Գլխավոր Блог էջ 68

Եվրոպական Միության խորհրդարանը ձայների 635 կողմ, 2 դեմ և 42 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձևը

 

Եւրոպական միութեան խորհրդարանը կը դատապարտէ Քեսապի դէմ յարձակումը | Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն

Քիչ առաջ Եվրոպական Միության խորհրդարանը ձայների 635 կողմ, 2 դեմ և 42 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձևը, որով ի թիվս այլնի.
– Խստորեն դատապարտում է Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը՝ ջնջելու և ժխտելու հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջը՝ խախտելով միջազգային իրավունքը և Արդարադատության միջազգային դատարանի վերջին որոշումը,
– Փաստում է, որ վերջին երեսուն տարիների ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացվել է կրոնական և մշակութային ժառանգության անդառնալի ոչնչացում, հատկապես՝ Նախիջևանի ինքնավար հանրապետությունում, որտեղ ավիրվել են 89 հայկական եկեղեցի, 20 000 գերեզմաններ և ավելի քան 5 000 տապանաքարեր,
– Ընդգծում է, որ հայկական մշակութային ժառանգության հետքերի վերացումը Լեռնային Ղարաբաղում իրականացվում է ոչ միայն այն վնասելու կամ ավիրելու, բայց նաև պատմության կեղծման և այն որպես, այսպես կոչված, կովկասյան-ալբանական ներկայացնելու միջոցով, և արձանագրում, որ 2022 թվականի փետրվարի 3-ին Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քարիմովը հայտարարել է «հայերի կողմից ալբանական կրոնական տաճարների վրա գրված հորինված հետքերը» վերացնելու համար պատասխանատու աշխատանքային խումբ ստեղծելու մասին:
– Ընդունում է, որ հայկական մշակութային ժառանգության վերացումը հանդիսանում է հայատյացության, պատմական ռևիզիոնիզմի և հայերի նկատմամբ ատելության համակարգային, պետական մակարդակով քաղաքականության ավելի լայն օրինաչափության մի մասը, որը խրախուսվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից, ներառյալ հակահումանիզմը, բռնության փառաբանումն ու տարածքային պահանջները Հայաստանի Հանրապետության նկատմամբ, որոնք սպառնում են խաղաղությանն ու անվտանգությանը Հարավային Կովկասում,
– Ընդգծում է պատմամշակութային ժառանգության պաշտպանությանը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական սահմանման ավելի լայն իմաստով մոտենալու անհրաժեշտությունը, և այս համատեքստում կոչ է անում Ադրբեջանին հրաժարվել իր մաքսիմալիստական նպատակներից, ռազմատենչ մոտեցումներից և Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներից ու բարեխղճորեն ներգրավվել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի վերաբերյալ բանակցություններին:
– Կոչ է անում Ադրբեջանին ամբողջությամբ կատարել Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ կարգադրությունը, մասնավորապես՝ «ձեռնպահ մնալ հայոց լեզուն ճնշելուց, հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելուց կամ այլ կերպ պատմական հայկական մշակութային ներկայությունը վերացնելուց, կամ հայերի մուտքն այդ վայրեր և դրանցից օգտվելը արգելելուց» և «վերականգնել կամ վերադարձնել հայկական մշակութային և կրոնական որևէ շինություն և վայր, արտեֆակտ կամ առարկա», շեշտում է, որ մշակութային ժառանգության ոչնչացման կամ փոփոխման ցանկացած նոր դեպք պետք է անհապաղ ուշադրության արժանանա միջազգային հանրության կողմից,
– Կոչ է անում Եվրահանձնաժողովին (ԵՄ գործադիր մարմնին) օգտագործել բոլոր հասանելի լծակները Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման, փոփոխման, ինչպես նաև՝ վանդալիզմի դեպքերը կանխելու համար:
Էդվին Մարտիրոսյանի էջից

Պետություն-համայնք համատեղ ներդրմամբ Շնող խոշորացված համայնքի Քարկոփ, Թեղուտ և Շնող բնակավայերը գազիֆիկացվել են. (տեսանյութ)

Պետություն-համայնք համատեղ ներդրմամբ Շնող խոշորացված համայնքի Քարկոփ, Թեղուտ և Շնող բնակավայերը գազիֆիկացվել են:
Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է շուրջ 238 մլն մլն դրամ(որից 142.8 մլն` պետական ներդրում, 95.2 մլն-ը` համայնքային):
Հանրային հեռուստաընկերության անդրադարձը․

Վանաձորում այսօր ձյուն է տեղացել (տեսանյութ)

Վանաձորում այսօր ձյուն է տեղացել… MIG TVR, Վանաձորում այսօր ձյուն է տեղացել… Հայաստանի ողջ տարածքում նախորդ գիշեր առատ ձյուն է տեղացել, որն ուղեկցվել է ջերմաստիճանի անկմամբ: Վանաձորում առավոտյան փողոցները պատվել են ձյան սպիտակ շերտով, որն սկսել է հալչել միայն 09:30-ից հետո:

Դոլարի փոխարժեքն անցել է 512 դրամից. Եվրոն թանկացել ավելի քան 8,5 դրամով

փոխարժեք Bavnews․am

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 9-ին, կազմել է 512.41 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 2.23 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 561.45 դրամ (աճել է 8.62 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 674.13 դրամ (աճել է 3.09 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.34 դրամ (աճել է 0.60 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Արծաթ՝  376.67 դրամ, ոսկի՝ 29,324.45 դրամ, պլատին՝16,414.1 դրամ:

Ուկրաինայի ԱԳՆ. Ուկրաինան չի հանձնվել և չի հանձնվելու

Главы МИД России и Украины проводят встречу в Турции: 10 марта 2022, 14:35  - новости на Tengrinews.kz

Այս մասին լրագրողներին ասել է Դմիտրի Կուլեբան, փոխանցում է «DS»-ը։

«Ռուսաստանը հրադադարը կապում է Ուկրաինային Պուտինի պահանջների կատարման հետ, Ուկրաինան չի հանձնվել և չի հանձնվելու», — ասել է Կուլեբան։

«Մենք պատրաստ ենք դիվանագիտության, փնտրում ենք դիվանագիտական ​​լուծումներ: Բայց քանի դեռ դրանք չկան, մենք անձնուրաց, զոհաբերելով ինքներս մեզ, պաշտպանվելու ենք, մարդկանց պաշտպանելու ենք ռուսական ագրեսիայից: Հուսով եմ, որ այսօրվա ձևաչափը կշարունակվի»,- հավելեց նա: