Ամփոփվեցին «DigiCode- 2022» մրցույթի արդունքները

394

Возможно, это изображение (один или несколько человек, люди стоят и в помещении)

Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, մարզպետարանի պաշտոնյաներ ապրիլի 9-ին ներկա գտնվեցին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախաձեռնությամբ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում անցկացված «DigiCode-2022» կիրառական ծրագրավորման Լոռու մարզային պատանեկան մրցույթի եզրափակիչ միջոցառմանը, որի կազմակերպմանն աջակցություն էր ցուցաբերել նաև Լոռու մարզպետարանը:
👨‍💻Արդեն 7-րդ տարին անընդմեջ անցկացվող մրցույթին այս տարի մարզից ներկայացվել էր մասնակցության 218 հայտ։ Թիմերից 74-ն իրավունք էին ստացել մասնակցելու մրցույթի մարզային եզրափակիչ փուլին։
🥇8 անվանակարգերում հաղթողներ ճանաչվեցին Մերուժան Բարոյանը՝ Վանաձորի թիվ 2 հիմնական դպրոցից 🎮(«Համակարգչային խաղ», մինչև 13 տ.), Արթուր Ղազարյանը՝ Վանաձորի թիվ 24 դպրոցից («Համակարգչային խաղ», 13 տ. բարձր), Հայկուհի Գրիգորյանը՝ Վանաձորի թիվ 21 հիմնական դպրոցից (💻«Վիրտուալ լաբորատորիա», մինչև 13 տ․), Հովիկ Մարտիրոսյանը՝ Վանաձորի թիվ 2 հիմնական դպրոցից («Վիրտուալ լաբորատորիա», 13 տ․ բարձր), Ավետ Դունամալյանը և Հովհաննես Կարապետյանը՝ Շենավանի հիմնական դպրոցից («Python ծրագրով սարքերի ինտեգրում», մինչև 13 տ․), Խաչատուր Կուրղինյանը՝ Սարահարթի միջնակարգ դպրոցից (Python ծրագրով «Սարքերի ինտեգրում», 13տ․ բարձր)։
🥈«Համակարգչային խաղ» անվանակարգում 13 տարեկանից բարձր տարիքային խմբում երկրորդ տեղը գրավեցին Թեղուտի միջնակարգ դպրոցից Սիմոն Նորեկյանը և Էրիկ Շախկյանը, մինչև 13 տարեկանների խմբում՝ Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցի աշակերտներ Ռոբերտ Դոխոյանը և Վահագն Այվազյանը։
«Կրիայ» ծրագրով «Լավագույն ալգորիթմական լուծում»՝ 10-12 տարեկան, 13-15 և 16-18 տարեկան տարիքային խմբերի հաղթողները պարզ կդառնան ապրիլի 11-ին անցկացվելիք մրցույթում։
Возможно, это изображение (3 человека, люди сидят, люди стоят и в помещении)
📃Տարբեր անվանակարգերում հաղթող ճանաչված մասնակիցներին պատվոգրեր հանձնեց Հովհաննես Ավետիսյանը:
-Այս նախաձեռնությունը հնարավորություն է տալիս բացահայտելու մեր տաղանդավոր աշակերտներին, տալիս նրանց մոտիվացիա՝ զարգացնելու իրենց ծրագրերն ու դրանք օգտագործելու ի նպաստ մեր մարզի։ Ես, իրապես, հպարտանում եմ, հավատում, որ մեր ապագան հուսալի ձեռքերում է,֊ ասաց փոխմարզպետը։
🎗Լոռու մարզի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների համակարգող Եղիշե Սաֆարյանն իր խոսքում նշեց, որ մրցույթի հիմնական նպատակը դպրոցականների ալգորիթմական մտածողությունը, ստեղծագործական ունակությունները զարգացնելն է:
👩‍💻Մրցույթի մարզային փուլի հաղթողները և երկրորդ տեղը զբաղեցրած մասնակիցները հնարավորություն են ստացել մասնակցելու ապրիլի 23-ին կայանալիք «DigiCode-2022» հանրապետական մրցույթին, որի շրջանակներում ՀՀ բոլոր մարզերի դպրոցականները կներկայացնեն իրենց ստեղծած ծրագրերը, լավագույնները կարժանանան դրամական պարգևների։

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ