Домой ԼՈՒՐԵՐ Լուսինե Սարգսյան. Վանաձորի քարոզարշավային ԲՈւՄ-ն ավարտվեց

Լուսինե Սարգսյան. Վանաձորի քարոզարշավային ԲՈւՄ-ն ավարտվեց

0
Լուսինե Սարգսյան. Վանաձորի քարոզարշավային ԲՈւՄ-ն ավարտվեց

 

Վանաձոր - WikiwandՎանաձորում քարոզարշավն ընթացավ առանց լուրջ միջադեպերի: 10 քաղաքական ուժեր խոստացան ու վստահեցրին, որ առաջիկա 5 տարում Վանաձոր խոշորացված համայնքի ղեկն ստանձնելու պարագայում բազմաթիվ ծրագրեր են կյանքի կոչելու՝ ի շահ Վանաձորի և վանաձորցու: Ավագանու սպասվող ընտրությունների արդյունքում Լոռու մարզկենտրոն Վանաձորին կմիանան հարակից Դարպաս, Շահումյան և Գուգարք գյուղական համայնքները: Ընտրությունների հանդեպ հետաքրքրության պակասով պայմանավորված՝ կանխատեսվում է նաև ընտրողների պասիվ մասնակցություն:  

Վանաձորի ՏԻՄ ընտրություններն աչքի ընկան ամենամեծ թվով քաղաքական ուժերի մասնակցությամբ՝ 9 կուսակցություն և կուսակցությունների 1 դաշինք: Կարգախոսների ու խոստումների պակաս չկար: Քաղաքը ողողված է քարոզչական վահանակներով ու պաստառներով: Ամեն ինչ բնականոն հունով ընթացավ, փորձեցինք լինել բոլոր թաղամասերում ու գյուղական բնակավայրերում,-նշում է Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության ցուցակի 2-րդ համար Արման Բերնեցյանը: Բարեկարգ համայնք՝ բարեկեցիկ մարդիկ. այսպիսին են տեսնում Վանաձորը՝ 5 տարի անց:

«Էնքանով ա իրատեսական, որ մեծ, բարձրագոչ հավակնություններ չենք ցուցաբերում, առնվազն էն, ինչին արժանի է էս համայնքը՝ բարեկարգ, իսկ մարդիկ լինեն բարեկեցիկ: Ավելի զգայուն հարց է մեզ համար, որ խոշորացվողներում պարտադիր լինեինք»։

«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության քաղաքապետի թեկնածու Կարեն Էդարյանը գալիս է խնդիրներ լուծելու: Մղումներն ազնիվ են, ուշադրության կենտրոնում՝ խոցելի խմբերը: «Վանաձորից ենք սկսելու հաղթել»,-ասում է։

«Խնդիրներ կան, հանդիպումներ ենք ունենում ավելի շատ ավելի խոցելի տեղերում: Մարդիկ խնդիրներ ունեն, պետք է լուծվեն: Թող որը ճիշտն ա, որը Աստծու գործ ա, էն էլ կատարվի, որովհետև էս ժողովուրդն իրականում լուրջ խնդիր ունի, ու պտի էդ խնդիրները լուծվեն, ես մտածում եմ, որ պաշտոնի գալս չի իմաստը, պետք ա գործ արվի»։

Վանաձորում ընտրությանը մասնակցող քաղաքական ուժերը դադարեցնում են քարոզարշավը  | Առավոտ - Լուրեր Հայաստանից

Իշխող ուժի ավագանու ցուցակը գլխավորող Արամ Խաչատրյանի բնորոշմամբ՝ քարոզարշավը հանգիստ էր: Իր գովազդային վահանակների առատությունից դժգոհ քաղաքական ուժերին շտապեց հանգստացնել` ընտրություններից հետո բոլոր վահանակները կապամոնտաժվեն: Մարդիկ իրենց ընտրությամբ կհաստատեն, որ Վանաձորում ապագա կա` Խաչատրյանն է վստահեցնում։

ՎանաձորումապագակաՀայաստանումապագակաԱրցախումապագակաևմեզորևէուժչիկարողխանգարելԹողանհամեստությունչլինիբայցշատբարձրեմգնահատումմերշանսերըդաենցույցտալիսմերհանդիպումներըհարցումներըևժողովուրդըինչպեսնախորդ 2 համապետականընտրություններումայժմէլշատբարձրքվեկտա:

«Այս քաղաքում, ի վերջո, պիտի հաստատվի՞ կարգ ու կանոն»,-ասում է Հանրապետություն կուսակցության ցուցակը գլխավորող Վազգեն Թորոսյանը՝ 20 տարվա ոստիկանական ստաժով: Պատերազմի վետերան պապին է հիշում, ով Հայքի հրապարակի շենքերն է կառուցել, որոնք տարբեր քաղաքական ուժեր պաստառապատելով, իր իսկ խոսքով, այլանդակել են:

«Իմ պապը՝ Վազգեն Թորոսյանը, 2-րդ համաշխարհայինին կռվել է, մարմնի մեջ 18 ասկոլկա, եկել ա էդ շենքերը կառուցել: Ահավոր բարկացա, որ տեսա հրապարակի շենքերը, որ կառուցվել են 50-ականներին, պատմամշակութային արժեք են ներկայացնում, ով ինչ անճաշակ պլակատ մտքով անցել ա, բերել ա կպցրել, սա խայտառակություն ա, սա ամոթ ա: Պիտի մեկը գա, որ կարգ ու կանոն հաստատի, էս քաղաքին տիրություն անի, այ ես հենց դրա համար եմ գալիս»։

«Ապրելու երկիր» կուսակցությունն ապավինելու է բարերար Ռուբեն Վարդանյանի աջակցությանը: Ցուցակը գլխավորող Արտավազդ Ալավերդյանն էլ, չնայած որոշ միջադեպերին, քարոզարշավը դրական է գնահատում: Հասցրել են շփվել բնակիչների հետ: Ծրագրերն իրատեսական են: «Ապրելու Վանաձոր»-ը երազանք չէ:

«Վանաձորը վանաձորցին է կառուցելու և իրականում վանաձորցին ունի էդ պոտենցիալը, պետք է էս բաժանումներին վերջ տրվի։ Իշխանության աշխատելաոճը, իր թափանցիկության և ջանասիրության մղումը վանաձորցիները տեսնելու են, շատ հարցեր վանաձորցին է լուծելու: Քարոզարշավն ընդհանուր առմամբ, չհաշված մի 2 միջադեպերը, նորմալ եմ համարում: Անձամբ իմ տուն մտել են, չեմ ուզում ասել` որ թիմի ակտիվիստներն են եղել՝ ոչ հարիր հարցերով, մանիպուլատիվ»։

Բնակիչներին համամասնական ընտրակարգի մասին հասցրել են իրազեկել նաև լուսավոր հայաստանցիները: Նախորդ ընտրարշավի պես, այս անգամ էլ պոկեցին քարոզչապաստառները: «Սովորել ենք»,- ասում է քաղաքապետի թեկնածու Հրանտ Այվազյանը: Ցավում է, որ բնակիչներին քիչ են հետաքրքրում ընտրությունները՝ պայմանավորված վերջին շրջանի սահմանային միջադեպերով:

«Ամեն դեպքում պասիվություն է նկատվում բնակչության մոտ, ինչը կարծում եմ երկրում տիրող իրավիճակից է կախված: «Մեր տունը Վանաձոր»-ն է, և մենք պետք է մեր քաղաքին վերաբերենք այնպես, ինչպես մեր տանն ու ընտանիքին, պետք է զբաղվենք մեր համայնքի շարունակական բարելավմամբ, չանտեսենք մեր ընտանիքի որևէ անդամի և որևէ անկյուն անբարեկարգ չթողնենք»։

Վանաձորն այսուհետ լինելու է ավելի բարեկարգ, գեղեցիկ ու տուրիստական՝ «Հայրենիք» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող Վահե Դոխոյանի քաղաքական թիմի տեսլականն է: Քարոզարշավը հանգիստ անցավ, չթիրախավորեցինք ու չթիրախավորվեցինք, -ասում է:

« Հետևում ենք սոցցանցերին, որոշ ուժեր թիրախավորել են միմյանց, վիրավորում նաև ֆեյքերի միջոցով, ես ու մեր թիմակիցները մեր հանդեպ նման բան չ ենք նկատել, մենք հենց սկզբից հայտարարել ենք, որ ոչ մեկին չենք թիրախավորելու: Մեր ծրագրերում մենք շեշտադրել ենք, որ Վանաձորն այսուհետ պետք է լինի բարեկարգ, ժպտադեմ, տուրիստական քաղաք: Ունենք ծրագրեր, որոնք անկախ մեր ստացած արդյունքներից պետք է կյանքի կոչենք»։

ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Գարիկ Ղուկասյանի խոսքով՝սահմանային միջադեպերը միապաղաղություն մտցրին քարոզարշավի մեջ, հատկապես, որ գերեվարվածների մեծ մասը լոռեցիներ էին: «Եկել է գործելու ժամանակը»,-ասում է Ղուկասյանը:

«Ճիշտ է, որոշակի գործեր արվել են, բայց դա առոչինչ է՝ աղբահանություն, լուսավորության բացակայություն գիշերը, տրանսպորտ, որը խայտառակ վիճակում է: Մենք մեր հակառակորդ թեկնածուներին չենք թիրախավորում: Ամսի 5-ին մեր ընտրողը կփորձի գնահատել, արդյո՞ք  ուզո՞ւմ է այն ծրագրերը, որ մենք առաջարկում ենք պարոն Ծառուկյանի բարձր հովանու ներքո»։

Վանաձորի նախկին ղեկավար և «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ցուցակը գլխավորող Մամիկոն Ասլանյանը ցավալի միջադեպեր է արձանագրել քարոզարշավին, բայց և չի կասկածում՝ շարունակելու են աշխատել:

«Քարոզարշավը գնահատում եմ նորմալ՝ բացառությամբ տեղի ունեցող նեգատիվ երևույթների՝ մարդկանց գործից ազատելու, ահաբեկումների, վախեցնելու: Ըստ էության` ծրագրային որևէ քննարկում չտեսանք: Քարոզարշավը ցույց տվեց, որ քարոզարշավին մասնակցող հիմնական ուժերը համայնքային կառավարումից պատկերացում չունեն, ուղղակի մասնակցում են երևի թե ավագանիում տեղ ունենալու համար»։

Կիրովականի կոմունիստները կոմունիստին հարիր պարտաճանաչությամբ չշեղվեցին քարոզչական հանդիպումների գրաֆիկից: Համոզված են՝ Հայաստանի սոցիալիստական վերածնունդը սկսվելու է Վանաձորից։

Անդրանիկ Ղուկասյան․ «30 տարիները ցույց տվեցին, որ իշխանությունները փոխվում են, բայց  ժողովրդի սոցիալական վիճակը մնում է նույնը՝ ծանր: Սա քաղաքական պայքար է, մենք տնտեսվար չենք ընտրում, մենք ընտրում ենք քաղաքապետի, որի թիկունքում կանգնած են կուսակցություններ: Մենք փորձում ենք նաև գաղափարական պայքար տանել: Հայաստանից է սկսվում սոցիալիստական վերածնունդը, մենք փորձում ենք էս փոքր քաղաքի օրինակով նաև նախապատրաստվել առաջիկայում մյուս ընտրություններին»։

Օրեր շարունակ 10-ը քաղաքական ուժեր վանաձորցիներին խոստացան ու վստահեցրին, որ Վանաձորը դառնալու է բարեկարգ համայնք՝ բարեկեցիկ մարդկանցով, խոստացան Վանաձորից սկսել հաղթել, որ Վանաձորում ապագա կա, կարգ ու կանոնն էլ չէր խանգարի, որ ունենանք Ապրելու Վանաձոր, որովհետև Վանաձորը մեր տունն է: Վանաձորն այսուհետ ավելի տուրիստական է լինելու, եկել է գործելու ժամանակը, շարունակելու ենք աշխատել ու Հայաստանի սոցիալիստական վերածնունդը սկսվելու է Վանաձորից։

https://hy.armradio.am/2021/12/03/%D5%BE%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B1%D5%B8%D6%80%D5%AB-%D6%84%D5%A1%D6%80%D5%B8%D5%A6%D5%A1%D6%80%D5%B7%D5%A1%D5%BE%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A2%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B6-%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80%D5%BF/?fbclid=IwAR26iMzzsscf7UZnR1bS4MzpLd2czXF6bXkPyJp-URql1vk3fcrKgl21NT0

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here