Ամբաստանյալին թույլատրվեց այցելել ընտանիքին

672

Աշոտ Պողոսյանն ըստ մեղադրող կողմի 2020թ․ հուլիս18-ից մինչև օգոստոսի 6-ը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կաթնաղբյուր» հանդամասից 30 սոճի է հատել: Նրան մեղադրյալ է առաջադրվել։

Նոյեմբերի 19-ին Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում քննվում էր ապօրինի անտառհատման հեթական դեպքը: 
 Աշոտ Պողոսյանը ծառերը մասնատել է և որպես փայտանյութ մեքենայից կապել ու  հանել անտառի տարածքից: Ապօրինի հատած ծառերի վնասի հատուցման չափը կազմել է 1.297.500 ՀՀ դրամ:

Քանի որ ամբաստանյալի կրթությունը հունարենով է, շահերի պաշտպանը միջնորդությամբ հանդես եկավ, որպեսզի դատարանը կարողանա դատական նիստին ապահովել հունարենին տիրապետող մասնագետ: Աշոտ Պողոսյանը հասկանում է հայերեն, սակայն խնդիր ունի կարդալու և գրելու հետ կապված:

Դատական նիստի ժամանակ ամբաստանյալի շահերի պաշտպան Կրոմվել Գրիգորյանը հանդես եկավ նաև միջնորդությամբ այն մասին, որ ամբաստանյալի ընտանիքն այս պահին գտնվում է Ֆրանսիայում և ամբաստանյալը, թեև այս պահին գտնվում է ազատության մեջ, բայց ազատ տեղաշարժվելու սահմանափակումներ կան և չի կարողանում այցելել իր ընտանիքին։ Ամբաստանյալը 3 երեխաներից մեկը հաշմանդամություն ունի: Եվ չի կարող այլ երկիր տեղափոխվել, քանի որ գտնվում է բժիշկների հսկողության տակ: Հայրը ցանկանում է այցելել իր երեխաներին, սակայն  այս պահին զրկված է տևական ժամանակով տեսնել նրանց: Միջնորդությունն այն մասին էր որ դատարանն ամբաստանյալի ազատ տեղաշարժման սահմանափակումը վերացնի:

ՀՀ Լոռու մարզի դատախազության դատախազ Բարսեղ Մուրադյանը նշեց, որ ամբաստանյալի արարքը ՀՀ օրենքով հանդիսանում է ծանր հանցագործություն և միայն երեխաների փաստը քիչ է, որպեսզի դատարանը ստորագրությամբ չհեռանալու խափանման միջոցը վերացնի:

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Լուսինե Ալավերդյանի, մերժեց ստորագրությամբ ամբաստանյալի չհեռանալու խափանման միջոցը վերացնելու մասին միջնորդությունը:

Փաստաբան Կռոնվել Գրիգորյանը հանդես եկավ այլ միջնորդությամբ, խնդրելով, որ դատարանն իր պաշտպանյալի սահմանափակումը կարճ ժամանակով հանի, դրանով ամբաստանյալին հնարավորություն տա այցելելու իր ընտանիքին՝ պարտավորվելով վերադառնալ մինչև հաջորդ դատական նիստը:
Քանի որ մ
եղադրող կողմը չառարկեց այս միջնորդության դեմ, նախագահող դատավոր՝ Լուսինե Ալավերդյանը բավարարեց միջնորդությունը՝ հնարավորություն տալով Աշոտ Պողոսյանին այցելել իր ընտանիքին:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց 2022թ փետրվարի 1-ին:

Հոդվածը պատրաստել է «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ն, «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին»                
                                       ծրագրի շրջանակներում, որը իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը                                                                                       «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ»  հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:
                                    Հոդվածի բովանդակությունը և արտահայտված տեսակետները միմիայն «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ին են
                      և կարող են չհամընկնել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կամ «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ»                                                                                             հասարակական կազմակերպությունների տեսակետներին: 

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ