Կանանց միջազգային օրը յուրովի նշանավորվեց Վանաձորի տարեցների տանը։
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը տիկնոջ հետ հյուրընկալվել էր բնության գողտրիկ անկյունում ծվարած այս կացարանում՝ անձամբ շնորհավորելու այնտեղ բնակվող կանանց։
Տուն-ինտերնատի բնակիչների համար օրն առանձնացավ տոնական բարձր տրամադրությամբ, առատ ծաղիկներով ու մաղթանքներով։

Մարզպետը, ողջունելով տարեց կանանց, շնորհավորեց միամսյակի մեկնարկի կապակցությամբ՝ մաղթելով առողջություն, տոկունություն ու անսպառ ժպիտներ։
— Սա առիթ է ևս մեկ անգամ մեծարելու, երախտիքի խոսք ասելու և պարզապես ուրախանալու, որ դուք մեր կողքին եք, և այս տոնական օրը գեղեցկացնում եք Ձեր բարի ժպիտներով։ Ի սրտե ցանկանում եմ, որ միշտ շրջապատված լինեք ջերմությամբ ու սիրով:

Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում աշխատակիցներին՝ բարեհամբույր ու անձնվեր աշխատանքի և այս համերաշխ միջավայրը ստեղծելու համար,֊ասաց մարզի ղեկավարը։
Տոնական օրը տարեցների տան բնակիչները զարդարեցին իրենց երգ ու պարով, ասմունքներով։