Գլխավոր Блог էջ 59

Սաստիկ բքի պատճառով ՀՀ տարածքում բազմաթիվ ճանապարհներ են փակվել, այդ թվում՝ միջպետական

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 19-ին՝ ժամը 13։15-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Աշոցքի տարածաշրջանի՝ Մ-1 միջպետական նշանակության Թորոս-Աշոցք-Բավրա ավտոճանապարհը, Ալագյազ-Մանթաշ ճանապարհահատվածը, Վարդենյաց լեռնանցքը, Գնդեվազ-Ջերմուկ, Թթուջուր-Նավուր, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ախուրյանի տարածաշրջանի՝ Ջաջուռի լեռնանցքը սաստիկ բքի պատճառով դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Մեղրիի և Սարավանի լեռնանցքները, Դիլիջանի և Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան (Սարավան-Զանգեր և Գորայք-Սիսիան) ավտոճանապարհը առատ ձյան և բքի պատճառով կցորդով տրանսպորտային միջոցների համար փակվել է ճանապարհային ոստիկանության հետ համատեղ՝ անվտանգ երթևեկության նկատառումներից ելնելով։

Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ձյուն է տեղում։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը. (տեսանյութ)

Հայ-թուրքական հանդիպումը՝ առաջիկայում․ դիվանագիտական հարաբերությունների  հաստատում և Նախիջևանի միջանցք՝ ինչ են համաձայնեցնելու ...

Երկու երկրների հարաբերությունների կարգավորման փորձերը 3 տասնամյակի պատմություն ունեն: Փորձեր եղել են 1991թ.-ից ի վեր, սակայն մի շարք պատմական և քաղաքական հարցերի պատճառով գործընթացները կասեցվել են. Հայոց ցեղասպանության ժխտում Թուրքիայի կողմից, այդ երկրի աջակցությունը Ադրբեջանին արցախյան հակամարտության հարցում և այլն:

Հնարավո՞ր է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն առանց Ադրբեջանին վերաբերող որևէ հարցի, կամ հակառակը՝ հայ-ադրբեջանականը՝ առանց Թուրքիայի։ Ի՞նչ սպասել սահմանների բացումից: Թողարկմանը փորձել ենք տալ այս հարցերի պատասխանները:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պատմական ակնարկ. երեք տասնամյակի պատմություն… (տեսանյութ)

«Ռեգիոն 5+»-ի հերթական թողարկման առանցքում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն է: Երկու երկրների հարաբերությունների կարգավորման փորձերը 3 տասնամյակի պատմություն ունեն: Փորձեր եղել են 1991թ.-ից ի վեր, սակայն մի շարք պատմական և քաղաքական հարցերի պատճառով գործընթացները կասեցվել են. Հայոց ցեղասպանության ժխտում Թուրքիայի կողմից, այդ երկրի աջակցությունը Ադրբեջանին արցախյան հակամարտության հարցում և այլն: Հնարավո՞ր է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն առանց Ադրբեջանին վերաբերող որևէ հարցի, կամ հակառակը՝ հայ-ադրբեջանականը՝ առանց Թուրքիայի։ Ի՞նչ սպասել սահմանների բացումից: Թողարկմանը փորձել ենք տալ այս հարցերի պատասխանները:
00:00 — Սկիզբ
01:20 — Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պատմական ակնարկ. երեք տասնամյակի պատմություն
10:43 — Հնարավո՞ր է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն առանց Ադրբեջանին վերաբերող որևէ հարցի, կամ հակառակը
14:43 — Թուրքիայի հզոր տնտեսությունը կուլ կտա հայկականին. իրարամերժ կարծիքներ՝ սահմանների բացման շուրջ
18:57 — Սահմանի բացման հույսով տարիներ առաջ վերակառուցված Մարգարայի ճանապարհը քանդվեց, սահմանները մնացին փակված
22:43 — Մտածել սեփական հումք արտադրելու և տեղական արտադրանքի պահանջարկը մեծացնելու մասին
26:08 — Տեղի արտադրանքը թուրքականից մարդիկ սկսեցին գերադասել 44-օրյա պատերազմից հետո.
Ամբողջական թողարկումն այսօր՝ MIG TVR — 21:00-ին

Ուկրաինայում պատերազմն արդեն խաթարում է մատակարարման շղթաները. մենք պետք կանխենք սովի փոթորիկը. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստություն է հայտնել ԼՂ գոտում բնակեցված  տարածքների թիրախավորման առթիվ | ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական լրատվական ...

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մարտի 19-ին հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը կարող է հանգեցնել համաշխարհային պարենային համակարգի փլուզմանը։

«Ուկրաինայում պատերազմն արդեն խաթարում է մատակարարման շղթաները և հանգեցնում վառելիքի, սննդի և տրանսպորտի գների բարձրացման: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի կանխենք սովի փոթորիկը և համաշխարհային պարենային համակարգի փլուզումը», — գրել է նա Twitter-ում:

«Ժողովրդական քաղաքացիության ուսուցում․ առաջին անգամ ընտրող» ծրագրի մասնակիցները հանդիպեցին Լոռու մարզպետի հետ

Возможно, это изображение (16 человек и люди стоят)

«Ժողովրդական քաղաքացիության ուսուցում․ առաջին անգամ ընտրող» իրազեկման ծրագրի մասնակիցներին այսօր հյուրընկալեց Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։ Նրանք Վանաձորի թիվ 5, 10, 11 և Գուգարքի ավագ դպրոցների սաներն էին, ովքեր, հաղթելով ներդպրոցական ընտրություններում, հնարավորություն են ստացել ընդգրկվելու ծրագրի շրջանակներում իրականացվող դասընթացներում և միջոցառումներում։
Հանդիպմանը մասնակցում էին նաև կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը և նշված ծրագրի փորձագետ, Լոռու մարզային համակարգող Նաիրա Բարիկյանը։
Ողջունելով աշակերտներին՝ մարզպետ Արամ Խաչատրյանը կարևորեց աշակերտների մասնակցությունը ամենատարբեր կրթական ծրագրերին և նշեց, որ պետք է միշտ ակտիվ և նախաձեռնող լինել։
Возможно, это изображение (8 человек, люди стоят, цветок и в помещении)
— Յուրաքանչյուրիդ ձայնը կարևոր է, դուք եք մեր ապագան, մենք միշտ ձեր աջակցության կարիքն ունենք։ Պետք է միասին շենացնենք, պաշտպանենք ու պահպանենք մեր տունը՝ մեր հայրենիքը,- ասաց Ա․ Խաչատրյանը։
Հանդիպման ընթացքում աշակերտներն իրենց հարցերն ուղղեցին մարզպետին՝ կրթության, երիտասարդության, քաղաքական և ընտրական գործընթացների, համայնքների զարգացման, աղբահանության, քաղաքի արտաքին տեքսի վերաբերյալ և ստացան սպառիչ պատասխաններ։
Իրազեկման ծրագիրն իրականացնում է «Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը»՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ: Նպատակն է երիտասարդ սերնդին տեղեկություններ փոխանցել ընտրական համակարգերի, ընտրողների իրավունքների և պարտականությունների, այդ գործընթացում պետական հաստատությունների գործառույթների վերաբերյալ:
Возможно, это изображение (7 человек, люди сидят, цветок и в помещении)