Գլխավոր Блог էջ 93

Վահե Մելիքսեթյանը 30 տարեկան էր, երբ անցավ զինվորական ծառայության… (տեսանյութ)

Բժշկական ծառայության լեյտենանտ Վահե Մելիքսեթյանը 30 տարեկան էր, երբ անցավ զինվորական ծառայության: Մինչ այդ սովորում էր, դասավանդում  և զբաղվում հասարակական ակտիվ գործունեությամբ:

Մասնագիտությամբ դեղագործ Վահեն ցանկանում էր Հայաստանում զարգացնել կլինիկական դեղագիտությունը: Սակայն ճակատագիրն այլ որոշում էր կայացրել․ 2020թ․ հոկտեմբերի 8-ին մարտական գործողությունների ժամանակ՝ բազմաթիվ կյանքեր փրկելու ընթացքում, ընդհատվեց նրա կյանքի ու մտքի թռիչքը․

Վահեի մայրը հայոց լեզու և գրականություն է ուսուցանում արդեն իր որդու՝ հերոսացած բժշկի անունը կրող դպրոցում։ Փոքրիկ վահեներին փոխանցում է հայրենասիրություն ու նվիրում․

Վանաձորի թիվ 28 հիմնական դպրոցը 7 շրջանավարտ է կորցրել 44-օրյա պատերազմում։ Բոլորին հիշում են, նրանց անուններով դասասենյակներ են անվանակոչվել դպրոցում, դպրոցն էլ՝ Վահե Մելիքսեթյանի անունն է կրում․

Վահեն շատ ծրագրեր ուներ․ նրա կիսատ թողած գործը շարունակում են հարազատները: Ավագ եղբոր կողմից բացվել է Վահե Մելիքսեթյանի անվան բարեգործական հիմնադրամ, որը դպրոցի գերազանց առաջադիմությամբ աշակերտներին կրթաթոշակ է տրամադրում․

Հիմնադրամի նպատակներից մեկն էլ՝ Կլինիկական դեղագիտությունը Հայաստանում ավելի բարձր մակարդակի հասցնելն է։ Սա Վահեի ամենամեծ երազանքն էր, որի իրագործմանը ձեռնամուխ են եղել նրա հարազատներն ու մերօրյա սերունդը:

Մարինա Անդրեասյան, MIG TVR

 

 

 

Ուկրաինայի նախագահը սպառնացել է վերանայել միջուկային զենքից հրաժարվելը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ նախաձեռնում է անվտանգության ապահովման Բուդապեշտի հուշագրի մասնակիցների բանակցությունները: Այն դեպքում, եթե մասնակից երկրները չտրամադրեն Ուկրաինայի անվտանգությունը, Կիևը կարող է չեղյալ համարել հուշագիրը։
«Ես կոնսուլտացիաներ եմ նախաձեռնում Բուդապեշտի հուշագրի շրջանակներում։ Դրանց գումարումը վստահվել է արտաքին գործերի նախարարին։ Եթե դրանք կրկին չկայանան կամ դրանց արդյունքներով մեր երկրի համար անվտանգության երաշխիքներ չլինեն, Ուկրաինան լիարժեք իրավունք կունենա կարծելու, որ Բուդապեշտի հուշագիրը չի աշխատում, և 1994 թվականի բոլոր փաթեթային որոշումները կասկածի տակ կդրվեն»,- հայտարարել է Զելենսկին Մյունխենի անվտանգության խորհրդաժողովում:
Հուշագրի համաձայն, որը ստորագրվել է 1994 թվականի դեկտեմբերին Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի կողմից, Ուկրաինայի իշխանությունները երաշխավորել են միջուկային զենքի չտարածումը՝ ի պատասխան երկրի անվտանգության և ինքնիշխանության հարգանքի: Բացի այդ, մասնակից երկրները պարտավոր էին ձեռնպահ մնալ Ուկրաինայի նկատմամբ ուժի կիրառումից։

Կորոնավիրուսը ՀՀ–ում. 30 մահ, 1469 նոր դեպք…

Արցախում կորոնավիրուս է հաստատվել 6 քաղաքացու մոտ - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից

Փետրվարի 19-ի` ժամը 11:00-ի դրությամբ՝ արձանագրվել է 1469 նոր դեպք, կատարվել է 5879 թեստավորում, գրանցված է 30 մահվան դեպք, կա 2587 առողջացած։

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 414764 դեպք, որոնցից 388780 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 16088 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով  մահվան 8308 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1588 է:

Ընդհանուր կատարվել է 2857715 թեստավորում։

Հայաստանում նոր երկրաշարժ է գրանցվել հետևյալ քաղաքներում.

Verelq News | Դարձյալ երկրաշարժ Հայաստանում. Երևանում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Փետրվարի 19-ին, տեղական ժամանակով ժամը 21:19-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 17:19-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.16⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտի, Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա և Լոռու մարզի Մեծավան գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Հետպատերազմյան Հայաստանը՝ նոր մարտահրավերներով, մարդկային ճակատագրերով, ոչ վաղ անցյալի ծանր հուշերով. տեսանյութ

#Reion5+-ի այսօրվա թողարկումը մարդկային ճակատագրերի մասին է: Ինչպիսին է հետպատերազմյան Հայաստանը՝ նոր մարտահրավերներով, մարդկային ճակատագրերով, ոչ վաղ անցյալի ծանր հուշերով:
 Կյանքը պատերազմից առաջ և հետոյի բաժանվեց այն ընտանիքների համար, որոնց հարազատները Բաքվի բանտերում հայտնվեցին և ռազմագերիներ դարձան:
 Վանաձորցի Վահե Մելիքսեթյանի անավարտ երազանքներին այսօր թևեր ու թռիչք են տալիս նրա հարազատները, ընկերները:
 Հադրութում տունը կորցրած Դավթյանների 16 հոգանոց ընտանիքը, զրկված է ապրելու տարրական պայմաններից։
 Պատերազմում որդի կորցրածին մեծ ուժ է պետք կրկին մայրանալու։ Բայց 100-ից ավելի կանայք գտել են այդ ուժը եւ որոշել մայրանալ կրկին։
 Ինչու՞ մարդիկ չեն գնում Սյունիքում հանգստանալու…
Եթե մինչեւ պատերազմը Գորիսը հավակնում էր դառնալ զբոսաշրջային կենտրոն, պատերազմն այստեղ փոխեց ամեն ինչ…