Գլխավոր Блог էջ 68

ՌԴ նկատմամբ պատժամիջոցների հետևանքը՝ ՀՀ-ում. «Թեղուտ»-ի հանքավայրն անորոշ ժամանակով դադարեցնում է իր գործունեությունը. «Ժողովուրդ»

Թեղուտ. թանձր փոշի եւ շարունակվող անորոշություն | Aliq Media Armenia

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն ահազանգ է ստացել այն մասին, որ Լոռու մարզում շահագործվող «Թեղուտ» հանքավայրն անորոշ ժամանակով դադարեցնում է իր գործունեությունը:

Մասնավորապես, ղեկավարությունը նման տեղեկութուն է հայտնել աշխատակիցներին: Պատճառն, ըստ էության, ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների հետեւանքով Ռուսաստանի Դաշնության հանդեպ կիրառված պատժամիջոցներն են:

«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց Շնող խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանին: Վերջինս հաստատեց մեր ունեցած տեղեկությունները, սակայն ընդգծեց, թե իրենց պաշտոնապես ասվել է, թե չաշխատելը կապված է պլանային վերանորոգման աշխատանքների հետ եւ տեւելու է երկու շաբաթ միայն: Սակայն նկատենք՝ աշխատակիցների շրջանում այլ լուրեր են տարածված: Ինչպես հայտնի է, դեռ 2019 թվականից սեփականատերերը փոխվել են, եւ Թեղուտի հանքավայրը ռուսաստանյան «ՎՏԲ» բանկի հսկողության տակ է:

Հիշեցնենք՝ «Վալլեքս» ընկերությունների խմբի մեջ էին մտնում Armenian Copper Programme (ACP) (Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատ) ընկերությունը, «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունը, որը շահագործում էր Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը, Արցախի «Բեյզ Մեթլզ» ընկերությունը եւ այլն։ Այս բոլոր ընկերությունների սեփականատերը մինչեւ 2018 թվականը Վալերի Մեջլումյանն էր։

2018-ի իշխանափոխությունից հետո ACP-ն եւ «Թեղուտ» ՓԲԸ-ն պարտքի դիմաց անցան «ՎՏԲ» բանկի կառավարմանը, քանի որ «Թեղուտը» խոշոր վարկ էր վերցրել «ՎՏԲ»-ից, որպեսզի համաֆինանսավորեր կոմբինատի կառուցումն ու հանքի շահագործման աշխատանքները, եւ ինչ-որ պահից վարկերի սպասարկումը դժվարացել էր՝ համաշխարհային շուկայում պղնձի գների անկման պատճառով»։ Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում:

ՀՀ ԱԻՆ. Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 բեռնատար ավտոմեքենա

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 բեռնատար ավտոմեքենա - ՓԱՍՏԻՆՖՈ  | Իրավական լուրեր, իրադարձություններ, վերլուծություններ ...

Մարտի 10-ին, ժամը 12։42-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սատանի կամուրջ» կոչվող հատվածից դեպի Տաթևի վանական համալիր ավտոճանապարհին ավտոմեքենաները ձյան պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 բեռնատար ավտոմեքենա:

Տիգրան Արզաքանցյանը կուսակցություն է բացում. հայտնի է անունը

Ես ինչ կարողացա արեցի. Տիգրան Արզաքանցյան (Տեսանյութ)

Մասնատված հայրենիք, ոտնահարված արժանապատվություն ու հպարտություն, անորոշ ապագա։ Ամոթի այս պայմաններում դեռ որքա՞ն պիտի ապրենք, որքա՞ն պիտի խաբվենք։ Բոլոր ժամանակներում հաղթել է հայի պայքարող տեսակը, այսօր մեզ հաղթանակից բացի այլ տարբերակներ պետք չեն։
Աէ.jpeg
«Ուժը Հայրենյաց» կուսակցության թիմում միայն հայրենասերներ են, մենք միավորվում ենք հանուն հայրենիքի։
ՄԵՐ ՊԱՅՔԱՐԸ ՆՈՐ Է ՍԿՍՎՈՒՄ!

Եվրոպական Միության խորհրդարանը ձայների 635 կողմ, 2 դեմ և 42 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձևը

 

Եւրոպական միութեան խորհրդարանը կը դատապարտէ Քեսապի դէմ յարձակումը | Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն

Քիչ առաջ Եվրոպական Միության խորհրդարանը ձայների 635 կողմ, 2 դեմ և 42 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձևը, որով ի թիվս այլնի.
– Խստորեն դատապարտում է Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը՝ ջնջելու և ժխտելու հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջը՝ խախտելով միջազգային իրավունքը և Արդարադատության միջազգային դատարանի վերջին որոշումը,
– Փաստում է, որ վերջին երեսուն տարիների ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացվել է կրոնական և մշակութային ժառանգության անդառնալի ոչնչացում, հատկապես՝ Նախիջևանի ինքնավար հանրապետությունում, որտեղ ավիրվել են 89 հայկական եկեղեցի, 20 000 գերեզմաններ և ավելի քան 5 000 տապանաքարեր,
– Ընդգծում է, որ հայկական մշակութային ժառանգության հետքերի վերացումը Լեռնային Ղարաբաղում իրականացվում է ոչ միայն այն վնասելու կամ ավիրելու, բայց նաև պատմության կեղծման և այն որպես, այսպես կոչված, կովկասյան-ալբանական ներկայացնելու միջոցով, և արձանագրում, որ 2022 թվականի փետրվարի 3-ին Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քարիմովը հայտարարել է «հայերի կողմից ալբանական կրոնական տաճարների վրա գրված հորինված հետքերը» վերացնելու համար պատասխանատու աշխատանքային խումբ ստեղծելու մասին:
– Ընդունում է, որ հայկական մշակութային ժառանգության վերացումը հանդիսանում է հայատյացության, պատմական ռևիզիոնիզմի և հայերի նկատմամբ ատելության համակարգային, պետական մակարդակով քաղաքականության ավելի լայն օրինաչափության մի մասը, որը խրախուսվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից, ներառյալ հակահումանիզմը, բռնության փառաբանումն ու տարածքային պահանջները Հայաստանի Հանրապետության նկատմամբ, որոնք սպառնում են խաղաղությանն ու անվտանգությանը Հարավային Կովկասում,
– Ընդգծում է պատմամշակութային ժառանգության պաշտպանությանը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական սահմանման ավելի լայն իմաստով մոտենալու անհրաժեշտությունը, և այս համատեքստում կոչ է անում Ադրբեջանին հրաժարվել իր մաքսիմալիստական նպատակներից, ռազմատենչ մոտեցումներից և Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներից ու բարեխղճորեն ներգրավվել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի վերաբերյալ բանակցություններին:
– Կոչ է անում Ադրբեջանին ամբողջությամբ կատարել Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ կարգադրությունը, մասնավորապես՝ «ձեռնպահ մնալ հայոց լեզուն ճնշելուց, հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելուց կամ այլ կերպ պատմական հայկական մշակութային ներկայությունը վերացնելուց, կամ հայերի մուտքն այդ վայրեր և դրանցից օգտվելը արգելելուց» և «վերականգնել կամ վերադարձնել հայկական մշակութային և կրոնական որևէ շինություն և վայր, արտեֆակտ կամ առարկա», շեշտում է, որ մշակութային ժառանգության ոչնչացման կամ փոփոխման ցանկացած նոր դեպք պետք է անհապաղ ուշադրության արժանանա միջազգային հանրության կողմից,
– Կոչ է անում Եվրահանձնաժողովին (ԵՄ գործադիր մարմնին) օգտագործել բոլոր հասանելի լծակները Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման, փոփոխման, ինչպես նաև՝ վանդալիզմի դեպքերը կանխելու համար:
Էդվին Մարտիրոսյանի էջից

Պետություն-համայնք համատեղ ներդրմամբ Շնող խոշորացված համայնքի Քարկոփ, Թեղուտ և Շնող բնակավայերը գազիֆիկացվել են. (տեսանյութ)

Պետություն-համայնք համատեղ ներդրմամբ Շնող խոշորացված համայնքի Քարկոփ, Թեղուտ և Շնող բնակավայերը գազիֆիկացվել են:
Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է շուրջ 238 մլն մլն դրամ(որից 142.8 մլն` պետական ներդրում, 95.2 մլն-ը` համայնքային):
Հանրային հեռուստաընկերության անդրադարձը․