Գլխավոր Блог էջ 143

Կարոտ, որ անուն չունի. Արմեն Այվազյանի գրքի շնորհանդեսը Ստեփան Զորյանի տուն-թանգարանում

Կարոտ,որ անուն չունի Արմեն Այվազյանի գրքի շնորհանդեսը. Ստեփան Զորյանի տուն-թանգարանում

ԵԽ նախագահ Շառլ Միշելը վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո հայտարարություն է տարածել

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ դեկտեմբերի 14-ին մեկնարկած ու մի քանի ժամ տևած հանդիպման արդյունքներով հայտարարություն է տարածել, նաև հանդես եկել ճեպազրույցով՝ քննարկումները համարելով նշանակալի։

ԵԽ նախագահ Միշելը հայտնել է Եվրամիության պատրաստակամությունը՝ սերտորեն աշխատելու Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ առկա խնդիրները հաղթահարելու, համագործակցության և վստահության մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ՝ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման նպատակով, որն ի վերջո կհիմնվի խաղաղության համապարփակ համաձայնագրի վրա։

Նա նշել է, որ հանդիպմանը բոլոր կողմերը կիսել են մոտեցումը, որ պետք է կառուցել անվտшնգ, կայուն և բարգավաճ Հարավային Կովկաս՝ ի շահ տարածաշրջանում ապրող ժողովուրդների:

«Վարչապետ Փաշինյանը և նախագահ Ալիևը վերահաստատել են, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի երկու եռակողմ (ՀՀ, ՌԴ և ԱՀ- խմբ․) հայտարարությունների շրջանակներում ստանձնած առանցքային պարտավորությունները պետք է հարգվեն, և ամրապնդվեն 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված փոխըմբռնումները։ Նախագահ Միշելը բարձր է գնահատել երկու ղեկավարների ձեռնարկած քայլերը՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջին զի-նվшծ բшխ-nւմներից հետո լшրվшծnւթյшն թուլացումն ապահովելու ուղղությամբ։ Կողմերն ընդունել են, որ երկու երկրների պաշտպանության նախարարների միջև հաջողությամբ հաստատվել է ուղիղ կապ՝ նախագահ Միշելի աջակցությամբ։ Այս մեխանիզմը կարող է ծառայել ապագա միջшդեպերի կանխարգելմանն ու դրական ազդեցություն ունենալ լшրվшծnւթյшն թուլացման հարցում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է ԵԽ նախագահի հայտարարության մեջ։

Միշելն ընդգծել է, որ առանցքային հումանիտար խնդիրների լուծումը վճռորոշ նշանակություն ունի։ Նա ողջունել է դեկտեմբերի 4-ին Ադրբեջանի կողմից տասը հայ գերիների վերադարձը և шկшնшպшտ տարածքների քարտեզների հանձնումը Հայաստանի կողմից: «Նա կոչ է արել լիարժեք և արագ լուծել բոլոր հումանիտար խնդիրները, ինչպիսիք են կшլшնшվnրների ազատ шրձшկումը և անհայտ կnրшծների ճակատագրի հստակեցումը՝ միաժամանակ գիտակցելով, որ երկու կողմերի մարդասիրական ժեստերը նաև նպաստում են վստահությանը և խաղաղության ու հաշտեցման տանող միջավայրի ստեղծմանը: ԵՄ-ն կշարունակի աջակցել մարդասիրական шկшնшզերծմшն ջшնքերին, այդ թվում՝ տրամադրելով փորձագիտական խորհրդատվություն, կօժանդակի հшկшմшրտnւթյունից տnւժшծ բնակչությանը, վերականգնմանն ու վերակառուցմանը: ԵՄ-ն նաև կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման միջոցառումներին»,-նշված է հայտարարության տեքստում։

Հայաստանի վարչապետը, Եվրոպական խորհրդի ղեկավարն ու Ադրբեջանի նախագահը քննարկել են նաև Եվրամիության և երկու երկրների միջև առկա և հեռանկարային առևտրատնտեսական գործընկերությունը: Ընդգծվել է ԵՄ-ի մտադրությունը՝ գործարկելու տնտեսական խորհրդատվական հարթակ՝ վստահություն ստեղծելու, խաղաղ գոյակցությանը նպաստելու և տարածաշրջանում տնտեսական համագործակցությունն ամրապնդելու համար:

Երկրների ղեկավարները պայմանավորվել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սшհմшնի սահմանագծման և սահմшնшզшտման շուրջ բանակցությունների ծրագրված մեկնարկի համատեքստում անհրաժեշտ կլինի հետագա շոշափելի քայլեր ձեռնարկել տեղում լшրվшծությունը նվազեցնելու, բարենպաստ մթնոլորտ ապահովելու համար։ Նախագահ Միշելը և՛ Երևանին, և՛ Բաքվին կոչ է արել ակտիվորեն ներգրավվել և բարեխղճորեն աշխատել լшրվшծnւթյան թուլացման ուղղությամբ: Նա ընդգծել է, որ ուժերի համապատասխան հեռավորության ապահովումը միջшդեպերի կшնխшրգելմшն էական տարր է։ ԵՄ-ն կտրամադրի փորձագիտական առաքելություն/խորհրդատվական խումբ՝ աջակցելու սшհմшնների սահմանագծման և սահմшնшզшտման հարցերին՝ երկու երկրներին ապահովելով տեխնիկական աջակցություն:

ԵԽ նախագահ Միշելն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչպես նաև ողջ Հարավային Կովկասում հաղորդակցության ենթակառուցվածքների վերականգնման կարևորությունը՝ լիակատար հարգանք ապահովելով բոլոր երկրների ինքնիշխանության նկատմամբ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել երկաթուղային գծերի վերականգնումը՝ սահմանային և մաքսային հսկողության համապատասխան պայմանավորվածություններով՝ փոխադարձության սկզբունքով։ ԵՄ-ն պատրաստ է աջակցել կապերի զարգացմանը՝ իր տնտեսական և ներդրումային ծրագրերին համապատասխան: Առաջարկվող տնտեսական խորհրդատվական հարթակը նույնպես կարող է աջակցել այս գործընթացին: Առաջնորդները պայմանավորվել են հետևել իրենց հանդիպման արդյունքներին և մնալ ներգրավված:

Մամիկոն Ասլանյանը ձերբակալվեց. նրան 3 հոդվածով մեղադրանք է առաջադրվել

InfoPort - եղիր տեղեկացված

«Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանը Քննչական կոմիտեի քննիչի որոշմամբ ձերբակալվել է։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։

Նա ասաց, որ Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 314-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով։

Կայացել է եռակողմ հանդիպումը. Ի՞նչ են պայմանավորվել կողմերը

_T010346

Կայացել է Նիկոլ Փաշինյանի, Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը

Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, ինչպես նաև նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է վերը նշված հայտարարությունների լիարժեք կյանքի կոչումը, մասնավորապես, ընդգծելով հումանիտար խնդիրների անհապաղ լուծման անհրաժեշտությունը` ռազմագերիների, պատանդների և պահվող այլ քաղաքացիական անձանց վերադարձի ապահովումը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային կումունիկացիաների բացմանն ուղղված աշխատանքներին:

ՀՀ վարչապետը և Ադրբեջանի նախագահը վերահաստատել են երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը։ Ըստ այդմ՝ երկաթուղին կգործի սահմանային և մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով, երկրների ինքնիշխանության ու իրավազորության ներքո։ Հայաստանը երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն։

Կարևորվել է տարածաշրջանում լարվածության նվազեցման ուղղությամբ կոնկրետ քայլերի ձեռնարկումը։

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև դեմարկացիայի և դելիմիտացիայի իրականացման, ինչպես նաև փոխվստահության հաստատմանը միտված հնարավոր քայլերին։

Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները։

 

https://a1plus.am/

Վրաններ հափշտակած գնդապետերը կալանավորվել են

PanARMENIAN.Net — ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ, գնդապետ Ա.Կ.-ն 2021-ի հուլիսին, նույն զորամասի իրային ծառայության պետ, փոխգնդապետ Տ.Պ-ի հետ նախնական համաձայնությամբ հափշտակել է նույն զորամասի հաշվեկշռում գտնվող զինվորական նշանակության N տեսակի 6 հատ չօգտագործված վրանը։

Այդ նպատակով, Ա.Կ.-ն և Տ.Պ.-ն 6 վրանը հաշվառել են իբրև 44-օրյա պատերազմի ընթացքում անվերադարձ կորսված, արհեստականորեն առաջացրել են տվյալ ապրանքների ավելցուկ՝ այդ եղանակով հափշտակելով ընդհանուր 6,726,000 դրամ արժողությամբ վերոնշյալ վրանները, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

Այնուհետև, Ա.Կ.-ն և Տ.Պ.-ն հանցավոր համաձայնություն են ձեռք բերել հափշտակված վրանները ՀՀ ՊՆ-ին վաճառելու վերաբերյալ։ Այդ նպատակով Ա.Կ.-ն իր հերթին նախնական համաձայնություն է ձեռք բերել ԶՈւ գլխավոր շտաբի թիկունքի վարչության իրային ծառայության պետ, գնդապետ Ա.Թ.-ի հետ։

Բացի այդ, հափշտակված գույքը Պաշտպանության նախարարությանը մատակարարելու վերաբերյալ Ա.Կ.-ն իր հերթին նախնական համաձայնություն է ձեռք բերել իր եղբոր՝ Է.Կ.-ի և վերջինիս ընկեր Կ.Ռ.-ի հետ։ Այդ նպատակով Կ.Ռ.-ն և Ա.Կ.-ն 2021-ի օգոստոսի 10-ին այցելել են ՀՀ ՊՆ վարչական համալիր, որտեղ հանդիպել են ՀՀ ԶՈւ ԳՇ թիկունքի վարչության իրային ծառայության պետ Ա.Թ.-ին և վերջինիս հետ ձեռք բերել համապատասխան պայմանավորվածություն:

Գնդապետ Ա.Թ.-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ չարաշահել է իր պաշտոնեական դիրքը, որպիսի գործողություններն առաջացրել են նյութական ծանր հետևանքներ, մինչև համապատասխան գնման պայմանագրի կնքելը, հափշտակված վրանները մատակարարվել են ՀՀ ՊՆ կենտրոնական իրային բազա, որից հետո, օգոստոսի 20-ին նոր միայն Կ.Ռ.-ի և ՊՆ միջև կնքվել է վրանների գնման վերաբերյալ պայմանագիր և կատարվել է վճարում։

Նկարագրված հանցավոր արարքները կատարելու կասկածանքով Ա.Կ.-ն, Ա.Թ.-ն, Է.Կ.-ն և Կ.Ռ.-ն ձերբակալվել են։

Ա.Կ.-ի և Ա.Թ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։

Ա.Թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով (պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, որն առաջացրել է նյութական ծանր հետևանքներ), Ա.Կ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացում, որը կատարվել առանձնապես խոշոր չափերով) և 216-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով իրացնելը), Տ.Պ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Է.Կ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-216-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Կ.Ռ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

Նախաքննությունը շարունակվում է։

Նյութի աղբյուրը