Գիշերը թշնամին հրաձգային զինատեսակներից խախտել է հրադադարը․ ՊԲ

285

Այս գիշեր հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է հրաձգային զինատեսակներից

Մարտի 12-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածել, պնդելով, թե իբր Արցախի ՊԲ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Իրականում, ինչպես արդեն տեղեկացրել ենք, մարտի 11-ին, ողջ օրվա ընթացքում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն են պարբերաբար խախտել հրադադարը` ԱՀ Ասկերանի շրջանի Խրամորթ, Փարուխ և Խանապատ գյուղերի ուղղությամբ ականանետերից արձակելով ընդհանուր առմամբ 27 հատ ական:

Մարտի 11-ի լույս 12-ի գիշերը, տարբեր ուղղություններով, ադրբեջանական կողմը հրադադարը խախտել է հրաձգային զինատեսակների կիրառմամբ։

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ