Գլխավոր Блог էջ 57

Վանաձորի թիվ 1 և թիվ 3 համաբուժարանների նոր ռենտգեն կաբինետները համալրվել են ժամանակակից ռենտգեն սարքերով (տեսանյութ)

Վանաձորի թիվ 1 և թիվ 3 համաբուժարանների նոր ռենտգեն կաբինետները համալրվել են ժամանակակից ռենտգեն սարքերով։ Թվային սարքերը քիչ ճառագայթով շատ տեղեկություն կհաղորդեն մասնագետներին։
🎥Հանրային հեռուստաընկերության անդրադարձը․

Կրակոցներ՝ Լոռու մարզում. ավագանու անդամը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

 

Կրակոցներ՝ Լոռու մարզում. Թումանյան խոշորացված համայնքի ավագանու անդամը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց - Mediahub

Ժամը 23։15-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Պարզվել է, որ քաղաքացին Լոռու մարզի Լորուտ գյուղի բնակիչ 25-ամյա Էդգար Մելիքսեթյանն է։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ, պարզել են, որ նույն օրը՝ ժամը 19։30-ի սահմաններում, գյուղում համագյուղացու տանը վիճաբանություն է տեղի ունեցել Է. Մելիքսեթյանի ու ևս 1 անձի միջև։

Այդ անձը 19-ամյա Նաիրի Մաթևոսյանն է։ Վերջինս վիճաբանության մասին հայտնել է իր հորը՝ 43-ամյա Վիգեն Մաթևոսյանին, որը գյուղում հայտնի է «Պոշոլանց Վիգեն» մականվամբ, ինչից հետո վերջինս էլ, ըստ նախնական տեղեկությունների, վրեժխնդիր լինելու նպատակով գյուղամիջում դեռևս չպարզված հրազենից կրակել է Է. Մելիքսեթյանի վրա։

Ըստ հաղորդած տեղեկությունների՝ Մելիքսեթյանը Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքի ավագանու անդամ է։

Լոռու մարզի ճանապարհներին անվտանգ երթևեկություն ապահովելու համար իրականացվում են աշխատանքներ… (տեսանյութ)

Լոռու մարզի ճանապարհներին անվտանգ երթևեկություն ապահովելու համար Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի գլխավորությամբ, փոխմարզպետներ Գոռ Ասրյանը, Հովհաննես Ավետիսյանը, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաները, համայնքների ղեկավարները, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի, ԱԻՆ փրկարար ծառայության Լոռու մարզի փրկարարական վարչության, ոստիկանության Լոռու մարզային վարչության և Ճանապարհային ոստիկանության ծառայողները իրականացնում են վերահսկում և աջակցում են ձյան մաքրման և աղ- ավազով մշակման աշխատանքներին, օգնում վարորդներին դուրս գալ խցանումներից և արգելափակումից։

ՀՐԱՏԱՊ… քիչ առաջ Երևանում պայթյուն է տեղի ունեցել. կա դի

Մարտի 21-ին, ժամը 07:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արին Բերդի փողոցի 4-րդ նրբանցքի 140/1 հասցեում տեղի է ունեցել պայթյուն՝ փլուզմամբ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները փլատակներում հայտնաբերել են Ա. Հ.-ի (ծնված 2004 թ.) դին:

Արցախում վերականգնվել է գազամատակարարումը.

Lurer.com | Բաժանորդների կեսից ավելիի գազամատակարարումը վերականգնվել է և  առաջիկա ժամերին բոլորը կստանան բնական գազ. Արտակ Բեգլարյան

Արցախում վերականգնվել է գազամատակարարումը։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը․

«Հարգելի՛ հայրենակիցներ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օրվա ընթացքում ավարտվել են վնասված գազատարի վերանորոգման աշխատանքները։

Հայտնում ենք, որ այս պահին բնական գազն արդեն իսկ մատակարարվում է «Արցախգազ» ՓԲԸ ընդունման կետ։

Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ անվտանգ և անխափան գազամատակարարումն ապահովելու նպատակով բնական գազի օգտագործումն «Արցախգազ» ՓԲԸ բաժանորդներին հասանելի կլինի սկսած մարտի 19-ից»։