Ախթալայի եկեղեցու որմնանկարները վտանգված են (տեսանյութ)

Ախթալայի եկեղեցու որմնանկարները վտանգված են:
Մանրամասները՝ «Անկյուն+3» ՀԸ տեսանյութում.

Ախթալայի եկեղեցու որմնանկարները վտանգված են:
Մանրամասները՝ «Անկյուն+3» ՀԸ տեսանյութում.

Կանանց ներգրավվածությունը ուժային կառույցների աշխատանքներում վաղուց նորություն չէ, բայց այնպես էլ չէ, որ ամեն քայլափոխի կարող ես կին հրշեջ-փրկարարի հանդիպել, ով չի վախենում և տղամարդկանց հետ պատրաստ է ամենաբարդ իրավիճակներում հայտնվել ու մարդկանց օգնել։

ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության ենթակա բաժիններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ իրենց ստորաբաժանման կողմից սպասարկվող վարչական տարածքներում բնակվող բազմթիվ անձինք իրենցբնակությանվայրերում, բնակարանին կից օժանդակ շինություններումևիրենցկողմիցշահագործվողավտոմեքենաներում պահում ու կրում են ապօրինի զենք-զինամթերք, ձեռք են բերում թմրամիջոց, պահում և օգտագործում են:
Նշված տեղեկությունների հիման վրա ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչությունում 2022թ. ապրիլի 8-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀքրեականօրենսգրքի 235-րդհոդվածի 1-ինմասի, 268-րդհոդվածի 1-ինմասի հատկանիշներով:
Հարուցված քրեկան գործով դատարանի որոշման հիման վրալայնածավալ, միաժամանակյա խուզարկություններ են կատարվել 27 անձանց պատկանող՝ Երևան, Վանաձոր, Սպիտակ, Ալավերդի, Տաշիր, Ստեփանավան, Ախթալա, Օձուն, Փամբակ, Շնող համայնքներում գտնվող բնակարաններում, բնակությանվայրերում, դրանց կից օժանդակ շինություններում,շահագործվողավտոմեքենաներում:
Համակարգվածմեծածավալ գործողության արդյունքում նրանցից 8-ի պարագայում հայտնաբերվել են «Բայկալ» տեսակի հրացան՝ լիցքավորված 5 փամփուշտով, «ԱԿ 74» տեսակի ինքնաձիգ, «ԱԿՍ» տեասակի ակոսափող հրազեն,սպորտայի ատրճանակ, «ՏՕԶ-63» մոդելի հրացան,տարբեր տրամաչափի և զենքերի հարյուրավոր փամփուշտներ, 6 փամփուշտատուփ, սառը զենքեր և այլն: Բացի այդ,հայտնաբերվել են նաև «Պրեգաբալին» տեսակի հոգեմետ դեղահաբեր, 5.3 կգ քաշով կանեփ:
Միջոցներ են ձեռնարկվել հայտնաբերված զենքերի, դրանց ձեռբերման և պահման օրինականությունը պարզելու ուղությամբ:
Առաջին հերթին կանխարգելիչ նպատակներով իրականացնող նմանատիպ միջոցները մարզում կրում են պարբերական բնույթ։Ձեռնարկվում են միջոցներ ապօրինի զենք զինամթերք, թմրամիջոցներ պահելու, իրացնելու համար անձանց քրեական հետապնդման ենթարկելու հարցը լուծելու, քրեածին վարքագծով աչքի ընկնող կամ դրանց հետ առնչություն ունեցող անձանց կողմից հրազենի օգտագործմամբ հանցագործությունների կատարումը բացառելու ուղղությամբ:Ելնելով օպերատիվ իրավիճակից՝ մարզի դատախազության կողմից ոստիկանությանը տրվում են համապատասխան հանձնարարություններ:
Ավելի վաղ՝ 2022թ. փետրվարին, մեկ այլ քրեական գործի շրջանակներում ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Լոռու մարզային վարչության ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ձեռնարկված համակարգված, արագ և ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարզի տարբեր բնակավայրերում ևս կատարվել էրնման մասշտաբային գործողություն՝ թվով 42 անձանց բնակարանների խուզարկությունների արդյունքում հայտանբերվել էինմեծաքանակ զենքեր, ռազմամթերք, թմրամիջոցներ։
Քաղաքացիներին կրկին կոչ ենք անում քրեական պատասխանատվության չենթարկվելու համար ապօրինի զենք-զինամթերքը, այդպիսիք ունենալու դեպքում անհապաղ հանձնել Ոստիկանությանը:




Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որը նշանակված է ապրիլի 24-ին, վճռորոշ կդառնա երկրի ևւ ամբողջ Եվրոպայի կյանքում: Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը, որը կիրակի դուրս է եկել նախագահական մարաթոնի եզրափակիչ։
«Ես ձեզ կոչ եմ անում միավորվել քաղաքական մեծ շարժման մեջ»,- ասել է նա՝ դիմելով իր կողմնակիցներին, որոնք հավաքվել են Փարիզի Վերսալյան դարպասների մոտ գտնվող ցուցահանդեսային կենտրոնում:
«Ես խնդրում եմ բոլոր համաքաղաքացիներին՝ անկախ նրանց հայացքներից, աջակցել ինձ երկրորդ փուլում։ Այն վճռորոշ կլինի երկրի և ամբողջ Եվրոպայի համար», – հայտարարել է Մակրոնը։
Նախագահը շնորհակալություն է հայտնել այն թեկնածուներին, ովքեր երկրորդ փուլում արդեն արտահայտվել են նրա օգտին: «Սա վճռորոշ պահ է մեր ազգի ապագայի համար, և ես ուզում եմ ձեռք մեկնել բոլոր նրանց, ովքեր ցանկանում են աշխատել Ֆրանսիայի համար»,- ասել է նա:
Նախնական տվյալների համաձայն՝ Մակրոնը Մարին Լը Պենի հետ դուրս է եկել նախագահական ընտրությունների երկրորդ փուլ: