Գլխավոր Блог էջ 70

Արտակարգ իրավիճակների նախարարություն. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Կան փակ ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Դժվարանցանելի են Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիա միջհամայնքային ավտոճանապարհները, իսկ Վայոց ձորի մարզի Սարավան — «Զանգեր» ճանապարհահատվածը ՝ բեռնատարների համար։

Լոռու և Շիրակի մարզերում, Սյունիքի մարզի Գորայք-«Զանգեր» կոչվող հատվածում, Գորիս, Կոտայքի մարզի Չարենցավան և Եղվարդ, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Թալին քաղաքներում տեղում է ձյուն: Շիրակի մարզում, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում, Արագած — Արթիկ ճանապարհահատվածին, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

ՀՀ վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Շառլ Ազնավուրի հիշատակին

ՀՀ վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Շառլ Ազնավուրի հիշատակին

Ուշադրություն… Հայաստանը գտնվում է ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում. բուք է լինելու

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հայաստանը գտնվում է ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում։ Մարտի 9-ին` կեսօրից հետո, մարտի 9-ի լույս 10-ի գիշերը և առավոտյան Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Արարատի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Վարորդներին հորդորում ենք նշված հատվածներ երթևեկել միայն ձմեռային անվադողերով։

 

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի և նախագահ Մակրոնի հանդիպումը (տեսանյութ)

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Առանձազրույցի ընթացքում զրուցակիցները կարևորել են Փարիզում «Հավակնություններ՝ Հայաստան-Ֆրանսիա» համաժողովի անցկացումը և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի տնտեսության, ենթակառուցվածքների, զբոսաշրջության, առողջապահության, կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը:

Կողմերն ընդգծել են, որ փոխվստահության և բարեկամության վրա հիմնված հայ-ֆրանսիական փոխգործակցությունն առաջիկայում նոր թափով կզարգանա՝ համատեղ տարբեր նախագծերի քննարկմամբ ու իրականացմամբ: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է ֆրանսիական բիզնեսի՝ հայաստանյան շուկայում ներկայացվածության ընդլայնմամբ:

Կարևորվել է տնտեսության այնպիսի ճյուղերում փոխգործակցությունը, ինչպիսիք են՝ ենթակառուցվածքները, զբոսաշրջությունը, ջրամբարաշինությունը, գյուղատնտեսությունը և այլն: Էմանուել Մակրոնն իր հերթին ընդգծել է բարեկամ Հայաստանի հետ տնտեսական և հումանիտար ոլորտներում կապերը խորացնելու Ֆրանսիայի պատրաստակամությունն ու հետաքրքրվածությունը:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը: Վարչապետն անթույլատրելի է համարել իրավիճակը լարելու յուրաքանչյուր փորձ և նշել, որ ինչպես Արցախում, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանը շարունակում է սադրիչ գործողությունները, ինչի հետևանքով հայկական կողմը մարտի 7-ին ունեցել է մեկ զոհ և վիրավոր:

Զրուցակիցները կարևորել են ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում և 44-օրյա պատերազմից հետո ստորագրված եռակողմ հայտարարությունների իրականացումը: Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնն անդրադարձել են նաև միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին:

Մարզպետը ճանաչողական այցով եղավ «Ինստիգեյթ մոբայլ» ընկերության Վանաձորի մանաճյուղում

Возможно, это изображение (14 человек, люди стоят, люди сидят, в помещении и офис)

Ընկերության ղեկավար Սամվել Պետրոսյանի հրավերով՝ մարզպետ Արամ Խաչատրյանն այցելեց Վանաձորում ինժեներ-ծրագրավորման ոլորտում ավելի քան մեկ տասնամյակ գործունեություն ծավալող «Ինստիգեյթ մոբայլ» ընկերության մասնաճյուղում։
Մարզպետին ուղեկցում էր Լոռու մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը։ Նրանք շրջեցին գրասենյակում, ծանոթացան ընկերության աշխատանքներին։ 70 աշխատակցից կազմված թիմը տարբեր նախածրագրեր է իրականացնում ավելի քան 80 երկրում։ Հիմնական պատվիրատուներն ԱՄՆ-ից են, Եվրոպական երկրներից, Ռուսաստանի Դաշնությունից։ Աշխատում են նաև տեղական շուկայի համար։
Возможно, это изображение (6 человек, люди сидят, офис и в помещении)
 Ծրագրեր են ստեղծում մոբայլ սարքերի, համակարգիչների համար, նախագծում են վեբ-կայքեր, կազմում արհեստական բանականության համար աշխատող ծրագրեր և այլն։
 Ընկերությունը նաև ուսումնական կենտրոն ունի, կազմակերպում է ինժեներ-ծրագրավորման անվճար դասընթացներ և աշխատանքով ապահովում սկսնակ մասնագետներին։
Մարզպետին ներկայացվեց, որ թիմի աշխատակիցները հիմնականում լոռեցիներ են, և միջին աշխատավարձն ընկերությունում կազմում է 300․000 դրամ։
Возможно, это изображение (2 человека и люди сидят)
Ընկերության ղեկավարը տեղեկացրեց, որ աշխատակազմի ընդլայնման խնդիր ունեն, իսկ վարձակալած տարածքի հնարավորությունները թույլ չեն տալիս նոր նախագծեր մեկնարկել։  Արամ Խաչատրյանը վստահեցրեց, որ մարզպետարանն իր լիազորությունների շրջանակներում կաջակցի ընկերությանը։
Նա շնորհակալություն հայտնեց մասնաճյուղի աշխատակիցներին ներդրված ջանքերի համար՝ ընդգծելով, որ կայացած ընկերությունների և մասնագետների առկայությունը հնարավորություն է տալիս զարգացնելու տեխնոլոգիական ոլորտը և այն հասցնելու որակապես նոր մակարդակի Լոռու մարզում ու նրա սահմաններից դուրս:
Քննարկվեցին նաև հետագա համագործակցության են հետ կապված այլ հարցեր։