ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մարտի 19-ին հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը կարող է հանգեցնել համաշխարհային պարենային համակարգի փլուզմանը։
«Ուկրաինայում պատերազմն արդեն խաթարում է մատակարարման շղթաները և հանգեցնում վառելիքի, սննդի և տրանսպորտի գների բարձրացման: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի կանխենք սովի փոթորիկը և համաշխարհային պարենային համակարգի փլուզումը», — գրել է նա Twitter-ում:
The war in Ukraine is already disrupting supply chains and causing the prices of fuel, food and transport to skyrocket.
We must do everything possible to avert a hurricane of hunger and a meltdown of the global food system.
— António Guterres (@antonioguterres) March 19, 2022