Գլխավոր ԼՈՒՐԵՐ ՀՀ ԱԻՆ. Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 բեռնատար ավտոմեքենա

ՀՀ ԱԻՆ. Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 բեռնատար ավտոմեքենա

696

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 բեռնատար ավտոմեքենա - ՓԱՍՏԻՆՖՈ  | Իրավական լուրեր, իրադարձություններ, վերլուծություններ ...

Մարտի 10-ին, ժամը 12։42-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սատանի կամուրջ» կոչվող հատվածից դեպի Տաթևի վանական համալիր ավտոճանապարհին ավտոմեքենաները ձյան պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 բեռնատար ավտոմեքենա: