Գլխավոր Блог էջ 71

Discovery-ն դադարեցնում է հեռարձակումը Ռուսաստանում

Blog on Next World - Discovery Channel website - Waterstudio

Ամերիկյան Discovery ընկերությունը կդադարեցնի իր հեռուստաալիքների հեռարձակումը Ռուսաստանի տարածքում: Այս մասին հայտարարել է Reuters-ը՝ հղում անելով ընկերության տարածած հայտարարությանը:

Variety ամսագրի տվյալով՝ դադարեցվելու է 15 հեռուստաալիքի հեռարձակում, մասնավորապես HGTV, Animal Planet, TLC և Eurosport:

Ավելի վաղ ՌԴ տարածքում հեռարձակումը դադարեցնելու մասին էին հայտարարել ամերիկյան CNN-ը, գերմանական ARD-ը և ZDF-ը, իտալական պետական RAI-ն և մի շարք այլ օտարերկրյա ԶԼՄ-ներ:

Աշխատանքային խորհրդակցություն Լոռու մարզպետարանում

Возможно, это изображение (6 человек и люди стоят)

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը փոխմարզպետներ Գոռ Ասրյանի, Հովհաննես Ավետիսյանի, մարզպետարանի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանի, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և այլ պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն:
 Մարզի ղեկավարը նախ ներկայացրեց մարզպետի նորանշանակ տեղակալ Հովհաննես Ավետիսյանին (http://lori.mtad.am/structure/bio/508/)՝ նրան մաղթելով աշխատանքային հաջողություններ՝ ի շահ Լոռու մարզի։
Հ․ Ավետիսյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ կառավարությանը և Լոռու մարզպետին՝ վստահության համար՝ հավաստիացնելով, որ ջանք չի խնայելու ուժերի ներածին չափով ծառայելու մարզին և մարզի բնակիչներին։ Ինչպես հայտնի է, ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարության հետ սերտ համագործակցության, բանակ-հասարակություն կապի ամրապնդման գործում ունեցած աջակցության համար Լոռու մարզպետարանի մի խումբ աշխատակիցներ (http://lori.mtad.am/news/item/2021/12/02/news3/) արժանացել էին պարգևների: Այսօր մեդալները նրանց փոխանցեց մարզի ղեկավարը՝ շնորհակալություն հայտնելով ծառայության ու թիկունքն ամուր պահելու համար։
Возможно, это изображение (15 человек, люди стоят и в помещении)
 Խորհարդակցության ընթաքում քննարկվեցին առանցքային հարցեր մարզում իրականացվող ներդրումային ծրագրերի, գյուղատնտեսական ցուցանիշների, քաղաքաշինության, կրթության, սոցիալական, առողջապահական, հողաշինության, համայնքների սեփական եկամուտների հավաքագրման, մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի և 2022թ.-ի համար ներկայացված ծրագրային նախնական հայտերի, երեխաների իրավունքների պաշտպանության հետ կապված և այլն։
Возможно, это изображение (6 человек, люди сидят и в помещении)
 Մարզպետը նշեց, որ անհրաժեշտ է հետևողական լինել բոլոր ծրագրերի և գործընթացների հաջող ընթացքն ապահովելու հարցում, որպեսզի արդյունքներն ակնառու լինեն:
Քննարկվեցին ոլորտային այլ խնդիրներ, տրվեցին հանձնարարականներ:

Սպասվում է ձյուն, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն

Ցուրտ ճակատը մոտենում է. Սպասվում են տեղումներ. Եղանակը կցրտի 16 աստիճանով

Հայաստանը գտնվում է ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Մարտի 9-ին` կեսօրից հետո, մարտի 9-ի լույս 10-ի գիշերը և առավոտյան Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Արարատի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

«Վարորդներին հորդորում ենք նշված հատվածներ երթևեկել միայն ձմեռային անվադողերով»,-ասված է հաղորդագրության մեջ:

Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում

Միջոցառումը նախաձեռնել էին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ Հայաստանում ՄԱԿ-ի Մշտական համակարգողի գրասենյակի, ՎԻՆՆԵԹ Հայաստան կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի, Safe YOU հարթակի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի հետ համատեղ։
Միջոցառումներն իրականացվեցին ԵՄ կողմից ֆինանսավորվող «Ապագան այսօր. Կանանց, երիտասարդների և երեխաների հզորացում հանուն Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման» ծրագրի շրջանակներում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Փարիզ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն՝ Փարիզ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում են՝ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ՝ Արայիկ Խզմալյանը, Արթուր Մարտիրոսյանը և պաշտոնատար այլ անձինք: Այցի շրջանակում վարչապետը Ելիսեյան պալատում հանդիպում կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այնուհետև երկու երկրների առաջնորդները Փարիզում կմասնակցեն «Հավակնություններ՝ Հայաստան- Ֆրանսիա» խորագրով համաժողովին:

Միջոցառման ընթացքում Հայաստանի ու Ֆրանսիայի կառավարությունների անդամները կքննարկեն տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Համաժողովին ելույթներ կունենան վարչապետ Փաշինյանը և նախագահ Մակրոնը: