Գլխավոր Блог էջ 40

Գոգարանում հանրային լսումները տապալվեցին

Գոգարանում հանրային լսումները տապալվել են - Պանորամա | Հայաստանի  նորություններ

ՀՀ Լոռու մարզի Սպիտակ համայնքի Գոգարան բնակավայրում «Հայասա Ռեսոուրսիս Քորփ» ՍՊԸ-ը նախաձեռնել է Լոռու մարզի Հանքակուտակի և հարակից տեղամասերի ոսկի-բազմամետաղային հանքերևակման 2022-2025թթ. երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու վերաբերյալ հանրային առաջին քննարկումը, որն անցավ լարված մթնոլորտում։ Սարահարթ, Շենավան բնակավայրերի բնակիչները դեմ արտահայտվեցին հանքարդյունաբերական գործունեությանը և տապալեցին հանրային լսումները։

Հավաքված համայնքի բնակիչները իրականացրել են ստորագրահավաք, պահանջելով Սպիտակի տեղական ինքնակառավարման մարմիններից և շրջակա միջավայրի նախարարությունից տալ բացասական եզրակացություն տվյալ գործընթացի վերաբերյալ։

Բնակիչները պահանջ գրության մեջ նշել են, որ իրենց համայնքի ապագան կապում են կանաչ տնտեսության, անտառապատման, զբոսաշրջության զարգացման հետ և դեմ են հանքի թեմաներով ցանկացած տիպի լսումների։

Արարատ Միրզոյանը կմեկնի Մոսկվա, կհանդիպի ՌԴ ԱԳ նախարարի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ

Lurer.com | Արարատ Միրզոյանը կմեկնի Մոսկվա, կհանդիպի ՌԴ ԱԳ նախարարի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտնում է․

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Մոսկվա
Ապրիլի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է է Ռուսաստանի Դաշնությունում:
Այցի շրջանակներում տեղի է ունենալու ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպումը:
Մոսկվայում Արարատ Միրզոյանը կհանդիպի նաև ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի հետ:

Կասեցվեց ՌԴ-ի մասնակցությունը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել Մարդու իրավունքների խորհրդում Ռուսաստանի մասնակցությունը կասեցնելու մասին | Armlur – Լուրեր ...

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Ուկրաինայի հարցով արտահերթ նիստի ժամանակ հինգշաբթի ընդունել է Արևմուտքի բանաձևը Մարդու իրավունքների խորհրդին Ռուսաստանի անդամակցությունը դադարեցնելու մասին։ ՏԱՍՍ-ի թղթակցի փոխանցմամբ՝ որոշմանը «կողմ» է քվեարկել 93, «դեմ»՝ 24, «ձեռնպահ»՝ 58 մասնակից։

Փաստաթղթի ընդունման համար պահանջվել է քվեարկությանը մասնակցողների ձայների երկու երրորդը, իսկ ձեռնպահները հաշվի չեն առնվում։ Այսպիսով, ընդհանուր առմամբ «կողմ» կամ «դեմ» է քվեարկել 117 պատվիրակություն։ Քանի որ 93-ը այդ թվի երկու երրորդից ավելին է, բանաձևն ընդունվել է։

Համաշխարհային կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնությունը աներևակայելի է համարում ԱՄՆ-ի և արևմտյան այլ երկրների՝ Մարդու իրավունքների խորհրդից հեռացնելու փորձերը։ Նրա խոսքերով՝ այդ փորձերն աննախադեպ են։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը բաղկացած է 47 անդամից, որոնք ընտրվում են Միավորված ազգերի կազմակերպության ամբողջական կազմից երեք տարով։ Անդամությունը դադարեցնելու մասին որոշումը կարող է ուժի մեջ լինել մինչև խորհրդին որոշակի պետության անդամակցության ժամկետի ավարտը։ Հետագայում երկիրն իրավունք ունի կրկին դիմել անդամակցության համար։

Կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության դեմ պատվաստումային շարժական խումբը Լոռու մարզպետարանում էր

Возможно, это изображение (3 человека, люди сидят, цветок и в помещении)

Կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության դեմ պատվաստումային շարժական խումբը Լոռու մարզպետարանում էր:
 Մարզետարանի աշխատակազմը պատվաստվեց խթանիչ (բուստեր) դեղաչափով։
Возможно, это изображение (4 человека, люди сидят, люди стоят и в помещении)
Возможно, это изображение (3 человека, люди сидят, люди стоят и в помещении)

Շառլ Միշելն ամփոփել է եռակողմ հանդիպումը (տեսանյութ)

Շառլ Միշելն ամփոփել է եռակողմ հանդիպումը

Ինչպես տեղեկացրել էինքԲրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

Հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահը հանդես է եկել հայտարարությամբ՝ «գերազանց և շատ կառուցողական» որակելով հանդիպումը:

«ԵՄ-ի համար Հարավային Կովկասի բարգավաճումը, կայունությունը և անվտանգությունը հույժ կարևոր են: Այդ պատճառով էլ մենք ներգրավված ենք բոլոր դրական ջանքերին աջակցելու համար: Նաև աջակցում ենք վստահության կառուցման միջոցառումներին: Այս երեկո մենք զգալի առաջընթաց արձանագրեցինք:

Բոլորս միասին որոշեցինք մեկնարկել խաղաղության կոնկրետ միջոցառում՝ խաղաղության բանակցության համար, որպեսզի, ի վերջո, նախապատրաստվի խաղաղության համաձայնագիրը: Այդ գործընթացում շոշափվելու են խաղաղության հավանական համաձայնագրին առնչվող բոլոր կարևոր բաղադրիչները:

Նաև համաձայնել ենք ստեղծել համատեղ աշխատանքային խումբ՝ հանձնաժողով, որը նաև պետք է անդրադառնա սահմանազատման հարցերին, որոնք շատ զգայուն են:

Վստահ եմ, որ առաջիկա շաբաթների ընթացքում մենք կստեղծենք հաղորդակցության հզոր խողովակներ, որոնք թույլ կտան ուսումնասիրել այն ամբողջ առաջընթացը, որն ակնկալվում է առաջիկա շաբաթների ընթացքում:

Դեռ վաղ է որևէ կանխատեսում անել, սակայն դեկտեմբերին Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ կողմերը հնարավորություն ունեցան միմյանց անմիջականորեն հանդիպելու, լսելու միմյանց դիրքորոշումները և իմանալու՝ որոնք են դիմացի կողմի համար զգայուն թեմաները:

Միաժամանակ, ես երկու ղեկավարների հետ պարբերաբար հեռախոսակապ էի պահպանում: Մինչև այսօրվա երեկոյան ընթրիքը մենք նաև մեծ նախապատրաստական աշխատանք ենք կատարել անմիջական շփումների շնորհիվ:

Կարծում եմ՝ մենք քրտնաջան աշխատանքի շնորհիվ առաջընթաց ունենք: Բնավ չեմ թերագնահատում երկու կողմերի մարտահրավերներն ու բարդությունները, սակայն զգում եմ, որ կա առաջընթաց գրանցելու ընդհանուր ցանկություն։ Կա համագործակցելու ընդհանուր ցանկություն, կա առաջնահերթությունները որոշելու ցանկություն:

Վստահ եմ, որ այս երեկո մենք քայլ կատարեցին ճիշտ ուղղությամբ: Դա, իհարկե, չի նշանակում, որ ամեն ինչ արդեն լուծվել է: Այդուամենայնիվ, դա նշանակում է, որ կա առաջընթաց, քանի որ ավելի լավ ենք հասկանում՝ որոնք են այն հնարավոր տարրերը, որոնց շնորհիվ առաջընթաց կլինի, և, հուսամ, որքան հնարավոր է շուտ կհամաձայնեցվի խաղաղության պայմանագիրը, և տարածաշրջանում կհաստատվի կայունություն, բարգավաճում»,- ասել է Շառլ Միշելը։