Домой ԼՈՒՐԵՐ Գազաբալոնների ստուգաչափման գործընթացն սկսվել է. (տեսանյութ)

Գազաբալոնների ստուգաչափման գործընթացն սկսվել է. (տեսանյութ)

739
0

Տրանսպորտային միջոցների գազաբալոններ տեղադրող և սպասարկող առաջին 5 կազմակերպությունները վկայագրեր ստացան․ դրանցից երկուսը գործելու են Երևանում, երկուսը Շիրակում, մեկը՝ Լոռիում։ Եվս 3 ընկերություն դիմել են Տարածքային և ենթակառուցվածքների նախարարություն՝ լիցենզիա ստանալու համար։

Այս ընկերությունները վկայագրեր կտրամադրեն իրենց մոտ ստուգաչափում անցած մեթանով և պրոպանով շահագործվող գազաբալոններ ունեցող տրանսպորտային միջոցներին։ Օգոստոսի մեկից, առանց այդ վկայագրերի գազալցակայանները իրավունք չեն ունենա լիցքավորել գազաբալոնները։

Կառավարության նոր որոշումն է՝ անվտանգության նկատառումներից ելնելով՝ 2 տարին մեկ պետք է ստուգաչափվեն պլաստմասե փաթույթով, իսկ 3 տարին մեկ՝ մետաղական բալոնները։ Փետրվարի 18-ին գազաբալոնների տեղադրման և ստուգաչափման լիցենզիա ստացած 5 ընկերություններից մեկն էլ գտնվում է Լոռու մարզի Սպիտակ քաղաքում․ լաբորատորիայի տեղակայման համար էլ հատուկ չափանիշներ կան։ Վարորդները կարևորում են գազաբալոնների ստուգաչափման գործընթացը, բայց խնդիրներ են տեսնում։

Ողջ մարզում գործելու է գազաբալոնների տեղադրման և սպասարկման միայն մեկ կայան․ և, ինչպես հայտնի է, յուրաքանչյուր բալոնի ստուգաչափման համար 1-1,5 ժամ է անհրաժեշտ։ Սպարտակ Այվազյանն այս գործով զբաղվում է արդեն 17 տարի։ Ընկերությունում ամեն տարի փորձաքննություն է իրականացվում, մասնագետների համար էլ 3 ամիսը մեկ հենց ինքն է վերապատրաստումներ անցկացնում։ Վարորդները գազաբալոնների լիցքավորման վկայագրեր ստանալու համար մինչև օգոստոսի 1-ը ժամանակ ունեն։

Դրանից հետո գազալցակայանները կհրաժարվեն վկայագրեր չունեցող մեքենաները լիցքավորել, քանի որ գործելու են միասնական շտեմարաններ, որոնք հասանելի են լինելու նաև պարեկային ծառայություններին ու ՃՈ-ին։ Նարինե Մաթևոսյան, ՄԻԳ ՀՌԸ

 

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Пожалуйста, введите ваш комментарий!
пожалуйста, введите ваше имя здесь