Գլխավոր Блог էջ 59

«Ժողովրդական քաղաքացիության ուսուցում․ առաջին անգամ ընտրող» ծրագրի մասնակիցները հանդիպեցին Լոռու մարզպետի հետ

Возможно, это изображение (16 человек и люди стоят)

«Ժողովրդական քաղաքացիության ուսուցում․ առաջին անգամ ընտրող» իրազեկման ծրագրի մասնակիցներին այսօր հյուրընկալեց Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։ Նրանք Վանաձորի թիվ 5, 10, 11 և Գուգարքի ավագ դպրոցների սաներն էին, ովքեր, հաղթելով ներդպրոցական ընտրություններում, հնարավորություն են ստացել ընդգրկվելու ծրագրի շրջանակներում իրականացվող դասընթացներում և միջոցառումներում։
Հանդիպմանը մասնակցում էին նաև կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը և նշված ծրագրի փորձագետ, Լոռու մարզային համակարգող Նաիրա Բարիկյանը։
Ողջունելով աշակերտներին՝ մարզպետ Արամ Խաչատրյանը կարևորեց աշակերտների մասնակցությունը ամենատարբեր կրթական ծրագրերին և նշեց, որ պետք է միշտ ակտիվ և նախաձեռնող լինել։
Возможно, это изображение (8 человек, люди стоят, цветок и в помещении)
— Յուրաքանչյուրիդ ձայնը կարևոր է, դուք եք մեր ապագան, մենք միշտ ձեր աջակցության կարիքն ունենք։ Պետք է միասին շենացնենք, պաշտպանենք ու պահպանենք մեր տունը՝ մեր հայրենիքը,- ասաց Ա․ Խաչատրյանը։
Հանդիպման ընթացքում աշակերտներն իրենց հարցերն ուղղեցին մարզպետին՝ կրթության, երիտասարդության, քաղաքական և ընտրական գործընթացների, համայնքների զարգացման, աղբահանության, քաղաքի արտաքին տեքսի վերաբերյալ և ստացան սպառիչ պատասխաններ։
Իրազեկման ծրագիրն իրականացնում է «Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը»՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ: Նպատակն է երիտասարդ սերնդին տեղեկություններ փոխանցել ընտրական համակարգերի, ընտրողների իրավունքների և պարտականությունների, այդ գործընթացում պետական հաստատությունների գործառույթների վերաբերյալ:
Возможно, это изображение (7 человек, люди сидят, цветок и в помещении)

Հայաստանին մոտենում է հերթական հզոր ցիկլոնը

Հայաստանում արդեն ձյուն է տեղացել. կատարվում են ձնամաքրման աշխատանքներ

Մարտի 18-ի երեկոյան ժամերին, մարտի 19-ին, 20-ին ժամանակ առ ժամանակ հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է ձյուն, լեռնային գոտիներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը.

Արագածոտնի լեռնային գոտիներում, Լոռիում, Տավուշում, Վայոց ձորի լեռնային շրջաններում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում ձյունը կլինի ինտենսիվ։

Բացառություն կկազմեն Արարատյան դաշտի ցածրադիր հատվածները, որտեղ սպասվող տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։
Օդի ջերմաստիճանը մարտի 20-ի ցերեկը հանրապետության ամբողջ տարածքում կնվազի 5-6 աստիճանով։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

https://www.facebook.com/HydrometeorologyandMonitoringCenter/photos/a.727848980994781/1389689811477358/?type=3

Ապրիլից Շիրակում եւ Լոռիում պարեկային ծառայություն կներդրվի

Երևանում ծառայության են անցնում պարեկները - ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ - ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ապրիլից Շիրակում եւ Լոռիում պարեկային ծառայություն կներդրվի։ Այս մասին մարտի 18-ի մամուլի ասուլիսում տեղեկացրել է Հայաստանի ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանը։

Ֆիդանյանը նշել է, որ պարեկային ծառայության համալրման համար 2021թ. նոյեմբերից ոստիկանական ակադեմիայում հնգամսյա դասընթացներ են կազմակերպվում, որոնց մասնակցում է 541 թեկնածու՝ 68-ը Երեւանի, մյուսները՝ մարզերի համար։ Դասընթացն անցկացվում է միջազգային չափորոշիչներին համապատասխան։

Ընթանում են ավտոմեքենաների եւ կապի միջոցների գնման աշխատանքները։ 140 տրանսպորտային միջոցներից 40-ն արդեն Երեւանում է։ Հերթի մեջ է պարեկային ծառայության ներդրումը Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի, Արագածոտնի մարզերում։ Չնայած ամբողջ հանրապետությունում ծառայության ներդրման գործընթացը նախատեսվում է ավարտել 2024թ., գործնականում, հավանաբար, կհաջողվի այն ավարտել մինչեւ 2023թ.։

Ոստիկանապետի տեղակալը նշել է նաեւ զենքի մասին նոր օրենքի պատրաստման (ինչի առնչությամբ քննարկումներ են տեղի ունենում խորհրդարանական հանձնաժողովի հետ), ընտանեկան բռնության դեմ պայքարի, էլեկտրոնային «ապարանջանների» ներդրման աշխատանքները։

ԵՄ միջոցների չարաշահման 120 դեպքի կասկածանքով ձերբակալվել է Բուլղարիայի նախկին վարչապետը

Նախկին վարչապետ և «Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» կուսակցության առաջնորդ Բոյկո Բորիսովը ձերբակալվել և առաջիկա 24 ժամվա ընթացքում պահվելու է Բուլղարիայի Ազգային ոստիկանության գլխավոր վարչությունում։ Այս մասին հինգշաբթի լրագրողներին հայտնել է քաղաքական գործչի փաստաբան Մենկո Մենկովը։

«Բոյկո Բորիսովին ոստիկանների պաշտպանության ներքո դուրս են բերել տնից և տարել, Բորիսովը չգիտի, թե ինչու է  բերման ենթարկվել»,- ասել է փաստաբանը։

Ավելի վաղ երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտնել էր Բորիսովի և մի շարք այլ քաղաքական գործիչների ձերբակալության մասին՝ մանրամասնելով, որ ոստիկանական լայնածավալ գործողություն է իրականացվում՝ կապված եվրոպական միջոցների չարաշահման 120 դեպքի հետաքննության հետ։

Բորիսովի կուսակցության ներկայացուցիչները, այդ թվում՝ Բուլղարիայի խորհրդարանի պատգամավորները, բողոքի ակցիա են իրականացրել իրենց առաջնորդի տան մոտ, այնուհետ  շարժվել են  դեպի ոստիկանության շենք, որտեղ շարունակել են բողոքի ակցիան »:

Երկրի առաջատար հեռուստաալիքները ընդհատել են բնականոն հեռարձակումը և շարունակում են եթեր մտնել իրավիճակի մասին նորությունների հրատապ թողարկումներով։

Հինգշաբթի օրը Սոֆիայում կայացած ճեպազրույցում Եվրոպական դատախազության ղեկավար Լաուրա Կևեշին ասել է, որ մարմինը տվյալներ է ստացել Բուլղարիայում եվրոպական ֆոնդերի չարաշահման ավելի քան 120 դեպքի վերաբերյալ։ Նա պարզաբանել է, որ հիմնական բողոքները ստացվել են պետական պատվերի, գյուղատնտեսության զարգացման սուբսիդիաների, համաճարակից հետո շինարարության և վերակառուցման համար հատկացված միջոցների չարաշահման փաստերի վերաբերյալ։

 

ԿԳՄՍ-Ն ՝գարնանային արձակուրդների մասին

 

ԿԳՄՍՆ-ն հրապարակել է աշնանային, ձմեռային, գարնանային արձակուրդների օրերը -  Shabat.am

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված հանրակրթական ուսումնական հաստատությունների օրինակելի ուսումնական պլանի համաձայն` 2021-2022 ուսումնական տարում 2-12-րդ դասարաններում սովորողների գարնանային արձակուրդը կմեկնարկի 2022 թ. մարտի 21-ից մինչև մարտի 27-ը ներառյալ:

Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Առաջին դասարանցիների գարնանային արձակուրդը սահմանված է 2022 թ. մարտի 21-ից ապրիլի 3-ը ներառյալ:

Նյութի աղբյուր` https://kreativinfo.ru/