Գլխավոր Блог էջ 65

4 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել Մոնտենեգրոյում ընթացող բռնցքամարտի միջազգային մրցաշարի եզրափակիչ. (տեսանյութ)

Возможно, это изображение (5 человек, люди стоят и текст)

4 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել Մոնտենեգրոյում ընթացող բռնցքամարտի միջազգային մրցաշարի եզրափակիչ:
Հայ բռնցքամարտիկներից ոսկե մեդալի համար կպայքարեն 51 կգ քաշային Լոռու մարզը ներկայացնող Արեն Ասլամազյանը, 57 կգ քաշային արցախցի Մանվել Պետրոսյանը, 60 կգ քաշային դինամոյական Էրիկ Իսրայելյանը և Երևանի օլիմպիական հերթափոխի քոլեջը ներկայացնող 63.5 կգ քաշային Արթուր Մկրտչյանը:
Ընդ որում Էրիկ Իսրայելյանը կիսաեզրափակիչում նոկաուտով հաղթել է խորվաթ բռնցքամարտիկին:

Հայաստանը` մարտահրավերների առաջ. ռուս — ուկրաինական հակամարտության հետեւանքները մեր երկրում. (տեսանյութ)

Ռուս-ուկրաինական հակամարտությունը Հայաստան է բերել բազմաթիվ ռուսաստանցիների, ուկրաինացիների, ովքեր այստեղ փնտրում են անվտանգություն և հարթակ՝ պատժամիջոցների հետևանքով սահմանափակված գործունեությունը շարունակելու համար: Հատկապես նրանք, ում աշխատանքը արևմտյան ընկերությունների հետ է, ստիպված են փնտրել այլ երկիր՝ իրենց գործունեությունը շարունակելու համար։ Հայաստանը, որը փորձում է այս կոնֆլիկտում չեզոք դիրքավորվել, այսօր իր հարկի տակ է ընդունում այդ մարդկանց: Ստեղծված իրավիճակը ի՞նչ մարտահրավերների առաջ է կանգնեցնում մեր երկիրը, ի՞նչ խնդիրներ ունեն Ուկրաինայից Հայաստան եկած մեր հայրենակիցները, ի՞նչ տնտեսական հետեւանքներ կարող է ունենալ շարունակվող պատերազմը:

Հայաստանը, որը փորձում է այս կոնֆլիկտում չեզոք դիրքավորվել, այսօր իր հարկի տակ է ընդունում մեծ թվով ռուսաստանցիների. (տեսանյութ)

Հայաստանը, որը փորձում է այս կոնֆլիկտում չեզոք դիրքավորվել, այսօր իր հարկի տակ է ընդունում մեծ թվով ռուսաստանցիների…

Հատկապես նրանք, ում աշխատանքն արևմտյան ընկերությունների հետ է, փնտրում են անվտանգություն և հարթակ՝ պատժամիջոցների հետևանքով սահմանափակված գործունեությունը շարունակելու համար:

Ռուսաստանը մինչև օգոստոսի վերջ արգելում է հացահատիկի և շաքարավազի արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Фонд госматрезервов опроверг информацию о просроченной муке из РК

ՌԴ տնտեսական զարգացման նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ մաքսային-սակագնային և ոչ սակագնային կարգավորման ենթահանձնաժողովը որոշում է ընդունել մինչև օգոստոսի 31-ը ԵԱՏՄ երկրներ հացահատիկի և շաքարավազի արտահանման ժամանկավոր արգելք սահմանելու վերաբերյալ։ Այս մասին փոխանցում է «Վեդոմոստին»։

Ենթահանձնաժողովը համապատասպան առաջարկը ստացել էր Գյուղատնտեսության նախարարությունից։ Որոշումը համաձայնեցվել է փոխվարչաետ Անդրեյ Բելոուսովի հետ և նպատակ ունի ապահովել երկրի սննդի անվտանգությունն ու պաշտպանել ներքին շուկան ստեղծված պայմաններում։

Բացառություն է նախատեսված ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության կողմից տրված արտահանման լիցենզիաներով մատակարարումների համար։

ՌԴ գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ երկրում հացահատիկով ապահովվածությունը ներկայում գերազանցում է 150 տոկոսը։

 

Գիշերը թշնամին հրաձգային զինատեսակներից խախտել է հրադադարը․ ՊԲ

Այս գիշեր հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է հրաձգային զինատեսակներից

Մարտի 12-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածել, պնդելով, թե իբր Արցախի ՊԲ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Իրականում, ինչպես արդեն տեղեկացրել ենք, մարտի 11-ին, ողջ օրվա ընթացքում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն են պարբերաբար խախտել հրադադարը` ԱՀ Ասկերանի շրջանի Խրամորթ, Փարուխ և Խանապատ գյուղերի ուղղությամբ ականանետերից արձակելով ընդհանուր առմամբ 27 հատ ական:

Մարտի 11-ի լույս 12-ի գիշերը, տարբեր ուղղություններով, ադրբեջանական կողմը հրադադարը խախտել է հրաձգային զինատեսակների կիրառմամբ։

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն