Ապօրինի ծառահատման դեպք Գյուլագարագում

301

 

Սեպտեմբերի 2-ին  ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում քննվում էր Վ. Դոխոլյանի գործը:

Վ. Դոխոլյանը որպես անտառապահ աշխատում էր «Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Գյուլագարակի անտառտնտեսության 6-րդ պահաբաժնում։ Վերջինս մեղադրվում է իր աշխատանքի հանդեպ անփույթ և անբարեխիղճվերաբերմունք ցուցաբերելու մեջ, որի արդյունքում 2019թ. նոյեմբերի 30-ից մինչև 2020թ. հուլիսի 16-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք մտել են վերոհիշյալ անտառտնտեսության տարածք և օգտվելով նրանից, որ տարածքը չի վերահսկվում, ապօրինի հատել են թվով 87 ծառ, մթերել որպես վառելանյութ և անարգել դուրս բերել անտառից: Այսպիսով պետությանը պատճառել են 2.629.500 ՀՀ դրամի չափով վնաս:

Դատարանը Մ. Մարտիրոսյանի քարտուղարությամբ նշանակել էր դատաքնություն և հանձնարարել որպեսզի սեպտեմբերի 2-ին դռնբաց դատական նիստի ժամանակ ներկա գտնվեն մեղադրողի, տուժողի ներկայացուցիչները և ամբաստանյալը:

Սեպտեմբերի 2-ին հրավիրված դատական նիստին ներկա էին ամբաստանյալ Վ. Դոխոլյանը և Լոռու մարզի դատախազության դատախազ Արամ Ավագայանը: Դատական նիստին չէր ներկայացել տուժողի ներկայացուցիչը, սակայն զանգահարել էր դատարան և տեղեկացրել, որ ինքն այլևս չի աշխատում հիշյալ կազմակերպությունում և իրավասու չէ, որպես տուժող դատարան ներկայանալու: Նիստին ներկա չէր նաև ամբաստանյալի փաստաբանը: Նա ևս զանգահարել էր դատարան և խնդրել, որ դատավորը հետաձգի դատական նիստը, քանի որ ինքը չի կարող ներկա գտնվել նիստին:

Մեղադրող կողմը կարևորեց դատապաշպանի ներկայությունը և խնդրեց դատարանին որպեսզի դատական նիստը հետաձգվի:

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Լուսինե Ալավերդյանի, որոշում կայացրեց․ նիստը հետաձգել մինչև նոյեմբերի 1-ը:

https://narlur.blogspot.com/

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ