Գլխավոր Блог էջ 145

Համայնքապետի թեկնածուն ընտրության չեկավ

Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի գյուղապետ Ալեքսեյ Նովիկովն էստաֆետը հանձնում է երիտասարդ սերնդին:

Նա 1996թ. գյուղի համայնքնապետն է եղել, իր գործի շարնակությունը թողնում է առավել երիտասարդ սերնդին, որովհետև արդեն 75 տարեկան է: Համայնքի երկարատև պատմության մեջ առաջին անգամն է, որ համայնքի ղեկավարի համար առաջադրվել էին 3 թեկնածուներ: Մինչ այդ այստեղ միշտ պարզ են եղել ընտրությունների արդյունքները:Գործող գյուղապետը հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրություններին իր քաղաքացիական պարտքը կատարելու եկավ օրվա երկրորդ կեսին՝ բարձր տրամադրությամբ, մեծ հույսերով ու լավատեսությամբ:
Առաջադրված 3 թեկնածուներից 2-ը՝  Ալեքսեյ Չիչյովը և Վալերի Նազարովը ընտրության եկել էին անմիջապես իրենց կիրակնօրյա աղոթքից հետո: Նրանք Ֆիոլետովոյում տեղակայված 24/1 ընտրատեղամասում էին 08:25-ին:

Ուղիղ 20։00-ին ընտրատեղամասի դռները փակվեցին։

Թիվ 24/1 ընտրատեղամասում այժմ ձայների հաշվարկման փուլն է:

 

Նարինե Մաթեւոսյան

Բռնության ենթարկված կինը հաշտության համաձայնվեց.

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում 2021թ․ հոկտեմբերի 12-ին կայացավ Կ. Գալստյանի գործով հերթական դատական նիստը:

Կ. Գալստյանի դեմ իրավապահներին բողոք է ներկայացրել կինը՝ Լ. Խաչատրյանը։ Նա ամուսնուն մեղադրում էր իր հանդեպ բռնություն կիրառելու մեջ։  Լ. Խաչատրյանըպատմել էր, որ 2020թ. հուլիսի 16-ին հերթական վեճի ժամանակ՝ իրենց տանը,  Կ. Գալստյանը բազմաթիվ հարվածներ է հասցրել իրեն։

Ամբաստանյալի շահերի պաշտպան Գագիգ Նալբանդյանը միջնորդություն ներկայացրեց դատարան այն մասին, որ գործում այլևս տուժող կողմ չկա: Կ. Գալստյանը և Լ. Խաչատրյանը համաձայնության են եկել և հաշտվել են: Փաստաբանը առաջարկեց, որ օրենքի համաձայն, եթե կողմերն այլևս իրարից որևէ պահանջ չունեն, ապա գործի վարույթը ենթակա է կարճման:

Նախագահող դատավոր Լուսինե Ալավերդյանը փորձեց նաև ճշտել, արդյոք կողմերի միջև հաշտությունը կամավոր է, հիմնաված է երկկողմանի համաձայնության վրա և չի եղել արդյոք որևէ սպառնալիք: Ապա լսեց նաև մեղադրող կողմի կարծիքը:
Լոռու մարզի դատախազ՝ Բարսեղ Մուրադյանը դեմ չէր շահերի պաշտպանի կողմից ներկայացված միջնորդությանը:

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը,  նախագահությամբ դատավոր Լուսինե Ալավերդյանի, որոշում կայացրեց՝ կարճել գործի վարույթը՝ հաշտեցման հիմքով:

Հոդվածը պատրաստել է «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ն, «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին»   ծրագրի շրջանակներում, որը իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը  «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ»  հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:
Հոդվածի բովանդակությունը և արտահայտված տեսակետները միմիայն «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ին են և կարող են չհամընկնել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կամ «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունների տեսակետներին:

Նարինե Մաթեւոսյան

Ինքնակամ բակը մաքրելու, բարեկարգելու գործը…

 

Մեր շենքի բնակիչներից մեկն է վարպետ Ռոբերտը…
Ինքնակամ, իր պարտադիր պարտականությունների մեջ է դրել բակը մաքրելու, բարեկարգելու գործը…
Սովորաբար բակի աղբը հավաքում էր` միշտ ձեռնոցներով, հատուկ տոպրակների մեջ (սկզբում նույնիսկ մտածում էի, թե համատիրության աշխատակից է, թեև զարմանալի կլիներ🙂). մի օր էլ գործից եկա, տեսա բանջարներն էր հնձել պատնեշի վերևում, մեքենան մոտ կայանելիս լրիվ գլխին էր թափվում. երեկ էլ` շարունակում էր սկսածը.
-Ինչ եմ անում, որ նկարում ես, մի նկարի, ես էդ տեսակ բաներ չեմ սիրում…
-Թող բոլորը տեսնեն, ախր ձեր մուտքը 4-րդն է, շենքի էս հատվածը ձեր կողմից չի էլ երևում, բայց տարբերություն չեք դնում…
— Ինչ կա որ, մեկը պիտի անի, չէ՞. Ուրիշը չի կարող, տեսեք, ես գործիքներ ունեմ, հա, էս հողն էլ հենց էնպես չեմ թափելու, էս փոսերը պիտի լցնեմ քարերի հետ, ուղղեմ, միշտ անում եմ, սելավը շատ է քանդում, մի նկարի, զրուց ենք անում, շնորհակալ եմ, որ գնահատում ես…
Արփիկ, ասա,-դիմում է պատուհանից մեզ միացած Արփիկ տատին,-ես ինչ ասեմ, տեսնում են, գիտեն…
Ու Արփիկ տատը ծանոթացնում է, պատմում…
Ինձ համար, մեզ համար է անում վարպետ Ռոբերտը ու դեռ ինքն է շնորհակալ…
Էսպիսի Մարդիկ են ապրում մեր կողքին, հպարտանալու Մարդիկ…
Անկեղծ շնորհակալ ենք, լավ մարդ, մեր վարպետ Ռոբերտ, այսօր իմացա Ձեր անունը ու որ հարևաններ ենք…
Հ. Գ. Հա, հագուստն էլ աշխատանքային, բայց էնքան կոկիկ ու մաքուր… Գործիքներն էլ…
Ինչքան ժպիտ ու դրական տրամադրություն պարգևեց հոգնած գործից վերադարձողիս, բա ինչ հաճելի զրուցակից է, երբ խոսքն իրեն չի վերաբերվում😘

Նարինե Մաթևոսյան

Հիշատակն արդարոց, Օրհնությամբ եղիցի…

Վանաձորի Նարեկացի թաղամասում(3-րդ մաս),հոկտեմբերի 3-ին հանդիսավորությամբ բացվեց 44 օրյա պատերազմի  ժամանակ, թաղամասի մարտիրոսաված հերոսների անմահ հիշատակը հավերժացնող` խաչքար հուշաղբյուր:Նախաձեռնությամբ նույն թաղամասի բնակիչներ` Արեն Անանյանի և Կարեն Մաճկալյանի:

https://www.youtube.com/watch?v=wJY4IMqwYA0