Домой Блог Страница 15

Հայաստանում կատարվել է վիրաբուժության մեջ ամենաբարդ վիրահատություններից մեկը

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում այսօր բացառիկ վիրահատություն է կատարվել` ստամոքսի կարդիալ հատվածի մասնահատում՝ լապարասկոպիկ և թորակոսկոպիկ եղանակով։

Վիրահատությունը կատարվել է երկու փուլով՝ որովայնի հատվածում անջատվել է ստամոքսը, իսկ կրծքավանդակի հատվածում՝ կերակրափողը։ Անգամ բաց եղանակով կատարելու դեպքում` այն վիրաբուժության մեջ ամենաբարդ վիրահատություններից է, իսկ լապարասկոպիկ և թորակոսկոպիկ եղանակների կիրառումը բժիշկներից բարձր որակավորում և մասնագիտական մեծ հմտություններ է պահանջում։

Այս մոտեցումը թույլ է տալիս խուսափել որովայնի և կրծքավանդակի երկու մեծ կտրվածքից, ինչը նվազեցնում է վիրահատական տրավմատիզացիան և ցավային համախտանիշը։

Հետվիրահատական վերականգնումն ավելի արագ է անցնում. հիվանդը երկար չի մնում պառկած, ինչը նպաստում է թոքերի և աղիների աշխատանքի ավելի արագ վերականգնմանը։

Պացիենտը 1970թ․ ծնված տղամարդ է, որի մոտ ախտորոշվել է ստամոքսի կարդիալ հատվածի (կերակրափողի և ստամոքսի միացման հատված) քաղցկեղ։ Նա ստացել է 4 կուրս նեոադյուվանտ (նախավիրահատական) քիմիաթերապևտիկ բուժում, որի ֆոնին դիտվել է դրական դինամիկա՝ ուռուցքի փոքրացում։ Վիրահատությունից առաջ ուռուցքն ունեցել է 5սմ տարածվածություն կերակրափողի երկայնքով։ Վիրաբուժական թիմը որոշել է լապարասկոպիկ և թորակոսկոպիկ եղանակներով կատարել ստամոքսի կարդիալ հատվածի մասնահատում՝ ավշային համակարգի հեռացումով, իսկ մարսողական տրակտի ամբողջականությունը վերականգնելու համար ստամոքսի մնացած՝ դիստալ հատվածից ձևավորել խողովակ և միացնել կերակրափողին։

ՀՀ-ում կատարվել է վիրաբուժության մեջ ամենաբարդ վիրահատություններից մեկը

Վիրաբուժական թիմի անդամներն են Ուռուցքաբանության ազգային կենտրոնի որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքի ուռուցքաբան-վիրաբույժ Ավետիք Պետրոսյանը, թորակալ վիրաբուժության բաժանմունքի վարիչ, թոքային-վիրաբույժ Արմեն Խանոյանը, ինչպես նաև Ռուսաստանից հրավիրված մասնագետ, Մոսկվայի թիվ 62 քաղաքային ուռուցքաբանական հիվանդանոցի թորակալ վիրաբուժության գիտապրակտիկ կենտրոնի ղեկավար Դմիտրի Սեխնիաձեն։ Վերջինս ունի բարձրագույն որակավորում «թորակալ վիրաբուժություն» մասնագիտությամբ:

Վիրահատությունից հետո պացիենտը դեռ որոշ ժամանակ կմնա բժիշկների հսկողության ներքո, մինչև օրգանիզմը ամբողջությամբ կոմպենսացնի հեռացված ստամոքսի գործառույթը։

Հայաստանի հրաձիգները 7-րդ ոսկին են նվաճել Նորվեգիայում

a1+strelba

Նորվեգիայի Համար քաղաքում այսօր ավարտվել է գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունը:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի հրաձգության մամուլի ծառայությունը, մրցումների վերջին օրը մեր հրաձիգները նվաճել են հերթական երկու մեդալները: Թիմային միքս, 20+20 կրակոց վարժությունում, հաղթող են ճանաչվել Գոռ Խաչատրյանն ու Գոհար Հարությունյանը:

Հովհաննես Մարգարյան-Լիլիթ Մկրտչյան զույգը զիջել է ընդամենը մեկ միավորով և բավարավել 2-րդ տեղով:

Հայաստանի հավաքականը, որը հանդես է եկել 12 մարզիկներով, ընդհանուր հաշվարկով նվաճել է 10 մեդալ` 7 ոսկի և 3 արծաթ:

Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղություն հաստատելու իր օրակարգին. Պապոյանը՝ Իրանի խորհրդարանի նախագահին

Որոշ ճյուղերում արտադրության և արտահանման ցուցանիշների աճ է գրանցվել. Գևորգ  Պապոյան - Shabat.am

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը «ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել, որտեղ տեղեկացրել է, որ նամակ է հղել Իրանի խորհրդարանի Իրան-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Սեյեդ Մեհդի Ֆարշադանին և բարեկամական խմբի անդամ, Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Մահմուդ Ահմադի Բաղիշին:

«Որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի նախագահ նամակ եմ հղել Իրանի խորհրդարանի Իրան-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Սեյեդ Մեհդի Ֆարշադանին և բարեկամական խմբի անդամ, Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Մահմուդ Ահմադի Բաղիշին»,- գրել է նա:

Նամակում ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախում վերջին ռազմական ներխուժումը և ադրբեջանական այն գործողությունները, որոնք նպատակ ունեն Արցախում հումանիտար աղետ և էթնիկ զտում առաջացնել:

Պապոյանը նշել է նաև, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու իր օրակարգին։

 

Էդմոն Մարուքյան. «Կանանց ակադեմիա» ծրագրի շրջանակներում հերթական բանախոսությունը նվիրված էր «Կանանց դերը քաղաքականության մեջ» թեմային

Возможно, это изображение (8 человек и люди стоят)

«Կանանց ակադեմիա» ծրագրի շրջանակներում հերթական բանախոսությունը նվիրված էր «Կանանց դերը քաղաքականության մեջ» թեմային, որը ներկայացրեց ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
Возможно, это изображение (14 человек, люди стоят и в помещении)
Բանախոսության ընթացքում ընդգծվեց կանանց ակտիվ մասնկակցության կարևորությունը ինչպես համայնքային, այնպես էլ համապետական մակարդակներում՝ շեշտադրելով անձնային և մասնագիտական որակների շարունակական զարգացման անհրաժեշտությունը։
Բանախոսությանը հետևեց ակտիվ հարցուպատասխանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթական նիստին

Возможно, это изображение (5 человек, люди сидят и люди стоят)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթական նիստին:
Նիստին ներկա են գտնվել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը և Տիգրան Արզաքանցյանը:

Ի՞նչ եղանակ է սպասվում ապրիլին. Գագիկ Սուրենյանը խոսել է ապրիլի եղանակային կանխատեսումների մասին

Քաղաքականություն Archives - News 99 Post

Հայաստանի Հանրապետությունում ապրիլին օդի ջերմաստիճանը, նախնական տվյալներով, կանխատեսվում է, որ կլինի կլիմայական նորմայից 1-ից 2 աստիճանով բարձր, տեղումների քանակը կլինի նորմային մոտ և մի փոքր պակաս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Անդրադառնալով վերջին շաբաթում մեր հանրապետությունում դիտված եղանակակլիմայական պայմաններին՝ մասնագետը նշեց, որ չնայած դրանք կանխատեսված էին, բայց, այնուամենայնիվ, դրանք մասնագետներին անակնկալի են բերել: «Այն, ինչ մենք ունեցանք, աննախադեպ էր մեր ողջ օդերևութաբանական պատմության ընթացքում: Տարվա այս ժամանակահատվածում՝ մարտի կեսերին, հանրապետության տարածքում և, հատկապես, Սյունիքի և Տավուշի հովտային գոտիներում, որոնք համարվում են մեր հանրապետության ամենատաք հատվածները, մենք երկու օրում ունեցանք բնակավայրեր, որտեղ ձյան ծածկը հասավ մինչև մեկ մետրի, իսկ հանրապետության լեռնային գոտիներում դիտված աննախադեպ բուքը առանձին հատվածներում առաջացրեց վեց մետրի հասնող ձյան կուտակումներ»,- նշեց Գագիկ Սուրենյանը:

Նա շեշտեց, որ մարտի երրորդ տասնօրյակում նման եղանակակլիմայական պայմանները աննախադեպ էին ողջ օդերևութաբանական պատմության մեջ: Եվ հավելեց, որ առատ ձյան առկայությունը դրական մեծ ազդեցություն կթողնի գյուղատնտեսության, ջրամբարների և գետերում կայուն հոսքի ձևավորման վրա: Մասնագետը մանրամասնեց, որ եղանակային նման իրավիճակը հիմնականում պայմանավորված էր Արևմտյան Սիբիրից եկող արկտիկական ցուրտ օդային հոսանքների և, մյուս կողմից, Միջերկրական ծովից եկող արևադարձային խոնավ տաք օդային հոսանքների բախմամբ: Դրանք բախվել են հենց մեր հանրապետության տարածքում և առաջացրել հզոր մթնոլորտային ճակատ ,ինչի հետևանքով դիտվեցին նման ինտենսիվության առատ ձյան տեղումներ:

Գնաճ. եւս մեկ մարտահրավեր, որին ստիպված է դիմակայել Հայաստանի քաղաքացին. (տեսանյութ)

Փաշինյանի լավատեսությունը, թե առաջիկայում որոշ ապրանքների էժանացումներ նույնպես կունենանք, չեն կիսում անգամ թիմակիցները. գնաճը ազդել է նաեւ բարձր աշխատավարձ ստացողների վրա
Ցորենի գինն աճում է. հացահատիկի երբեմնի շտեմարան Շիրակի մարզում ինչու՞ ժամանակին հնարավոր չեղավ ավելացնել հացահատիկի արտադրությունը
11 անձից բաղկացած մի ընտանիքի պատմություն, որը Բերձորից տեղափոխվել է Գորիս. ինչպե՞ս դիմակայել գնաճին
Երեք հաց գնող ընտանիքը այսօր գնում է մեկ հաց, որը վաճառվում է 250 դրամով. անդրադարձ՝Վանաձորից
 Գյուղացիները քանդում են այգիները պատճառաբանությամբ՝ այգեգործությունն ընտանիք չի կերակրում. ի՞նչ սպասել գյուղատնտեսական արտադրանքի շուկայում…
Թողարկումը դիտեք`

 

 

 

Այս պահին ճշտված տեղեկություններով 14 անձ ստացել է տարբեր աստիճանի վիրավորումներ. 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՀ ՄԻՊ

ԱՀ ՄԻՊ-ը խորհրդարանին է ներկայացրել 2020թ. գործունեության մասին տարեկան  հաղորդումը

Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում ծանոթացել է մարտի 25-ին Ադրբեջանի կողմից իրականացված հանցավոր գործողությունների հետևանքով վիրավորում ստացած անձանց առողջական վիճակին։

Ստեփանյանի գրառման համաձայն՝ այս պահին, ճշտված տեղեկություններով, 14 անձ ստացել է տարբեր աստիճանի վիրավորումներ։ 10-ը անձանց վիճակը բժիշկների կողմից գնահատվում է թեթև, 1-ը՝ միջին ծանրության, 1-ը՝ ծանր, 2 անձանց վիճակը ծայրահեղ ծանր է։

Վիրավորների հետ ունեցած առանձնազրույցներից պարզվել է, որ վիրավորման գրեթե բոլոր դեպքերը արձանագրվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից անօդաչու թռչող սարքերի կիրառման հետևանքով։

«Հրադադարի պայմաններում զինվորական անձնակազմի նկատմամբ նման գործողությունները ևս պետք է դիտարկվեն որպես հանցագործություններ և միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներ, մանավանդ, որ վիրավորների հետ ունեցած առանձնազրույցրերից պարզ է դարձել, որ նրանցից ոմանք անօդաչու թռչող սարքերով դիտավորյալ թիրախավորվել են այն պահին, երբ փորձում էին առաջին օգնություն ցուցաբերել իրենց վիրավորված ընկերներին։

Սրանից եզրակացնում ենք, որ ադրբեջանական կողմը, ԱԹՍ-ներով անխոչընդոտ դիտարկելու հնարավորություն ունենալով հանդերձ, հարված է հասցրել այն պահին, երբ զինվորականների կողմից իրականացվում էր հումանիտար գործողություն։

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից համակարգային կերպով իրականացվող էթնիկ զտման ու ցեղասպանական գործողությունների պայմաններում Արցախի պաշտպանության ուժերը անառարկելիորեն իրականացնում են միջազգային փաստաթղթերով ամրագրված ինքնապաշտպանություն՝ ապահովելու Արցախի ժողովրդի կյանքի և գոյության իրավունքը»,- ասված է ՄԻՊ-ի գրառման մեջ։

Հիշեցնենք՝ այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Ադրբեջանը գիշերվա ընթացքում հարվածային ԱԹՍ է կիրառել, կրակ բացել հայկական ստորաբաժանումների վրա. փոխհրաձգության հետևանքով հայկական կողմում կար վիրավոր:

Կեսօրից սկսած՝ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, շարունակելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառում են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ «Bayraktar TB-2» տիպի:

Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է արել վերադառնալ ելման դիրքեր

Ակնկալում ենք, որ ռուս խաղաղապահները միջոցներ կձեռնարկեն, որ ադրբեջանցիները վերադառնան  ելման դիրքեր | 24news

Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Լեռնային Ղարաբաղի Փառուխ եւ Խրամորթ բնակավայրերի շրջանում տեղի ունեցած զինված միջադեպերի կապակցությամբ եւ Ադրբեջանի առաջ գնացած զորքերին կոչ է անում վերադառնալ 2020թ․ նոյեմբերի 9-ի կրակի դադարեցման մասին հայտարարության մեջ ամրագրված ելման դիրքեր։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարությունը։

Ֆրանսիայի ԱԳՆ-ն նաեւ մտահոգությամբ է հայտնել Լեռնային Ղարաբաղի բնակչության գազամատակարարման խափանման կապակցությամբ եւ կոչ է արել անհապաղ վերականգնել գազմատակարարումը։

«Եվրոպայի հարցերով եւ արտաքին գործերի նախարարը բարձրացրել է այդ հարցը իր հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ վերջին հանդիպումների ժամանակ եւ կոչ արել հնարավորինս շուտ վերականգնել մատակարարումները, մինչդեռ եղանակային պայմանները մնում են դժվար այնտեղ ապրող մարդկանց համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Ֆրանսիան մշտական ​​կապի մեջ է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ՝ աջակցելու երկխոսությանն ու տարբեր քննարկվող հարցերի շուրջ առաջընթացին, ասվում է հայտարարության մեջ։