Գլխավոր Блог էջ 72

Հռոմի պապը՝ Ուկրաինայում պատերազմի մասին. Կանգ առեք, աղաչում եմ, նայեք այս դաժանությանը

Սա ողբերգություն է. Հռոմի պապը Լեռնային Ղարաբաղի պատերազմի մասին | Ֆակտոր  տեղեկատվական կենտրոն

«Ուկրաինայում արյան եւ արցունքի գետեր են հոսում։ Սա պարզապես ռազմական գործողություն չէ, պատերազմ է, որը տարածում է մահ, ավերածություն եւ թշվառություն»,- այսօր Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա քարոզի ժամանակ հայտարարել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը։  Նա ընդգծել է, որ օրեցօր ավելանում է զոհերի թիվը , ինչպես նաեւ փախստականների, որոնց մեծ մասը կանայք եւ երեխաներ են։

Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը հայտարարել է, որ պատրաստ է ամեն ինչ անելու խաղաղության համար։ Նա կոչ է արել ապահովել մարդասիրական միջանցքներ, երաշխավորել կենսական օգնության հասանելիությունը ռումբերի տակ մնացած քաղաքացիներին։

«Պատերազմը խելագարություն է։ Կանգ առեք, աղաչում եմ, նայեք այս դաժանությանը»,- ասել է նա։

«Գյուղում կյանքը․․․ լավ է»․ երեք կողմից՝ ադրբեջանցի, միակ ճանապարհն էլ՝ անմխիթար

44-օրյա պատերազմից հետո սահմանամերձ դարձած Խոզնավարի միջնակարգ դպրոցը 8-րդ և 11-րդ դասարանցի չունի։ Այդ տարիներին գյուղում երեխաներ չեն ծնվել։ Ամենաշատը առաջին և երկրորդ դասարանցիներն են՝ վեցական աշակերտներով։

«Իմ  դպրոցական տարիներին բավականին շատ աշակերտ կար դպրոցում։ Մեր դասարանում 14 աշակերտ կար։ Բայց դպրոցն ավարտելու ժամանակ 7 հոգի էինք»,- ասում է 30-ամյա Հարություն Անդրիյանը։

Նա 2013-ից աշխատում է Խոզնավարի միջնակարգ դպրոցում։ Հիմա կրթօջախի փոխտնօրենն է, բայց նաև դասավանդում է հայոց պատմություն, հայ եկեղեցու պատմություն, հասարակագիտություն, ձեռնարկատիրական կրթություն առարկաները։

Հարությունին դպրոց բերել է ծնողների տված դաստիարակությունն ու հայրենի գյուղի նկատմամբ սերը։

Պատերազմը շատ բան  է  փոխել․ ադրբեջանցին 140 կիլոմետր հեռու էր,   և գյուղը սահմանակից էր Քարվաճառի շրջանին, իսկ այսօր․․․ Երբ Խոզնավարը դարձավ սահմանամերձ, աշակերտներն էլ փոխվեցին, մի տեսակ շատ արագ մեծացան,- ասում է ուսուցիչը։ Հիմա խաղաղության մասին են մտածում ու անընդհատ զենքից, պաշտպանվելուց են խոսում։

«Գյուղում կյանքը․․․ լավ է»,- ասում է ընկեր Անդրիյանը, թեեւ անհանգստանալու առիթ կան։  Սեւ լճի տարածք ներխուժած ադրբեջանական զինվորականները  2021թ մայիսի 20-ին Խոզնավարի ուղղությամբ   առաջացել են  1.5 կիլոմետր ։

«Եթե երեք կողմից շրջափակված ես թշնամիներով, ինչպե՞ս կարող է անհանգստություն չլինի։ Գյուղը մեկ ճամփա  ունի, որի դիմացը թշնամին չէ կանգնած, բայց այստեղ էլ ճանապարհի անբարեկարգ լինելն է անհարմարություններ ստեղծում։ Ինչ հիշում եմ էս հարցը լուծում չի ստանում։ Ու արդեն 30 տարի․․․»,- ասում է Հարությունը, ով ամեն օր իր մեքենայով անցնում է անբարեկարգ ճանապարհով և իր մաշվի վրա է զգում խորդուբորդ ճամփի դժվարությունները։

 

«Երբեք գյուղը լքելու մասին չեմ մտածել, նույնիսկ այսօր․․․»,- շեշտում է նա։

Սահմանամերձ դարձած Խոզնավարում երիտասարդներն հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, բայց այստեղ էլ հիմա դժվարությունները շատ են՝գյուղը համ սահման է դարձել, համ էլ թշնամին վարչական տարածքի մի մասը զավթել է․․․ Ամեն գիշեր Խոզնավարի տղամարդիկ գյուղում հերթապահություն են իրականացնում՝ հսկելով, որ ադրբեջանցին չփորձի գյուղ մտնել։

Գյուղի ուսուցիչը պետությունից ակնկալիքներ չունի, այլ ընդհակառակը գտնում է, որ իրենք էլ ամեն բան պետության համար են անում։

«Ավելի շատ կցանկանայի, որ պետությունը հզորանար։ Մեզ այս պահին հզորանալ է պետք»,- ասում է Հարությունը։

Դժվարությունների մասին խոսել չի սիրում, բայց դրանք,  իհարկե, կան՝ դժվար է ապրել ուսուցչի աշխատավարձով, երբ փոքր դպրոցի փոխտնօրենն ես ու ընդամենը կես դրույքով ես աշխատում։

Հարություն Անդրիյանն աշակերտներին կրթելուց հետո հողագործությամբ է զբաղվում, այգի է մշակում, որ Խոզնավարը շենանա, որ իր մանկահասակ տղան մեծանա ու սովորի  դպրոցում, որ զինվոր դառնա ու պաշտպանի հայրենի եզերքը՝ Խոզնավարը․․․

Ռուբլին կրկին ռեկորդային ցուցանիշ է գրանցել. ԿԲ-ն նոր տվյալներ է ներկայացրել

Ռուբլին Հայաստանում հակառեկորդային անկում է գրանցել | 24news

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 7-ին, կազմել է 510.18 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 7.10 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 552.83 դրամ (նվազել է 0.66 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 671.04 դրամ (աճել է 1.39 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3.74 դրամ (աճել է 0.83 դրամով):

Վանաձորի տարեցների տան կանայք ևս մարզի ղեկավարի ուշադրության կենտրոնում էին

Возможно, это изображение (10 человек, люди стоят и в помещении)

Կանանց միջազգային օրը յուրովի նշանավորվեց Վանաձորի տարեցների տանը։
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը տիկնոջ հետ հյուրընկալվել էր բնության գողտրիկ անկյունում ծվարած այս կացարանում՝ անձամբ շնորհավորելու այնտեղ բնակվող կանանց։
Տուն-ինտերնատի բնակիչների համար օրն առանձնացավ տոնական բարձր տրամադրությամբ, առատ ծաղիկներով ու մաղթանքներով։
Возможно, это изображение (4 человека и в помещении)
Մարզպետը, ողջունելով տարեց կանանց, շնորհավորեց միամսյակի մեկնարկի կապակցությամբ՝ մաղթելով առողջություն, տոկունություն ու անսպառ ժպիտներ։
— Սա առիթ է ևս մեկ անգամ մեծարելու, երախտիքի խոսք ասելու և պարզապես ուրախանալու, որ դուք մեր կողքին եք, և այս տոնական օրը գեղեցկացնում եք Ձեր բարի ժպիտներով։ Ի սրտե ցանկանում եմ, որ միշտ շրջապատված լինեք ջերմությամբ ու սիրով:
Возможно, это изображение (5 человек, люди стоят, воздушный шарик и в помещении)
Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում աշխատակիցներին՝ բարեհամբույր ու անձնվեր աշխատանքի և այս համերաշխ միջավայրը ստեղծելու համար,֊ասաց մարզի ղեկավարը։
Տոնական օրը տարեցների տան բնակիչները զարդարեցին իրենց երգ ու պարով, ասմունքներով։

Վանաձորի «ՄԻԳ» մարզային ռադիոկայանի հյուրն էր ՀՀ ժողովրդական արտիստուհի Ռոզա Մխիթարյանը. (ՌԱԴԻՈՌԵՊՈՐՏԱԺ)

Возможно, это изображение (2 человека и люди сидят)

2022 թվական մարտի 8
Վանաձորի «ՄԻԳ» մարզային ռադիոկայանի «Բարի Օր ծրագրի» հյուրն էր ՀՀ ժողովրդական արտիստուհի, հավերժ երիտասարդ Ռոզա Մխիթարյանը:
Գեղեցիկ զրույց ստացվեց, մեկնարկը տրված է…
Հարցազրույցի կրկնությունը մարտի 8-ին, ժամը 19-00-ին և 21-30-ին:
Возможно, это изображение (3 человека и люди стоят)
ՌԱԴԻՈՌԵՊՈՐՏԱԺ.