Փետրվարի 24-ին 2021թ․ ընթացքում համայնքներում կատարված աշխատանքների, բյուջեների կատարման տարեկան հաշվետվություններով հանդես են եկել Ախթալա խոշորացված համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը և Շնող խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը։
Հաշվետու նիստերին ներկա են եղել Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պաշտոնյաները, համայնքապետարանների ենթակայության ՀՈԱԿ-ների ներկայացուցիչերը, ակտիվ բնակիչներ։
Հաշվետվություններն ընդունվել են ի գիտություն։
Գոռ Ասրյանը շնորհակալություն է հայտնել համայնքների ղեկավարներին ակտիվ ծրագրեր իրականացնելու համար։

Համայնքների ղեկավարներն անդրադարձել են նաև մի շարք խնդիրների, պատասխանել առաջադրված հարցերին։
Մարզպետարանի պաշտոնյաները նաև շրջել են Ախթալա խոշորացված համայնքում, ծանոթացել սուբվենցիոն միջոցներով իրականացվող աշխատանքների ընթացքին։
Շնող համայնքում Գոռ Ասրյանը «Մարտական ծառայության մեդալ» է հանձնել 44-օրյա պատերազմի մասնակից, հետմահու պարգևատրված Գագիկ Սիրադեղյանի այրիին՝ Կարինե Մացակյանին։ Նա երախտիքի ու խոնարհումի խոսք է հայտնել հերոսի այրիին՝ նշելով, որ Գագիկ Սիրադեղյանի և մեր մյուս հերոսների անունները հավերժ մնալու են սերունդների սրտերում ու շուրթերին։