Զարգացման նոր հնարավորություններ Լոռու մարզում. 7 համայնքում կբարելավվի ֆերմերների և գյուղական բիզնես եկամուտը

385
Возможно, это изображение (12 человек и люди стоят)

Լոռու մարզի 7 բնակավայրերում Շվեյցարիայի կառավարության ֆինանսական օժանդակությամբ մեկնարկել է «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագիրը: Այս մասին տեղեկացնում է Լոռու մարզպետարանի ֆեյսբուքյան էջը:

Շրագրի նպատակն է ընտրված թիրախային գյուղական համայնքներում ապրուստը, եկամուտը և ինքնազբաղվածությունը բարելավել բնական ռեսուրսների և էկոլոգիական կայուն օգտագործման միջոցով՝ նպաստելով գյուղական համայնքներում զբոսաշրջության և բնության կենսաբազմազանության համահունչ զարգացմանը։

Нет описания фото.

Ծրագրի արդյունքում ակնկալվում է բարելավել ֆերմերների և գյուղական բիզնես եկամուտները՝ տեղական բնական ռեսուրսների տնտեսապես ավելի արդյունավետ և ավելի կայուն օգտագործման շնորհիվ։

Պիլոտային ծրագրի նախնական փուլը մեկնարկել է Լոռու մարզի Փամբակի և Թումանյանի տարածաշրջանների Դեբետ, Մարգահովիտ, Եղեգնուտ, Ահնիձոր, Դսեղ, Լորուտ, Մարց բնակավայրերում։

Վերոհիշյալ համայնքներում կատարված ուսումնասիրությունները բացահայտումներն ու եզրակացություններն աշխատանքային հանդիպման ընթացքում Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանին ներկայացրել են ծրագրի պատասխանատուներ՝ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը, ծրագրի համակարգող Մհեր Սադոյանը, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի նախագահ Մկրտիչ Այվազյանը։

Возможно, это изображение (1 человек)

Աշխատանքային հանդիպմանը մասնակցելեն նաև մարզպետարանի զարգացման ծրագրերի և զբոսաշրջության, բնապահպանության և գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուները, համայնքների ղեկավարները: Ծրագրի պատասխանատուներն այս ընթացքում տվյալների հավաքագրումներ են իրականացրել համայնքապետարաններից և անտառի փորձագետներից։

Ծրագրի առանձնահատկություններից մեկն այն է, որ առաջին անգամ Հայաստանում բնապահպանական նախաձեռնությունն ուղեկցվելու է համայնքային զարգացման տնտեսական բաղադրիչով, այսինքն՝ տվյալ բնակավայրում իրականացվելու են պահպանվող տարածքների «Կարմիր գրքում» գրանցված կենդանիների պաշտպանություն և զբոսաշրջության զարգացում միաժամանակ՝ տեղական բնական ռեսուրսների տնտեսապես ավելի արդյունավետ և ավելի կայուն օգտագործման շնորհիվ:

Ծրագիրը փոխկապակցելու է զբոսաշրջության զարգացման միջոցով տնտեսական աճը, բնական պաշարների և կենսաբազմազանության պահպանությունը։

Մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը ողջունել է ծրագրի հաջող մեկնարկը մարզի բնակավայրերում և հույս հայտնել, որ ընտրված համայնքները ծրագրի վերջնական արդյունքում օրինակ կլինեն մարզի մյուս համայնքների համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի հետագա իրականացման հետ կապված հարցեր։

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ