Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել։ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում կմասնակցի Արևելյան Գործընկերության վեցերորդ գագաթնաժողովին։ Միջոցառման շրջանակում նախատեսվում են ՀՀ վարչապետի երկկողմ հանդիպումներ եվրոպական գործընկերների հետ։ Վարչապետը նաև առանձնազրույց կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Բրյուսելում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
Դեկտեմբերի 14-ին, ժամը 00:41-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Բաղրամյան թաղամասում այրվում է կայանած ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևանյան խճուղում գտնվող ավտոգազալցակայանում այրվում է կայանած «ZIL-130» մակնիշի ավտոմեքենա՝ բեռնված անասնակերով (մոտ 200 հակ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։15-ին, մարվել՝ 03։20-ին։ Այրվել են...
Դեկտեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ անցկացվեցին  Վանաձոր խոշորացված համայնքում: Ընտրություններին 92.182 քաղաքացուց մասնակցել է 33.199  ընտրող կամ քաղաքացիների 36.01 տոկոսը: Սա Վանաձորի ընտրական պատմության մեջ ամենացածր ցուցանիշն է: Թիվ 23 ՏԸՀ-ում արդեն իսկ ամփոփել են ընտրությունների նախնական արդյունքները. «Կա նախնական պատկեր, թե որ ուժերն են հաղթահարում 4 եւ 6 տոկոսանոց քվոտան: Դրանք են՝ ՀԱՍԿ, «Քաղաքացիական պայմանագիր», «Ապրելու երկիր», «Հայրենիք» կուսակցությունները եւ...
  Վանաձորում քարոզարշավն ընթացավ առանց լուրջ միջադեպերի: 10 քաղաքական ուժեր խոստացան ու վստահեցրին, որ առաջիկա 5 տարում Վանաձոր խոշորացված համայնքի ղեկն ստանձնելու պարագայում բազմաթիվ ծրագրեր են կյանքի կոչելու՝ ի շահ Վանաձորի և վանաձորցու: Ավագանու սպասվող ընտրությունների արդյունքում Լոռու մարզկենտրոն Վանաձորին կմիանան հարակից Դարպաս, Շահումյան և Գուգարք գյուղական համայնքները: Ընտրությունների հանդեպ հետաքրքրության պակասով պայմանավորված՝ կանխատեսվում է նաև ընտրողների պասիվ մասնակցություն:   Վանաձորի...
  Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցում խորացված ուսուցմամբ երեխաները չինարեն են սովորում։ Ոչ միայն սովորում են, այլև արդեն չինարենով բեմադրություններ իրականացնում։ Թումանյանի ստեղծագործությունները նրանք ներկայացրել են Դսեղում' մեծ բանաստեղծի տուն թանգարանում... https://www.youtube.com/watch?v=qy8P-ZbFGR4&t=32s    
ՀԿ Կենտրոնի Վանաձորի Ինֆոտան մեդիագրագիտության դասընթացների շրջանակներում մասնակից երիտասարդներն այցելեցին «ՄԻԳ» Հեռուստառաիդոընկերություն, որտեղ ծանոթացան համայնքային ռադիոյի գործունեությանը և դրա առանձնահատկություններին։ Այցի ընթացքում ՄԻԳ ՀՌԸ-ի գլխավոր խմբագիր Նարինե Մաթևոսյանը ներկայացրեց ընկերության անցած ճանապարհը և ապագայում սպասվող գործընթացներին։
2020 թվականից մեկ տարի է անցել, բազում կյանքեր խլած պատերազմը, խլեց նաև վանաձորցի Արմեն Վեքիլյանի կյանքը Հերոսի մարմինը հանգչում է ընտանեկան գերեզմանոցում, որտեղ ընկերների նախաձեռնությամբ հավաքվել է հերոսի նկարով մի ամբողջ պատ, որպեսզի գերեզման այցելողները ևս ճանաչեն անմահ հերոս Արմեն Վեքիլյանին։ Արմենը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության խաչ շքանշանով, իսկ մոտ օրերս հերոսի մորը կհանձնեն Արիության մեդալ։ https://www.youtube.com/watch?v=5-GyvTngVK0&t=306s
Հաղորդաշարի հյուրն է գործարար Արտավազդ Ալավերդյանը:    
  "ՄԻԳ" հեռուստառադիոընկերություն, Վանաձոր. Հեռուստատեսահաղորդում «Ալյանս» դեմոկրատական ցենտրիստական կուսակցության բարձրագույն խորհրդի նախագահ Տիգրան Արզաքանցյանի հետ https://www.youtube.com/watch?v=WzcCRBGAQwQ&t=1210s  
Հաղորդաշարի հյուրն է երգիչ, դերասան`Արման Կոլոսովը:

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ