազմազանության համահունչ զարգացմանը։

Нет описания фото.

Ծրագրի արդյունքում ակնկալվում է բարելավել ֆերմերների և գյուղական բիզնես եկամուտները՝ տեղական բնական ռեսուրսների տնտեսապես ավելի արդյունավետ և ավելի կայուն օգտագործման շնորհիվ։

Պիլոտային ծրագրի նախնական փուլը մեկնարկել է Լոռու մարզի Փամբակի և Թումանյանի տարածաշրջանների Դեբետ, Մարգահովիտ, Եղեգնուտ, Ահնիձոր, Դսեղ, Լորուտ, Մարց բնակավայրերում։

Վերոհիշյալ համայնքներում կատարված ուսումնասիրությունները բացահայտումներն ու եզրակացություններն աշխատանքային հանդիպման ընթացքում Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանին ներկայացրել են ծրագրի պատասխանատուներ՝ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը, ծրագրի համակարգող Մհեր Սադոյանը, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի նախագահ Մկրտիչ Այվազյանը։

Возможно, это изображение (1 человек)

Աշխատանքային հանդիպմանը մասնակցելեն նաև մարզպետարանի զարգացման ծրագրերի և զբոսաշրջության, բնապահպանության և գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուները, համայնքների ղեկավարները: Ծրագրի պատասխանատուներն այս ընթացքում տվյալների հավաքագրումներ են իրականացրել համայնքապետարաններից և անտառի փորձագետներից։

Ծրագրի առանձնահատկություններից մեկն այն է, որ առաջին անգամ Հայաստանում բնապահպանական նախաձեռնությունն ուղեկցվելու է համայնքային զարգացման տնտեսական բաղադրիչով, այսինքն՝ տվյալ բնակավայրում իրականացվելու են պահպանվող տարածքների «Կարմիր գրքում» գրանցված կենդանիների պաշտպանություն և զբոսաշրջության զարգացում միաժամանակ՝ տեղական բնական ռեսուրսների տնտեսապես ավելի արդյունավետ և ավելի կայուն օգտագործման շնորհիվ:

Ծրագիրը փոխկապակցելու է զբոսաշրջության զարգացման միջոցով տնտեսական աճը, բնական պաշարների և կենսաբազմազանության պահպանությունը։

Մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը ողջունել է ծրագրի հաջող մեկնարկը մարզի բնակավայրերում և հույս հայտնել, որ ընտրված համայնքները ծրագրի վերջնական արդյունքում օրինակ կլինեն մարզի մյուս համայնքների համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի հետագա իրականացման հետ կապված հարցեր։

Հրեշտակը ուսին. Այս ի՜նչքան լույս կա այս Վարպետի մեջ… (տեսանյութ)

Discover Bogdan Hovhannisyan, artisan Stone sculptor in Vanadzor - Homo Faber Guide

Այս ի՜նչքան լույս կա այս Վարպետի մեջ, ինչքան իմաստություն, ինչքան շատ լավատեսություն կա նրա մտքերում, գործերում, կենսաընկալման մեջ… Լսում ես իրեն, լսում, և կյանքը կրկին ներկվում է լույսով, երանգներով ու բարությամբ, լսում ես ու …ապրելդ գալիս է:!!!

ԴՐԱԿԱՆ ՄԱՐԴ, ԵՐԿԱՐ ԿՅԱՆՔ ՔԵԶ…

Վահագն Խաչատուրյանն առաջադրվել է Հանրապետության նախագահի թեկնածու

Ոչ ոք չի խոսում Հայաստանի Հանրապետության տարածքների զիջման մասին․ նախարար |  Լրագիր

Առաջնորդվելով Սահմանադրության 125-րդ հոդվածի 3-րդ մասով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 139-րդ հոդվածի 2-րդ եւ 4-5-րդ մասերով՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը Հանրապետության նախագահի թեկնածու է առաջադրել Վահագն Գառնիկի Խաչատուրյանին:
Այս մասին տեղեկացրին ԱԺ կայքից։