Ա. Խաչատրյան. «Արվում է ամեն հնարավորը Վանաձորի համայնքապետարանի բնականոն գործունեությունն ապահովելու նպատկով»

541

Возможно, это изображение (2 человека, люди сидят, люди стоят и в помещении)

Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը խորհրդակցություն էր հրավիրել Լոռու մարզպետարանի, Վանաձորի համայնքապետարանի, Վանաձոր խոշորացված համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ քննարկելու Վանաձորում, ՏԻՄ ընտրություններով պայմանավորված, հընթացս ծագող աշխատանքային խնդիրները:
Ողջունելով ներկաներին՝ մարզի ղեկավարը նշեց, որ համայնքում ստեղծված է աննախադեպ իրավիճակ, հետևաբար իրավական առումով մի շարք խնդիրներ են առաջանում, որոնք հրատապ լուծումներ են պահանջում՝ համայնքապետարանի, ենթակա հիմնարկների անխափան գործունեությունն ապահովելու, ինչպես նաև Վանաձորում առկա տարաբնույթ խնդիրները լուծելու համար:
-Տարբեր շահարկումներից խուսափելու համար նախատեսել ենք նման ձևաչափով քննարկում, և այն պարբերական բնույթ է կրելու՝ մինչև հարցի վերջնական լուծումը: Արվում է ամեն հնարավորը Վանաձորի համայնքապետարանի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով,-ասաց մարզի ղեկավարը:
Возможно, это изображение (12 человек, люди стоят и в помещении)
Նա նշեց, որ բոլոր գործընթացները Լոռու մարզպետարանի և անձամբ իր ուշադրության կենտրոնում են: Բոլոր ծագած և բարձրաձայնվող հարցերի շուրջ տեղի են ունենում ամենօրյա քննարկումներ՝ մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների, համայնքապետարանի պաշտոնյաների և նախարարությունների հետ՝ հնարավորինս փորձելով օրենսդրությամբ ամրագրված լուծումներ առաջադրել:
Տեղեկացվեց, որ համայնքի բնականոն բյուջետային գործընթացն ապահովելու նպատակով Լոռու մարզպետարանի միջնորդությամբ արդեն իսկ համապատասխան գերատեսչությունների կողմից առաջարկվել են որոշակի լուծումներ: Մնացած խնդիրների վերաբերյալ ևս ամենօրյա աշխատանքներ են իրականացվում:
Возможно, это изображение (11 человек, люди стоят и в помещении)
Սուբվենցիոն ծրագրերի ներկայացման մասով նույնպես խնդիրներ չեն ծագի, համայնքապետարանն առայժմ կարող է ներկայացնել ծրագրերի նախնական հայտերը:
Մարզի ղեկավարը հորդորեց հատկապես ուշադրության կենտրոնում պահել գյուղական բնակավայրերի խնդիրները:
-Մեր՝ այստեղ հավաքվածներիս, նպատակը պետք է լինի ոչ թե քաղաքացիների համար խնդիրներ ստեղծելը, այլ նրանց հարցերը լուծելը բոլոր հնարավոր և անհնարին տարբերակներով: Մենք բոլորս պետք է գործենք մեկ ընդհանուր շահի տեսանկյունից՝ հանուն Վանաձորի և վանաձորցու,-ասաց Ա. Խաչատրյանը:
Առաջարկվեց ստեղծել Լոռու մարզպետարանի և Վանաձորի համայնքապետարանի, գյուղական բնակավայրերի ներկայացուցիչների ներգրավվածությամբ աշխատանքային խումբ, որը կգործի ամենօրյա ռեժիմով:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ