Գլխավոր Блог էջ 100

Եղանակն առաջիկա օրերին. Կանխատեսումներ

Հանրապետության տարածքում`

Փետրվարի  16-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ: Փետրվարի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևելյան` 2-5 մ/վ, փետրվարի 18-19-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 17-19-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 6-10 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Փետրվարի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի փետրվարի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`                   13.80C (1979թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`                     -13.60C (1969թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`                 -0.10C

Սյունիքի մարզ. Փրկարարների ջանքերով արգելափակումից դուրս են բերվել 15 բեռնատար

Փետրվարի 15-ին, ժամը 09:26-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Կապան ավտոճանապարհին՝ Տաթևի վանքի մոտակայքում, ավտոմեքենաները մերկասառույցի պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ավտոմեքենաներն արգելափակվել են ցեխակույտում։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 բեռնատար:

ԱԻՆ ՓԾ

Ալավերդի քաղաքում խմելու ջուրն աղտոտվել է.

 

Ալավերդու Անկյուն+3- ի մեր գործընկերները տեղեկացնում են, որ բազմաբնակարան շենքերում խմելու ջուրն այսօր դեղին կամ ժանգագույն է եղել։ Մեր տեղեկություններով՝ փետրվարի 13-ի երկրաշարժի հետեւանքով ջրակուտակներում (կապտաժ) փլուզում է եղել, ինչն էլ խմելու ջրի աղտոտման պատճառ է դարձել։

Քաղաքացիներին խորհուրդ է տրվում ուշադիր լինել եւ զուտ խմելու նպատակով կամ առանց եռացնելու չօգտագործել ջուրը՝ մինչեւ մեխանիկական աղտոտվածությունը չվերանա։

http://migfm.am/

 

Խարկովում ազատ ոճի ըմբիշները նվաճեցին 10 մեդալ

Հայաստանի ըմբիշները 10 մեդալ են նվաճել Ուկրաինայում - Պանորամա | Հայաստանի  նորություններ

Ուկրաինայի Խարկով քաղաքում ավարտվել է ԽՍՀՄ սպորտի վարպետ Հովհաննես Սահակյանի հուշամրցաշարը, որին մասնակցել է նաեւ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի թիմը:

Ոսկե մեդալակիրներ են դարձել Մանվել Խնձրցյանը (57 կգ) եւ Լյովա Գեւորգյանը (125 կգ), իսկ Արման Անդրեասյանը (70 կգ) եւ Հովհաննես Մաղաքյանը (125 կգ) նվաճել են արծաթե պարգեւներ։

Հաբեթնակ Կուրղինյանի թիմում երրորդ տեղը գրավել են Նորիկ Հարությունյանը (61 կգ), Մենուա Յարիբեկյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (79 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Մհեր Մարկոսյանն (86 կգ) ու Սերգեյ Սարգսյանը (92 կգ), հայտնում են ըմբշամարտի ֆեդերացիայից:

Վանաձորի թիվ 8 դպրոց. Տյառնընդառաջ միջոցառում (Ֆոտոշարք)

Возможно, это изображение (13 человек, ребенок, люди стоят и в помещении)

Դպրոցի կազմակերպիչ՝ Մարինե Վիրաբյանի բացման խոսքից հետո օրվա խորհրդով և օրհնանքի խոսքով հանդես եկավ Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու սպասավոր հայր Տեր Տաճատ քահանա Բարսեղյանը։
Աշակերտները իրենց կատարումներով անչափ գեղեցիկ ներկայացրեցին տոնի գաղափարն ու խորհուրդը։
Возможно, это изображение (еда и в помещении)
Միջոցառմանը մասնակցում էին և ազգային պարերի հրաշալի շարանով հանդես եկան և պարերը աշակերտներին սովորեցրեցին դպրոցի հետ բազմաբնույթ համագործակցություն սկսաց Իրական դպրոցի Վանաձորի մասնաճյուղի ուսանողները և ՈՄԱ-ի թիմը երգ ու պարի հարգելի՝ Ռիմա Խանզադյանի ղեկավարությամբ , ներկա էին Իրական դպրոցի համակարգող՝ Մհեր Մելքոնյանը և ներկայացուցիչ՝ Արման Քոչարյանը։
Возможно, это изображение (5 человек, ребенок, люди стоят и в помещении)
Միջոցառման մտահաղացման հեղինակը և ղեկավարը տնօրեն ՝ Անուշ Սարուխանյանն էր, իրականացումը և կազմակերպումը իրականացրեցին փոխտնօրեններ Գոհար Պետրոսյանը, Նազելի Դավոյանը, կազմակերպխիչներ՝ Տաթևիկ Բեկչյանը և Մարինե Վիրաբյանը մասնակցությամբ բոլոր դասարանների աշակերտների։
Возможно, это изображение (9 человек, люди стоят и в помещении)
ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՏԵՐ ՏԱՃԱՏ ՔԱՀԱՆԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ ԻՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ։
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ և ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ և ԱՆՉԱՓ ՈՒՍԱՆԵԼԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ և ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ։
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻՆ և ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԱՆՉԱՓ ԳԵՂԵՑԻԿ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ։
Возможно, это изображение (4 человека, люди стоят и в помещении)
Возможно, это изображение (11 человек, люди стоят и в помещении)
Возможно, это изображение (10 человек, люди стоят и в помещении)
http://migfm.am/