Գլխավոր Блог էջ 128

Նախագահ Արմեն Սարգսյանը ԱՄԷ պետնախարարի հետ քննարկել է գիտության, տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորությունները (տեսանյութ)

Նախագահ Արմեն Սարգսյանը ԱՄԷ պետնախարարի հետ քննարկել է գիտության, տեխնոլոգիաների  ոլորտներում համագործակցության հնարավորությունները ...

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել ԱՄԷ առաջատար տեխնոլոգիաների և գիտության հարցերով պետական նախարար Սառա Ալ Ամիրիի հետ։ Նախարարը նաև ԱՄԷ տիեզերական գործակալության և ԱՄԷ գիտնականների խորհրդի նախագահն է, նա համակարգում է նաև ԱՄԷ տնտեսության զարգացման մեջ գիտության և առաջատար տեխնոլոգիաների ներդրման հարցերը:

Հանդիպմանը նախագահ Սարգսյանն ու նախարար Ալ Ամիրին քննարկել են գիտության, տեխնոլոգիաների, ինչպես նաև տիեզերագիտության ոլորտներում համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Նախարար Ալ Ամիրին ներկայացրել է հիմնարար գիտությունների, տիեզերագիտության ոլորտներում Միացյալ Էմիրությունների կողմից իրականացվող աշխատանքները, մասնավորապես անդրադարձել ԱՄԷ-ի «Հույսի զոնդ» արբանյակի պատմական ճանապարհորդությանը դեպի Մարս։

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ նման հավակնոտ ծրագրերը ներդրում են ոչ միայն հանուն ապագայի, այլև երիտասարդների համար գիտությամբ զբաղվելու ոգեշնչման աղբյուր են: Նախագահ Սարգսյանը ԱՄԷ պետնախարարին հրավիրել է մասնակցելու սեպտեմբերին Հայաստանում նախատեսվող՝ գիտության ու արվեստի միջազգային STARMUS 6-րդ փառատոնին, որի նպատակներից մեկը նույնպես երիտասարդներին դեպի գիտություն, նոր տեխնոլոգիաներ, դեպի ապագա ուղղորդելն է:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը ևս մեծ նշանակություն է տալիս գիտության և տեխնոլոգիաների ոլորտներին՝ դրանք առաջնային համարելով մեր երկրի ապագայի տեսանկյունից։ Այս համատեքստում նախագահ Սարգսյանը խոսել է գիտատեխնոլոգիական զարգացմանն ուղղված՝ նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության և դրա շրջանակներում հնարավոր փոխգործակցության մասին։ Անդրադարձ է եղել նաև երիտասարդ գիտնականների փոխանակման ծրագրերի և համատեղ հետազոտությունների իրականացման հնարավորություններին։

Վանաձորի ավագանու նիստ անցկացնելու արգելքի վերացմանը միտված Վարչական դատարանի նիստը հետաձգվեց

 

 

Վանաձորում ավագանու առաջին նիստը չկայացավ․ պատճառը ԼՀԿ-ի դիմումն է  Վերաքննիչ դատարան

Ավագանու նիստ անցկացնելու արգելքի վերացմանը միտված Վարչական դատարանի նիստը հետաձգվեց՝ ՀԱՍԿ կուսակցության (Արկադի Փելեշյան)՝ դատական նիստի մասին չծանուցվելու հիմնավորմամբ։ Այս մասին հայտնում են «Մամիկոն Ասլանյան» դաշինքից։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության՝ ընդդեմ Վանաձոր համայնքի ավագանու և Վանաձոր համայնքի աշխատակազմի, ներկայացրած հայցի (երրորդ անձինք՝ «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինք, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցություն, «Հայրենիք» կուսակցություն, «Ապրելու երկիր» կուսակցություն)՝ Վանաձոր համայնքի ավագանուն՝ Վանաձոր միավորված համայնքի ղեկավար ընտրելուն ուղղված գործողություններից ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու, այն է՝ համայնքի ղեկավար ընտրելու օրակարգով նիստ անցկացնելուց և/կամ համայնքի ղեկավար ընտրելուց և/կամ Վանաձոր համայնքի աշխատակազմի՝ Վանաձոր համայնքի ղեկավարի լիազորությունները դադարած հայտարարելու գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջների մասին վարչական գործով հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդության քննարկման դատական նիստը հետաձգվել է ՀԱՍԿ կուսակցության (Արկադի Փելեշյան)՝ դատական նիստի մասին չծանուցվելու հիմնավորմամբ:

Հիշեցնենք, որ Վարչական դատարանի նիստը կայանալու էր այսօր՝ հունվարի 17-ին»,- հայտնում են դաշինքից:

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

 

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին - Shabat.am

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ Երևանում հունվարի 14-ի ցերեկը, 16-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-ին՝ երեկոյան ժամերին, հնարավոր է թույլ ձյուն, 19-ին ևս սպասվում է ձյուն:

Հանրապետությունում Հունվարի 14-ի ցերեկը, 15-ի երեկոյան ժամերին, 16-ին առանձին շրջաններում, 19-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Հունվարի 15-ի գիշերը, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 14-17-ին աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:

Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ - Shabat.am

 

Դոլարի գինն աճել է, նվազում են արձանագրել եվրոն և ռուսական ռուբլին

 

Լյուքսեմբուրգը 100.000 եվրո է տրամադրում՝ ԼՂ-ում տուժածներին օգնելու համար  | Ֆակտոր տեղեկատվական կենտրոն

Տարադրամի շուկայում այսօր աճել է ԱՄՆ դոլարի գինը: Այն գնվել է 481.49 դրամով: Աճը կազմել է 0.61 դրամ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկը:

Նվազում են արձանագրել եվրոն և ռուսական ռուբլին: Եվրոյի փոխարժեքը կազմել է 550.01 դրամ՝ նվազումը 0.93 դրամ է: Ռուսական մեկ ռուբլու համար սահմանվել է 6.30 դրամ: Փոխարժեքն իջել է 0.02 դրամով:

Լոռու մարզում կմեկնարկի «Առողջ Հայաստան» փորձնական ծրագիրը

Возможно, это изображение (2 человека, люди сидят, люди стоят и в помещении)

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր ընդունեց «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական կազմակերպության հիմնադիր Լարիսա Հովհաննիսյանին և Առողջապահության նախարարի 1-ին տեղակալի խորհրդական Արազ Չիլոյանին:
 Հանդիպման նպատակն էր քննարկել «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական ծրագրի մոդելի ու փորձի հիման վրա ստեղծված նախաձեռնության՝ «Առողջ Հայաստան» հիմնադրամի գործունեության մանրամասները:
Возможно, это изображение (6 человек, люди сидят и в помещении)
Հանդիպմանը ներկա էին Լոռու մարզպետարանի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանը, Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը:
Возможно, это изображение (2 человека, люди сидят и в помещении)
 Լ. Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ըստ ծրագրի, նորաստեղծ «Health for Armenia» հիմնադրամը հավաքագրելու է բժիշկների ու բուժակների, ովքեր միջազգային և տեղական մասնագետների հետ վերապատրաստումներից և որակավորումներից հետո 2 տարի ժամկետով գործուղվելու են այն գյուղեր, որտեղ նրանց կարիքը կա: Փորձնական ծրագիրը 2023 թվականին մեկնարկելու է Լոռու մարզից:
Լոռու մարզպետ Ա. Խաչատրյանը ողջունեց նախաձեռնությունը և հաջողություններ մաղթեց՝ նշելով, որ այսօր էլ մարզում կան համայնքներ, որտեղ մանկաբույժների, նեղ մասնագետների, ընտանեկան բժիշկների պակաս կա:
— Ներդրված համատեղ ջանքերով պետք է կարողանանք այս խնդիրը լուծել հանուն մեր բնակիչների առողջության պահպանման,- ընդգծեց նա:
Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանն իր խոսքում ևս կարևորեց առողջության առաջնային պահպանման օղակում նախատեսվող գործընթացը: Նա նշեց, որ նեղ մասնագետների՝ նյարդաբանների, սրտաբանների, ներզատաբանների և այլն, խիստ պակաս կա հատկապես գյուղական բնակավայրերում:
Ներկաները հույս հայտնեցին, որ ծրագիրը հաջող ընթացք կունենա: