Домой ԼՈՒՐԵՐ Կրակոցներ՝ Լոռու մարզում. ավագանու անդամը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

Կրակոցներ՝ Լոռու մարզում. ավագանու անդամը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

0
Կրակոցներ՝ Լոռու մարզում. ավագանու անդամը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

 

Կրակոցներ՝ Լոռու մարզում. Թումանյան խոշորացված համայնքի ավագանու անդամը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց - Mediahub

Ժամը 23։15-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Պարզվել է, որ քաղաքացին Լոռու մարզի Լորուտ գյուղի բնակիչ 25-ամյա Էդգար Մելիքսեթյանն է։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ, պարզել են, որ նույն օրը՝ ժամը 19։30-ի սահմաններում, գյուղում համագյուղացու տանը վիճաբանություն է տեղի ունեցել Է. Մելիքսեթյանի ու ևս 1 անձի միջև։

Այդ անձը 19-ամյա Նաիրի Մաթևոսյանն է։ Վերջինս վիճաբանության մասին հայտնել է իր հորը՝ 43-ամյա Վիգեն Մաթևոսյանին, որը գյուղում հայտնի է «Պոշոլանց Վիգեն» մականվամբ, ինչից հետո վերջինս էլ, ըստ նախնական տեղեկությունների, վրեժխնդիր լինելու նպատակով գյուղամիջում դեռևս չպարզված հրազենից կրակել է Է. Մելիքսեթյանի վրա։

Ըստ հաղորդած տեղեկությունների՝ Մելիքսեթյանը Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքի ավագանու անդամ է։

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here