Զելենսկին հայտնել է զոհերի ու վիրավորների թիվը…

513

Քանի մարդ է զոհվել Ուկրաինայում և մինչև ու՞ր են հասել ռուսական ուժերը. Զելենսկին նոր տվյալներ է հրապարակել. տեսանյութ - Tema.am

Ուկրաինայի առողջապահության նախարար Վիկտոր Լյաշկոն հայտնել է, որ փետրվարի 24-ին Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությունների արդյունքում մոտ 60 մարդ է զոհվել։

Ինչպես ասել է ուկրաինացի նախարարը «1+1» հեռուստաալիքի եթերում, օրվա ընթացքում զոհվել է 57, վիրավորվել՝ 169 մարդ, այդ թվում՝ զինվորականներ։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Դոնբասում գործողությունը հարկադրված միջոց է:

«Անվտանգության ոլորտում այնպիսի ռիսկեր են ստեղծել, որ հնարավոր չէր այլ միջոցներով պատասխանել։ Բոլոր փորձերը զրոյական էին»,- պարզաբանել էր նա։

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ