Գլխավոր Блог էջ 65

2 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ Մոնտենեգրոյում կայացած բռնցքամարտի միջազգային մրցաշարից

2 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ Մոնտենեգրոյում կայացած բռնցքամարտի միջազգային մրցաշարից: Ոսկե մեդալների շարքը բացեց Էրիկ Իսրայելյանը: 60 կգ քաշային մարզիկը, ով ամբողջ մրցաշարի ընթացքում փայլուն մենամարտեր էր անցկացրել, եզրափակիչում տպավորիչ հաղթանակ տոնեց Ղազախստանը ներկայացնող Սարդոխան Պաիզախմանովի նկատմամբ: Մեր մարզիկը մրցակցին գերազանցեց հատկապես 3-րդ ռաունդում և արժանի հաղթանակ տոնեց: Մեր երկրորդ ոսկին ապահովեց 63 կգ քաշային Արթուր Մկրտչյանը: Երևանի օլիմպիական հերթափոխի քոլեջը ներկայացնող մարզիկը եզրափակիչում մեծ առավելությամբ հաղթեց հույն Պանագիոտիս Կոստոուռոսին: Հայաստանի երիտասարդական հավաքականից արծաթե մեդալակիր դարձան 51 կգ քաշային Լոռու մարզը ներկայացնող Արեն Ասլամազյանը և 57 կգ քաշային արցախցի Մանվել Պետրոսյանը: 71 կգ քաշային Գարիկ Անթանոսյանը, 80 կգ քաշային Համլետ Ադամյանը և 92 կգ քաշային Ավետիկ Հովակիմյանն էլ արժանացան բրոնզե պարգևի:

Վանաձոր. Գարնանային տոնական միջոցառում. ,,ԳԱՐՆԱՆ ԲՈՒՐՄՈՒՆՔ,, (տեսանյութ)

Վանաձոր. Գարնանային տոնական միջոցառում. ,,ԳԱՐՆԱՆ ԲՈՒՐՄՈՒՆՔ,,

Հայաստանի նախագահը ստանձնում է պաշտոնը

Վահագն Գառնիկի Խաչատուրյանը պաշտոնապես առաջադրվեց որպես ՀՀ նախագահի թեկնածու - ՓԱՍՏԻՆՖՈ | Իրավական լուրեր, իրադարձություններ ...

Հայաստանի նախագահի պաշտոնում ընտրված Վահագն Խաչատրյանը կիրակի օրը խորհրդարանի արտահերթ նիստում երդվել է և ստանձնել պաշտոնը։

Երդմնակալության արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իշխող կուսակցության ներկայացուցիչներ, Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Վահագն Խաչատուրյանը նախագահի պաշտոնում ընտրվել է մարտի 3-ին քվեարկության երկրորդ փուլով։ Նա միակ թեկնածուն էր, նրա օգտին քվեարկեցին միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչները։ Ընդդիմությունը բոյկոտել է ընտրությունները.

Նախագահի երդմնակալության արարողությանը չեն մասնակցել նաեւ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները։

Հայաստանը խորհրդարանական երկիր է, նախագահին ընտրում է խորհրդարանը։

Возможно, это изображение (3 человека и текст)

Վահագն Խաչատրյանը համարվում է Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական դաշնակիցը, ով այդ պաշտոնը զբաղեցրել է 1991-1998թթ.։ Խաչատուրյանը 1992-1996թթ եղել է Երեւանի քաղաքապետ, 1996-1998թթ. — Նախագահի խորհրդական, 2019-2021 թթ եղել է «Հայէկոնբանկի» խորհրդի անդամ, որը պատկանում է հայ խոշոր ձեռնարկատերերից մեկի՝ իշխող կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։ 2021 թվականի օգոստոսին Խաչատուրյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։

4 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել Մոնտենեգրոյում ընթացող բռնցքամարտի միջազգային մրցաշարի եզրափակիչ. (տեսանյութ)

Возможно, это изображение (5 человек, люди стоят и текст)

4 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել Մոնտենեգրոյում ընթացող բռնցքամարտի միջազգային մրցաշարի եզրափակիչ:
Հայ բռնցքամարտիկներից ոսկե մեդալի համար կպայքարեն 51 կգ քաշային Լոռու մարզը ներկայացնող Արեն Ասլամազյանը, 57 կգ քաշային արցախցի Մանվել Պետրոսյանը, 60 կգ քաշային դինամոյական Էրիկ Իսրայելյանը և Երևանի օլիմպիական հերթափոխի քոլեջը ներկայացնող 63.5 կգ քաշային Արթուր Մկրտչյանը:
Ընդ որում Էրիկ Իսրայելյանը կիսաեզրափակիչում նոկաուտով հաղթել է խորվաթ բռնցքամարտիկին:

Հայաստանը` մարտահրավերների առաջ. ռուս — ուկրաինական հակամարտության հետեւանքները մեր երկրում. (տեսանյութ)

Ռուս-ուկրաինական հակամարտությունը Հայաստան է բերել բազմաթիվ ռուսաստանցիների, ուկրաինացիների, ովքեր այստեղ փնտրում են անվտանգություն և հարթակ՝ պատժամիջոցների հետևանքով սահմանափակված գործունեությունը շարունակելու համար: Հատկապես նրանք, ում աշխատանքը արևմտյան ընկերությունների հետ է, ստիպված են փնտրել այլ երկիր՝ իրենց գործունեությունը շարունակելու համար։ Հայաստանը, որը փորձում է այս կոնֆլիկտում չեզոք դիրքավորվել, այսօր իր հարկի տակ է ընդունում այդ մարդկանց: Ստեղծված իրավիճակը ի՞նչ մարտահրավերների առաջ է կանգնեցնում մեր երկիրը, ի՞նչ խնդիրներ ունեն Ուկրաինայից Հայաստան եկած մեր հայրենակիցները, ի՞նչ տնտեսական հետեւանքներ կարող է ունենալ շարունակվող պատերազմը: