Домой ԼՈՒՐԵՐ Գնաճը շարունակվում է. 2022թ. հունվարին 2021թ. հունվարի նկատմամբ այն կազմել է 7.1%

Գնաճը շարունակվում է. 2022թ. հունվարին 2021թ. հունվարի նկատմամբ այն կազմել է 7.1%

0
Գնաճը շարունակվում է. 2022թ. հունվարին 2021թ. հունվարի նկատմամբ այն կազմել է 7.1%

 

Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է հունվար ամսվա սպառողական գների ինդեքսը (ՍԳԻ) 2022թ.-ի գնաճի տվյալների փոփոխությունը 2021թ.-ի համապատասխան ամսվա նկատմամբ։ Այս մասին փոխանցում է ԳԱԼԱ-ն:

Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2022թ. հունվարը՝ 2021թ. հունվարի նկատմամբ) կազմել է 7.1%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 1.6%: 2022թ. հունվարին 2021թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 3.8% գնաճ:

Այսպիսով՝ հացաբուլկեղենի և ձավարեղենի գինը նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ աճել է 10.4%-ով, իսկ 2022թ.-ի հունվարին դեկտեմբերի նկատմամբ՝ 1.2%-ով: Մսի գինը աճել է 8.1%-ով, (2022թ.-ի հունվարին դեկտեմբերի նկատմամբ`0.8%), կաթնամթերքի, պանրի և ձվի գինը աճել է 11.4%-ով (2022թ.-ի հունվարին դեկտեմբերի նկատմամբ՝ 1.1%): Բանջարեղենինը՝ 36.8%-ով, 2022թ.-ի հունվարին դեկտեմբերի նկատմամբ` 20.01%:

2022թ. հունվարին 2021թ. դեկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.1% գնաճ:

2022թ.-ի հունվարին 2021թ. հունվարի նկատմամբ հագուստի գինն աճել է 11.8%-ով, կոշկեղենը՝ 9.6%-ով:

2022թ. հունվարին 2021թ. դեկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 2.1% և 0.6%-ով, իսկ 2021թ. հունվարի համեմատ արձանագրվել է 36.0% և 44.1% գնաճ:

2022թ. հունվարին 2021թ. դեկտեմբերի համեմատ՝ ծառայությունների սպասարկման ոլորտում գրանցվել է 0.4% հավելաճ:

Մասնավորապես՝ բժշկական ծառայությունների դիմաց սպասարկվող վճարը 2022թ.-ի հունվարին 2021թ. հունվարի նկատմամբ ավելացել է 1.3%-ով, սպասարկման ծառայություններինը (ռեստորանների, սրճարանների և համանման ծառայությունների)՝ 6.6%-ով:

2022թ. հունվարին 2021թ. դեկտեմբերի համեմատ տրանսպորտային ծառայությունների սակագները նվազել են 1.1%-ով և նվազումը պայմանավորվել է

օդային տրանսպորտով միջազգային չվերթների ծառայությունների գների 4.3% նվազումով (ներքաղաքային տրանսպորտի ծառայությունների սակագները նշված ժամանակահատվածում մնացել են անփոփոխ):

2022թ.-ի հունվարի 1-ից սահմանվել են խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի հեռացման) ծառայությունների նոր սակագներ, ինչի արդյունքում սակագներն աճել են 11.37%-ով: Միաժամանակ, սոցիալապես անապահով բնակիչ-բաժանորդների համար սակագների մակարդակը մնացել է անփոփոխ: Նշված փոփոխությունների հետևանքով խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի հեռացման) ծառայությունների միջինացված սակագների փոփոխությունը նպաստել է ՍԳԻ-ի ընդհանուր աճին 0.1 տոկոսային կետով:

2022թ.-ի հունվարին 2021թ.-ի դեկտեմբերի համեմատ մատուցված ծառայությունների գներն աճել են 0.4-0.7%-ով:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here