ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՈՒԵՐԼԻՖՏԻՆԳԻ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ՍԱՐՈՅԱՆԻ ՀԵՏ

422

Օրինականացրել են 80 ինքնակամ կառույց, վճարել փաստացի չկատարված աշխատանքների դիմաց. կոռուպցիոն չարաշահումներ Սպիտակի համայնքապետարանում ...

Փետրվարի 10-ին Սպիտակի համայնքապետարանում համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը հյուրընկալեց Սպիտակ համայնքի բնակիչ, Հայաստանի Պաուերլիֆտինգի նախագահ, ՀՀ վաստակավոր մարզիչ, մանկավարժական գիտությունների դոցենտ Գագիկ Սարոյանին և Եվրոպայի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ, ՀՀ պատանիների հավաքականի մարզիչ, «Սպիտակի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի մարզիչ Գոռ Բարսեղյանին։ Հանդիպմանը ներկա էին նաև համայնքի ղեկավարի տեղակալ Արտակ Մաթոսյանը և աշխատակազմի   առաջատար մասնագետ Մելանյա Դանիելյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին 2022 թվականի ուժային եռամարտի բնագավառում անելիքները, ինչպես նաև Սպիտակ խոշորացված համայնքը «Առողջ մարմնում առողջ ոգի» ծրագրում ընդգրկելու վերաբերյալ։

ՀՀ Պաուերլիֆտինգի ֆեդերացիայի նախագահը խոստացավ համայնքում կազմակերպել Հայաստանի առաջնություններից մեկը, որը հետագայում կկրի շարունակական բնույթ։ Գագիկ Սարոյանը նշեց, որ Սպիտակ խոշորացված համայնքն արդեն ունի Աշխարհի և Եվրոպայի բազմաթիվ չեմպիոններ և սպորտի վարպետներ և արդեն 5 տարի է, ինչ Սպիտակի Պաուերլիֆտինգի հավաքականը՝ ի դեմս մարզիչ հանրապետական կարգի մրցավար Գոռ Բարսեղյանի, զբաղեցնում է պատվավոր առաջին հորիզոնականը։
Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը վստահեցրեց, որ համայնքում շարունակվելու են ուշադրության կենտրոնում պահվել թե՛ մարզադպրոցները և թե՛ մարզիկները, ինչն էլ կխթանի մեր համայնքում  մասսայական սպորտի զարգացմանը։ Քննարկվեց նաև մարզիկների բարձրագույն կրթություն ստանալու կարևորությունը, որոնց ապագայում հնարավորություն կտրվի դառնալու  մարզիչներ, ուսուցիչներ, սպորտի վարպետներ։ Պաուերլիֆտինգի նախագահը նշեց նաև, որ «Այսօրվա մարզիկը վաղվա զինվորն է»  և թո՛ղ Սպիտակ համայնքի մարզիկների ձեռքբերումները օրինակ ծառայեն մյուսների համար՝ հզորացնելով մեր հանրությունը։

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ