Домой ԼՈՒՐԵՐ Չեն պահպանվել գազի օգտագործման անվտանգության կանոնները. Դատական ժամ.

Չեն պահպանվել գազի օգտագործման անվտանգության կանոնները. Դատական ժամ.

0
Չեն պահպանվել գազի օգտագործման անվտանգության կանոնները. Դատական ժամ.

 

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում քննվում է շմոլ գազից թունավորման հետևանքները. արձանագրվել է 4 մահ.

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում Օգոստոսի 11-ին քննվում էր «Էյ-ի-Ջի սերվիս» ՍՊԸ-ի Լոռու ԳՀՏՍ ծառայության Ալավերդու տեղամասի փականագործ Ա. Եսայանի գործը: Նրան մեղադրանք է առաջադրվել առ այն, որ լինելով վերոհիշյալ ընկերության փականագործ, իր կողմից սպասարկվող Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասի 2/2-րդ շենքի 38-րդ հասցեում գտնվող Յ. Իսրաելյանին պատկանող բնակարանում 2019թ. հուլիսի 2-ին իրականացրել է գազասպառման համակարգերի ոչ պատշաճ և սպառողների կյանքի ու առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ներտնային տեխնիկական սպասարկման ծառայություն:

Ըստ նախաքննության, փականագործն իր աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ մակարդակով է իրականացրել, չի գրանցել բնակարանում հայտնաբերված գազասպառման կանոնների խախտումները, որի արդյունքում 2019թ. դեկտեմբերի 23-24-ն   ընկած ժամանակահատվածում,  գազասպառման սարքավորման ժամանակ վառարանի ծխահեռացման անցուղու բացակայության պայմաններում այրված գազը դուրս չի մղվել  մթնոլորտ, որի արդյունքում առաջացել է մարդու առողջության համար վտանգավոր քանակի ածխածնի մոնօքսիդ (շմոլ գազ), ինչի հետևանքով Յ., Ս.,Դ. Իսրաելյանները և Գ. Ալեքսանյանը թունավորվել են և մահացել:

Օգոստոսի 11-ին կայացած նիստի ընթացքում փորձագետ Վարդան Մազմանյանը ներկայացրեց իր փորձագիտական ուսումնասիրությունների արդյունքները: Ելնելով այն հանգամանքից, որ գործի քննությունը դեռևս ընթացքի մեջ է, զերծ ենք մնում փորձագետի տված ցուցմունքները հրապարակելուց, դրանք առայժմ հրապարակման ենթակա չեն:

Ա. Եսայանի փաստաբան Ռոման Կոնինյանը դեռևս նախորդ դատական նիստին հանդես էր եկել միջնորդությամբ, որը դարձյալ պնդեց փորձագետի ցուցմունքներից հետո նաև, օգոստոսի 11-ի դատական նիստի ընթացքում, չնայած որ մեղադրող կողմը դարձյալ դեմ արտահայտվեց միջնորդությանը: Դատավորը հայտարարեց, որ կրկնակի փորձաքննություն անցկացնելու մասին Ա. Եսայանի փաստաբան Ռոման Կոնինյանի ներկայացրած միջնորդության մասին որոշումը կհրապարակի հաջորդ դատական նիստի ժամանակ:
Ի դեպ, նախորդ միջնորդությունը մերժվել էր, երբ գործը դատարան
ում դեռևս քննվում էր այլ կազմով:

Նշենք, որ «Էյ-ի-Ջի սերվիս» ՍՊԸ-ի Լոռու ԳՀՏՍ ծառայության Ալավերդու տեղամասի փականագործ Ա. Եսայանի գործը քննող դատավոր Սուրեն Բաղդասարյանը 2021թվականի հունվարի 27-ին ինքնաբացարկ էր հայտնել, ելնելով այն հանգամանքից, որ որդին՝ Գուրգեն Բաղդասարյանը, ՀՀ գլխավոր դատախազի հրամանով նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ: Ա. Եսայանի գործն այժմ քննում է դատավոր Լուսինե Ալավերդյանը:

Գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 7-ին:

                 Հոդվածը պատրաստել է «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ն, «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին»
ծրագրի շրջանակներում, որը իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը
«Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ»  հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:

 Հոդվածի բովանդակությունը և արտահայտված տեսակետները միմիայն «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ին են
և կարող են չհամընկնել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կամ «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ»
հասարակական կազմակերպությունների տեսակետներին:

 

 

 

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here