Գլխավոր Блог էջ 57

ՀՐԱՏԱՊ… քիչ առաջ Երևանում պայթյուն է տեղի ունեցել. կա դի

Մարտի 21-ին, ժամը 07:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արին Բերդի փողոցի 4-րդ նրբանցքի 140/1 հասցեում տեղի է ունեցել պայթյուն՝ փլուզմամբ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները փլատակներում հայտնաբերել են Ա. Հ.-ի (ծնված 2004 թ.) դին:

Արցախում վերականգնվել է գազամատակարարումը.

Lurer.com | Բաժանորդների կեսից ավելիի գազամատակարարումը վերականգնվել է և  առաջիկա ժամերին բոլորը կստանան բնական գազ. Արտակ Բեգլարյան

Արցախում վերականգնվել է գազամատակարարումը։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը․

«Հարգելի՛ հայրենակիցներ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օրվա ընթացքում ավարտվել են վնասված գազատարի վերանորոգման աշխատանքները։

Հայտնում ենք, որ այս պահին բնական գազն արդեն իսկ մատակարարվում է «Արցախգազ» ՓԲԸ ընդունման կետ։

Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ անվտանգ և անխափան գազամատակարարումն ապահովելու նպատակով բնական գազի օգտագործումն «Արցախգազ» ՓԲԸ բաժանորդներին հասանելի կլինի սկսած մարտի 19-ից»։

Լոռու մարզ. Չդադարող ձյունը և չընդհատվող ձնաբուքը դժվարին իրավիճակ են ստեղծել ճանապարհներին. (լուսանկարներ)

Возможно, это изображение (3 человека, природа, снег и дорога)

Չդադարող ձյունը և չընդհատվող ձնաբուքը դժվարին իրավիճակ են ստեղծել ճանապարհներին։ Սպիտակ համայնքում համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի գլխավորությամբ կատարվում են ճանապարհների մաքրման աշխատանքներ, որոնց իրականացմանը հետևում են համայնքապետարանի համապատասխան աշխատակիցները։
Возможно, это изображение (на открытом воздухе)
Սպիտակ համայնքի ոլորանները բաց են, միջպետական ու հանրապետական նշանակության ճանապարհները անցանելի են, իսկ միջհամայնքայինները` հիմնականում անցանելի։
Մաքրման աշխատանքները շարունակվում են։
Возможно, это изображение (снег)

«Ո՛չ տեր կա, ո՛չ տիրական». բեռնատարների վարորդները հիմա էլ Հայաստանում են խցանման մեջ մնացել. (տեսանյութ)

Ո՛չ տեր կա,ո՛չ տիրական».բեռնատարների վարորդները խցանման մեջ են մնացել

Հայաստանում արդեն քանի օր է առատ ձյուն է տեղում: Ըստ «Անկյուն+3» հեռուստաընկերության ռեպորտաժի, տեղացած առատ ձյունը վտանգավոր վթարային իրավիճակ է ստեղծել Վահագնիից- Սատանի Կամուրջ կոչված հատվածում: Բեռնատարների վարորդները ճանապարհին են մնացել գիշերվանից, ժամը 12:00-ի դրությամբ չէին կարողանում երթեւեկել նաեւ մարդատար ավտոմեքենաները ճանապարհի խցանման պատճառով: Խցանման մեջ հայտնված վարորդները նշել են , որ չկան ճանապարհի ձմեռային սպասարկում իրականացնող տեխնիկա եւ աշխատակիցներ: Վարորդներն ասում են` ճանապարհն անտերության է մատնված:

ՏԵՍԱՆՅՈՒԹ.

Եղանակը Հայաստանում. Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Օդի ջերմաստիճանը կնվազի 12-15 աստիճանով

Հանրապետության տարածքում`

Մարտի 20-ի ցերեկը, 24-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 21-22-ը, 23-ի, 25-ի գիշերը և երեկոյան առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյուն, 20-ին՝ ինտենսիվ: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 23-ի և 25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-7 մ/վ, մարտի 20-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 20-ի ցերեկը կնվազի 5-6, 21-22-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Մարտի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 23-ի, 25-ի գիշերը և երեկոյան, 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով: Մարտի 21-ի ցերեկը, 22-ին, 23-ի և 25 ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ