Домой ԼՈՒՐԵՐ Բազմաբնակարան շենքերի էներգարդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրեր՝ մարզի մի շարք համայնքներում

Բազմաբնակարան շենքերի էներգարդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրեր՝ մարզի մի շարք համայնքներում

0
Բազմաբնակարան շենքերի էներգարդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրեր՝ մարզի մի շարք համայնքներում

 

Возможно, это изображение (9 человек, люди стоят и на открытом воздухе)
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով Լոռու մարզում էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։ Նրանք մասնակցել են համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ՄԱԶԾ (UNDP) աջակցությամբ բազմաբնակարան շենքերի էներգարդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրի շնորհանդեսին։

Возможно, это изображение (небо)

Կարևորելով էներգարդյունավետության բարձրացման առանցքային նշանակությունը, ինչպես նաև հանրապետության բնակարանային ֆոնդի պահպանումը և դրանով իսկ բազմաբնակարան շենքերի շահագործման ժամկետի ավելացումը՝ սուբվենցիոն ծրագրի շրջանակում, որպես բացառություն, 2020 թվականից ընդգրկվել է հանրապետության բնակավայրերի բազմաբնակարան շենքերի էներգարդյունավետ արդիականացման ծրագիրը, որն իրականացվում է եռակողմ՝ կառավարության, համայնքի և ՄԱԶԾ-ի աջակցությամբ, Շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ։

Նախարարը բարձր է գնահատել ՄԱԶԾ-ի աջակցությունն՝ ուղղված ինչպես հանրային շենքերի՝ մանկապարտեզների ու դպրոցների, այնպես էլ՝ բազմաբնակարան շենքերի էներգարդյունավետության բարձրացմանը։ Նա հույս է հայտնել, որ այս տարի ևս ծրագիրն ակտիվորեն կշարունակվի և համայնքներն ու ոչ էներգարդյունավետ բազմաբնակարան շենքերի բնակիչները, տեսնելով կատարված աշխատանքների արդյունքները, նույնպես ցանկություն կհայտնեն մասնակցելու 2022 թվականի սուբվենցիոն ծրագրին։

Возможно, это изображение (19 человек, люди стоят и на открытом воздухе)

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը նույնպես կարևորել է համագործակցությունը բոլոր կողմերի միջև։ Նա նշել է, որ ծրագիրն արդյունավետ է՝ ինչպես բնակիչների համար խնայողություններ կատարելու, այնպես էլ՝ շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության նվազեցման տեսանկյունից։

Նաթիա Նացվլիշվիլին ևս ողջունել է արդյունավետ համագործակցությունը ՀՀ կառավարության և համայնքների հետ շենքերի էներգարդյունավետության բարձրացման գործում և հավաստիացրել, որ ՄԱԶԾ-ն, որպես զարգացման գործակալություն, կշարունակի իր ակտիվ գործունեությունն՝ ուղղված ոլորտի ծրագրերի ընդլայնմանը՝ հաշվի առնելով բնապահպանական և սոցիալական բաղադրիչները։

2020 թվականին սուբվենցիոն ծրագրով իրականացվել են 8 համայնքների թվով 55 բազմաբնակարան շենքերի էներգարդյունավետության բարձրացման ծրագրեր, որոնցից 38-ը՝ ամբողջական արդիականացմամբ, իսկ 17-ը՝ մասնակի։ Ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 2,4 մլրդ դրամ, որից ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորումը եղել է 1.61 մլրդ դրամ։

Լոռու մարզի Սպիտակ, Ախթալա, Ստեփանավան և Տաշիր համայնքներում, Տավուշի մարզի Իջևան և Արարատի մարզի Վեդի համայնքների 28 շենքերի աշխատանքներն արդեն իսկ ավարտվել են։ Ընթացքի մեջ են Սյունիքի մարզի Քաջարան, Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքների բազմաբնակարան շենքերի էներգարդյունավետության ծրագրերը։

Возможно, это изображение (5 человек и люди стоят)

2021 թվականին հաստատված ծրագրերից իրականացվում են թվով 30 բազմաբնակարան շենքերի էներգարդյունավետության բարձրացման ծրագրեր՝ 987,14 մլն դրամ ընդհանուր արժեքով Լոռու մարզի Ախթալա, Սյունիքի մարզի Սիսիան և Քաջարան և Տավուշի մարզի Դիլիջան ու Բերդ համայնքներում։ 2021 թվականին հաստատված ևս 16 շենքերի էներգարդյունավետության արդիականացման աշխատանքներ կիրականացվեն 2022 թվականին՝ Լոռու մարզի Վանաձոր ու Տաշիր համայնքներում։

Այս ծրագրով ջերմարդիականացված շենքերում էապես կրճատվում են ջերմոցային գազերի արտանետումները՝ նպաստելով շրջակա միջավայրի պահպանմանը, ինչպես նաև սեփականատերերը խնայում են ջեռուցման և հովացման կոմունալ ծախսերի շուրջ 50 տոկոսը։ Որպես հավելյալ օգուտ՝ կարելի է նշել նաև տվյալ շենքերում բնակարանների շուկայական արժեքի 10-15 տոկոսով բարձրացումը։

 

 

 

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here