2 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ Մոնտենեգրոյում կայացած բռնցքամարտի միջազգային մրցաշարից: Ոսկե մեդալների շարքը բացեց Էրիկ Իսրայելյանը: 60 կգ քաշային մարզիկը, ով ամբողջ մրցաշարի ընթացքում փայլուն մենամարտեր էր անցկացրել, եզրափակիչում տպավորիչ հաղթանակ տոնեց Ղազախստանը ներկայացնող Սարդոխան Պաիզախմանովի նկատմամբ: Մեր մարզիկը մրցակցին գերազանցեց հատկապես 3-րդ ռաունդում և արժանի հաղթանակ տոնեց: Մեր երկրորդ ոսկին ապահովեց 63 կգ քաշային Արթուր Մկրտչյանը: Երևանի օլիմպիական հերթափոխի քոլեջը ներկայացնող մարզիկը եզրափակիչում մեծ առավելությամբ հաղթեց հույն Պանագիոտիս Կոստոուռոսին: Հայաստանի երիտասարդական հավաքականից արծաթե մեդալակիր դարձան 51 կգ քաշային Լոռու մարզը ներկայացնող Արեն Ասլամազյանը և 57 կգ քաշային արցախցի Մանվել Պետրոսյանը: 71 կգ քաշային Գարիկ Անթանոսյանը, 80 կգ քաշային Համլետ Ադամյանը և 92 կգ քաշային Ավետիկ Հովակիմյանն էլ արժանացան բրոնզե պարգևի: