Գլխավոր Блог էջ 82

«Չենք ուզում, որ Թեղուտը դառնա բնակավայր առանց բնակիչների». Թեղուտի բնակիչ

«Չենք ուզում, որ Թեղուտը դառնա բնակավայր առանց բնակիչների». Թեղուտի բնակիչ

ՀՀ Լոռու մարզի Թեղուտ բնակավայրում սոցիալական բևեռացումը խորանում է: Թեղուտ բնակավայրի մի շարք բնակիչներ բարձրաձայնում են սոցիալական, բնապահպանական և առողջապահական  խնդիրների խորացման մասին:

2022թ․ փետրվարի 28-ին «Քաղաքացու ձայնը» մեդիա-հարթակի «Քաղաքացու ձայնը» հարղորդաշարի եթերում տեղի ունեցավ Թեղուտ բնակավայրի բնակիչներ Մարտին Շախկյանի, Մհեր Մելքոնյանի, Կամո Հոբոսյանի, Արմեն Մկրտումյանի և իրավապաշտպան, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանի մամուլի ասուլիսը…

Թեղուտ. թանձր փոշի եւ շարունակվող անորոշություն | Aliq Media Armenia

… Օլեգ Դուլգարյանը նշեց, որ պետք է լրջորեն ուսումնասիրվի շրջակա միջավայրի աղտոտվածության և մարդկանց առողջության վատթարացման պատճառահետևանքային կապը: «Մինչդեռ ընկերությունները կասկածի տակ են առնում հետազոտության արդյունքները: Ազդակը կա, թող ապացուցեն, որ այդպես չէ: Ոչ թե քաղաքացին ապացուցի, այլ ընկերությունը, որ տվյալ վնասը չի տալիս: Բոլոր համայնքերում բնապահպանական, սոցիալական և առողջական խնդիրներ կան: Հնարավոր չէ այդ համայնքում ունենալ բնապահպանական խնդիր և չունենալ առողջական խնդիր և՝ հակառակը»,- նշեց նա:

Խոսելով բնակավայրում այլընտրանքային ծրագրերի ներդրման մասին՝ Օլեգ Դուլգարյանը նշեց, որ անհրաժեշտ է տարբեր ֆոկուս խմբերի շրջանում հարցումներ անցկացնել. «Երիտասարդների, կանանց, տղամարդկանց հետ առանձին խոսել, կարծիքներ դուրս գրել: Պետք է քննարկել, թե ինչ ստեղծել գյուղում, որպեսզի մարդիկ աշխատեն, իսկ երբ ընկերությունը հանքի պաշարները սպառի, գնա, ինչով կարող է գյուղը հետագայում զարգանալ: Եվ հանդիպումները իրականացնել հանրային քննարկումների ձևաչափով, որպեսզի բոլոր շահագրգիռ մարդիկ մասնակցեն»,- նշեց նա:

Օլեգ Դուլգարյանը նաև շեշտեց, որ պետությունն էլ իր հերթին պետք է կոնկրետ այնպիսի ծրագրեր հաստատի բնակավայրում, որոնք իրենց մեջ ներառում են սոցիալ-տնտեսական այլընտրանքային զարգացման բաղադրիչներ, որպեսզի դրանք իրապես նպաստեն բնակավայրի սոցիալ-տնտեսական զարգացմանը:

նյութն ամբողջությամբ, Աղբյուր` https://www.ecolur.org/

 

 

«Լոռու մարզում հասարակական ավտոբուսի տրամադրման ծրագրի» համար կտրամադրվի 91,206 ԱՄՆ դոլարի դրամաշնորհային աջակցություն

Возможно, это изображение (2 человека, люди стоят и в помещении)

նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մասանորի Ֆուկուշիմայի գլխավորած պատվիրակությանը:
Նախարարի հետ հանդիպումից հետո դեսպան Մասանորի Ֆուկուշիման և «Հայաստանի_մանուկներ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը դրամաշնորհային պայմանագիր են ստորագրել։
Ըստ պայմանագրի՝ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին «Լոռու մարզում հասարակական ավտոբուսի տրամադրման ծրագրի» համար «Grassroots Human Security» ծրագրի շրջանակում կտրամադրվի 91,206 ԱՄՆ դոլարի դրամաշնորհային աջակցություն:
Ծրագրի նպատակն է բարելավել Լոռու մարզում տրանսպորտային ծառայությունների և մարզում մարդկանց, այդ թվում՝ հաշմանդամների կյանքի որակը՝ տրամադրելով հաշմանդամներին հարմար ավտոբուս դեպի Վանաձորը Դսեղին միացնող երթուղին: Արդյունքում ավելի քան 5000 մարդ կկարողանա օգտվել ավելի լավ տրանսպորտային ծառայություններից։
Ծրագրի արդյունքում Լոռու մարզի ամբողջ տարածաշրջանը՝ Դսեղից մինչև Վանաձոր, կունենա բարվոք հանրային տրանսպորտային ցանց և հնարավոր կլինի գյուղական համայնքները կապել Վանաձորին և հակառակը։
Կկառուցվեն կանգառներ, վարորդները կվերապատրաստվեն, իսկ տրանսպորտի շարժին հնարավոր կլինի հետևել բջջային հավելվածի միջոցով։

Արթուր Դավթյանը Գերմանիայում դարձել է Աշխարհի գավաթի հաղթող

Նա լավագույն արդյունքն է ցույց է գերմանական Կոտբուս քաղաքում կայացած Գավաթի խաղարկության առաջին փուլում: Հենացատկում հայ մարմնամարզիկը վաստակել է 14.983 միավոր ու գրավել առաջին տեղը:

Երկրորդ տեղը զբաղեցրել է ուկրաինացի Նազար Չեպուրնին 14.600 միավորով:

Ավելի վաղ Վահագն Դավթյանը արծաթե մեդալ էր նվաճել օղակների վրա վարժությունում:

Սյունիքում հայտարարված երթուղիների համար մրցույթները չեն կայանում. (տեսանյութ)

Սյունիքում հայտարարված երթուղիների համար մրցույթները չեն կայանում. մարզի համայնքների միջև երթուղային ցանցն ամբողջացված չէ, ուղևորափոխադրումների հարցը շարունակում է օրակարգում մնալ։ #Region5+-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել հետեւյալ հղումներով՝ https://www.youtube.com/watch?v=Zt_zy…

ԱՄՆ դեսպանատունը Մինսկում դադարեցնում է իր գործունեությունը, Մոսկվայում՝ փոխում կարգավիճակը

01b10000-0aff-0242-efae-08d9fabc97a0_w1023_r1_s

Պետքարտուղարությունը հայտարարել է Մոսկվայում ամերիկյան դիվանագիտական առաքելության անձնակազմի մի մասի կամավոր հեռացման մասին, այս մասին գրում է Ամերիկայի ձայնը։

Փետրվարի 28-ի առավոտյան ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարեց Բելառուսում ԱՄՆ դեսպանատան փակման և Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան կարգավիճակի փոփոխության մասին։

ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ ասված է, որ պետքարտուղարությունը փակում է դեսպանատունը Մինսկում (Բելառուս) և հաստատում կամավոր վերադարձ Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան ոչ առաջնային անձնակազմի և նրանց ընտանիքի անդամների համար:

«Մենք ձեռնարկել ենք այս քայլերը՝ ի պատասխան անվտանգության մտահոգությունների, որոնք առաջացել են Ուկրաինայի վրա ռուսական ռազմական ուժերի չհրահրված և չարդարացված հարձակման հետևանքով», — հայտնում է պետքարտուղարությունը։

Հայտարարության մեջ նշվում է, որ պետքարտուղարությունն «անընդմեջ կարգավորում է իրավիճակը [ԱՄՆ] դեսպանատներում և հյուպատոսություններում ամբողջ աշխարհում՝ համաձայն իր առաքելության, անվտանգության իրավիճակին և [աշխատակիցների և նրանց ընտանիքների] առողջական վիճակի»։