Հայաստան կատարած այցի ընթացքում Ղրիմի պատվիրակությունը ծաղիկներ է դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և մեկ րոպե լռությամբ հարգել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ TACC-ի փոխանցմամբ՝ այս մասին չորեքշաբթի օրը լրագրողներին հայտնել են Ռուսաստանի մարզի տնտեսական զարգացման նախարարության մամուլի ծառայությունում։
«Բազմազգ և խաղաղ Ղրիմում էթնիկ հողի վրա ժողովուրդների հալածանքների փաստերը միշտ ցավագին են ընկալվում։ Մենք վճռականորեն մերժում ենք խտրականության և բռնության ցանկացած ձև, դրանք տեղ չունեն և երբեք չեն լինի մեր հանրապետությունում»,- ասել է Ղրիմի փոխվարչապետ, ֆինանսների նախարար Իրինա Կիվիկոն։
Արարողությանը ներկա էին նաև Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, ՌԴ նախագահին առընթեր Ղրիմի մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը, Հանրապետության տնտեսական զարգացման նախարարի առաջին տեղակալ Անուշավան Աղաջանյանը, Ազգային մշակութային ինքնավարության նախագահ Գեորգի Հակոբյանը, Ղրիմի Պետական խորհրդի պատգամավոր Արմեն Մարտոյանը, համայնքի ներկայացուցիչներ։