Վիկ Դարչինյանը հավանական է նորից ռինգ դուրս գա. նպատակ կա Հայաստանում հիմնել ԱՄՆ-ի հետ համագործակցող ակումբ

613

 

Կկայանա արդյո՞ք Վիկ Դարչինյանի վերջին մենամարտը. «կատաղի ցուլը» բացում է փակագծերը - 19.03.2018, Sputnik Արմենիա

Բռնցքամարտի աշխարհի իննակի չեմպիոն Վիկ Դարչինյանն այսօր՝ հունվարի 20-ին, այցելել է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, հանդիպել քոլեջի ուսանողների հետ և պատասխանել նրանց հարցերին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:

Հանդիպմանը ներկա են գտնվել նաև քոլեջի տնօրեն, աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալուստյանը, Վիկ Դարչինյանի կինը՝ Ջավահիր Եղիկյանն ու բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:

Դիմում եմ և խնդրում` մի եղեք անտարբեր, միացեք իմ կոչին, որպեսզի Ադրբեջանի ղեկավարությունը․ Սիրված բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի հզոր քայլը

Վաղինակ Գալուստյանը նշել է՝ թեև ինքը շատ քիչ է օգտագործում լեգենդար բառը, սակայն Վիկ Դարչինյանին հենց այդպես պետք է բնութագրել. «Վիկի հետ մի քանի հանդիպումների ներկա լինելով՝ տեսել եմ, թե ինչպես են ոչ պակաս լեգենդար բռնցքամարտիկները ողջունում և խոնարհվում նրա առջև: Մեր քոլեջի համար իսկապես շատ մեծ պատիվ է Վիկին այսօր հյուրընկալելը: Մեր պատանի սերունդը նրանից շատ բան ունի սովորելու, քանի որ պրոֆեսիոնալ բռնցքամարտում շատ դժվար է հասնել այն հաջողություններին, ինչին հասել է Դարչինյանը»:

Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի ուսանողները մեծ ոգևորությամբ  են դիմավորել անվանի բռնցքամարտիկին ու նրան տարատեսակ հարցեր ուղղել՝ կապված մարզական կարիերայի, չեմպիոնական մենամարտերի, նվաճած տիտղոսների հետ:

Դարչինյանը շնորհակալություն է հայտնել բովանդակալից հարցերի համար, բայց լավագույն հարցի մրցանակը շնորհել է երրորդ կուրսի ուսանող, ըմբիշ Արմեն Օհանյանին առաջին հարցն ուղղելու խիզախության համար: Վերջինս հետաքրքրվել էր՝ ի՞նչ կմաղթի Դարչինյանը հայտնի և դեռևս անհայտ մարզիկներին:

Վիկ Դարչինյանի անձնական մարզիչը վիրավորված է

«Լավ մարզիկը ոչ մի անգամ չպետք է իր ուժը ցույց տա դրսում: Իրեն պետք է տեսնեն միայն մրցման մեջ, կլինի դա բռնցքամարտ, թե այլ մարզաձև: Դրանով ինքն ավելի կբարձրանա: Համեստություն ու նպատակասլացություն եմ մաղթում մարզիկներին: Կլինեն սայթաքումներ, անհաջողություններ. խորհուրդ եմ տալիս ուշադրություն չդարձնել այդ ամենին և գնալ ձեր նպատակի հետևից»,- պատասխանել է Վիկ Դարչինյանը, իսկ հանդիպման վերջում իր ստորագրությամբ և լուսանկարով մարզաշապիկ է նվիրել հարցի հեղինակին:

Ակումբի համար արդեն նախնական տեղը որոշվել է, շուտով կսկսվի շինարարությունը: Ակումբում ինքս մարզչական գործունեություն չեմ ցանկանա ծավալել: Մտադիր եմ նշանակել մարզիչների և հետևել, որ լավ կադրեր պատրաստեն: Եթե տեսնեմ մարզիկի, որն առաջ է գնացել, ինքս կզբաղվեմ նրանով, կօգնեմ, որ ավելի մեծ բարձունքների հասնի: Շատ կցանկանամ աշխարհի չեմպիոններ պատրաստել»,-ասել է Դարչինյանը:

Անվանի բռնցքամարտիկը փաստել է, որ բռնցքամարտը շատ է փոխվել. պետք է կռիվ անես, որ հաղթես. բռնցքամարտիկը պետք է համեստ լինի, կարգապահ ու նպատակասլաց, այլապես հաջողությունների չի հասնի:

Բռնցքամարտիկ Վիկ Դարչինյան - YouTube

46-ամյա նախկին բռնցքամարտիկը հետևում է հայկական բռնցքամարտում տիրող իրավիճակին, ասում է՝ մակարդակը բավականին լավն է, ինչը շատ ուրախալի է. «Հայաստանի հավաքականը գլխավորում է իմ լավ ընկեր Կարեն Աղամալյանը, որին շատ եմ հավանում՝ որպես մարզչի: Ինքն ինձ հետ էլ է աշխատել, պրոֆեսիոնալ կարիերայիս ընթացքում մի քանի մենամարտ եմ անցկացրել իր գլխավորությամբ: Վստահ եմ՝ մեծ հաջողությունները դեռ առջևում են»:

Դարչինյանն առանձնացրել է աշխարհի փոխչեմպիոն, գերծանրքաշային Դավիթ Չալոյանի աննախադեպ հաջողությունն աշխարհի 2021 թվականի առաջնությունում. «Աշխարհի առաջնության եզրափակչում Չալոյանը շատ լավ մենամարտ անցկացրեց ռուս բռնցքամարտիկի հետ, բայց ինչ-ինչ պատճառներով հաղթանակը չշնորհվեց Չալոյանին: Շատ ուրախ եմ, որ ունենք գերծանրքաշային նման բռնցքամարտիկ, որն աշխարհին կարող է ցույց տալ հայի ուժը: Աշխարհում շատ մեծ տեղ են տալիս գերծանրքաշայիններին»:

Հանդիպման ավարտին աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանը նշել է` նմանօրինակ հանդիպումներն իր համար շատ ուրախալի են, իսկ ուսանողներին կոչ է արել նպատակներ սահմանել ու երբեք կանգ չառնել դրանց իրականացման ճանապարհին:

Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի տնօրեն Վաղինակ Գալուստյանն էլ խոստացել է՝ ուսանողների համար անվանի մարզիկների հետ հանդիպումները դարձնել շարունակական:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ