Գլխավոր Блог էջ 98

Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել Եվրոպայի գավաթի բաց առաջնությունում

Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել Եվրոպայի գավաթի բաց առաջնությունում

Մինսկում կայացել է սամբոյի Եվրոպայի գավաթի բաց առաջնությունըորում Հայաստանի ներկայացուցիչները 5 մեդալ են նվաճել՝ 1 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե:

Եվրոպայի գավաթի բաց առաջնությանը 11 երկրի ավելի քան 150 մարզիկ է մասնակցել: Հայաստանը մրցաշարում ներկայացրել է 7 մարզիկ:

Հատկանշական է՝ մարզական սամբոյի 58 կգ քաշային կարգում առաջատար եռյակը կազմել են հենց Հայաստանի ներկայացուցիչները:

Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Տիգրան Կիրակոսյանը, վիճակահանության արդյունքում բաց թողնելով առաջին գոտեմարտը, նախ հաղթել է Բելառուսի ներկայացուցիչ Իլյա Մայուռաուին, ապա՝ ղազախստանցի Նուրդաուլետ Աիմբեկովին և եզրափակիչում հանդիպել թիմակցին՝ արցախցի Դավիթ Հովսեփյանին:

Դավիթը մինչ այդ հաղթել է ղազախ Կայիրբերդի Այդինբային, մոլդովացի Լուլիան Առապանին, ապա՝ Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Սարգսյանին:

Տիգրան Կիրակոսյանի և Դավիթ Հովսեփյանի միջև եզրափակիչ գոտեմարտն անցել է բավականին լարված պայքարում և ավարտվել Կիրակոսյանի հաղթանակով: Դավիթ Հովսեփյանն արժանացել է արծաթե մեդալի:

Այս քաշային կարգում բրոնզե մեդալն էլ նվաճել է Կարեն Սարգսյանը:

Մարզական սամբոյի 71 կգ քաշային կարգում արծաթե մեդալ է նվաճել Կառլեն Մահինյանը, իսկ 88 կգ քաշային կարգում բրոնզե մեդալին արժանացել է Դավիթ Գրիգորյանը:

Հայաստանը ներկայացրել են նաև մարզական սամբոյի +98 կգ քաշային Արման Մանուկյանը և մարտական սամբոյի 58 կգ քաշային Արմեն Մնացականյանը, ովքեր անմասն են մնացել մեդալներից:

Պարույր Սևակը ծնողների միակ որդին էր. Նա այսպես էր կանչում իր մորը և այսպիսի գրառում է արել նրա մասին.

Պարույր Սեւակը՝ մոր եւ հայրական տան մասին հուշերում

Պարույր Սևակը մանկությունից մշտապես զգացել է ծնողների հոգատարությունն ու սերը: Չէ՞ որ նա իր ծնողների մինուճար որդին էր:

Ծնողները Պարույրի մեջ պատվաստել էին այնպիսի կարևոր հատկանիշներ, ինչպիսիք են՝ նվիրվածություն հարազատների հանդեպ, արյունակցական կապի սրբազան զգացում և անկեղծ ու ջերմ սեր հատկապես մոր նկատմամաբ:

PARUYR SEVAK | ԻՍՊԱՆԱԼԵԶՈՒ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ LITERATURA HISPANA

Պարույրն իր մորը Ազի էր կանչում և գրառուների մի ծոցատետրում նրա մասին գրում է.

 «Իմ մայրը մի կին էր, որի համար դժբախտության հասկացողությունը անհասկանալի մնաց ամբողջ կյանքում: 
Ամբողջ կյանքում նա իրեն դժբախտ է համարել, այդքանով էլ, իսկապես, դժբախտությունը՝ ահավոր ճշտությամբ ապրելուց հեռու մնալով: 
Նրա համար դժբախտություն էր՝ խոտը ուշ դիզելը, թեյի գդալների պակասը, աման ջարդվելը, պարանի կորչելը: 
Բանաստեղծական հոգի էր նա, աշխարհը ողբերգականորեն վերապրող, անհանգիստ, անհագ հոգի, որքան, իհարկե, զորում էր նրա գեղջկական՝ պարզ, ոչնչով չաղարտված արտաքին էությունը:
 Ես նրանից ժառանգել եմ չափազանց շատ, այնքան շատ, որ մեծագույն մասով փոխարկվել է ուղիղ հակադրության»: 

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ.

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են | Ֆակտոր  տեղեկատվական կենտրոն

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։

Սյունիքի մարզի Աղվանի-Հալիձոր ավտոճանապարհին (դժվարանցանելի) տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Վայոց ձորի մարզի Վայք, Ջերմուկ, Տավուշի մարզի Բերդ քաղաքներում, Դիլիջանի ոլորաններում տեղում է ձյուն:

Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին մառախուղ է:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վանաձորում ուսումնասիրվում են երկրաշարժի հետևանքով առաջացած խնդիրները (Ֆոտոշարք)

Возможно, это изображение (на открытом воздухе и кирпичная стена)

Փետրվարի 13-ին ՀՀ մի շարք բնակավայրում, այդ թվում և Վանաձոր համայնքում գրանցված ուժգին երկրաշարժից հետո շուրջ 40 ահազանգ է հնչեցվել բնակիչների կողմից՝ հատկապես վթարային շենքերում ավելացած ճաքերի և մի շարք այլ խնդիրների վերաբերյալ։
Возможно, это изображение (3 человека, борода и люди стоят)
Լոռու մարզպետի հանձնարարությամբ երկրաշարժի հետևանքների ուսումնասիրման նպատակով Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության ճարտարապետական բաժնի պետ Լևոն Հախինյանը, Վանաձորի համայնքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ Սուրեն Աբովյանը, Լոռու մարզի սեյսմիկ ծառայության փորձագետ Ռազմիկ Աթաբեկյանը և այլ պատասխանատու պաշտոնյաներ այսօր ահազանգերի հետքերով շրջայց կատարեցին Վանաձորի Բազում թաղամասի մի շարք վթարային շենքերում, տեղում ծանոթացան երկրաշարժի հետևանքով ծագած խնդիրներին, զրուցեցին բնակիչների հետ։
Возможно, это изображение (в помещении)
Աշխատանքային խումբը կշարունակի շրջայցերը նաև առաջիկա օրերին՝ արձանագրելով բոլոր խնդիրները։
Արդյունքներն ամփոփելուց հետո դրանք կներկայացվեն համապատասխան գերատեսչություններին։
Նմանատիպ ուսումնասիրություններ, ըստ ահազանգերի, կկատարվեն նաև մարզի այլ համայնքներում ևս։
Возможно, это изображение (1 человек и на открытом воздухе)
Возможно, это изображение (5 человек и люди стоят)

Արցախում ադրբեջանցիները զենքի սպառնալիքով վռնդել են խաղողի այգիները մշակող գյուղացիներին

Ասկերանում խաղողի բերքահավաքի անվտանգությունն ապահովում են ռուս խաղաղապահները | Առավոտ - Լուրեր Հայաստանից

Ադրբեջանական զինված ուժերն այսօր՝ փետրվարի 16–ին,  զենքի սպառնալիքով, վռնդել են Խրամորթ գյուղի վարչական տարածքի խաղողի այգիներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող գյուղացիներին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Խրամորթ գյուղի ղեկավար Զորիկ Աբրահամյանը։

«Չեն թողնում մեր բնակիչներին աշխատել, ադրբեջանցիները նրանց սպառնացել են, որ այլեւս չգան այդ տարածքներ։ Այդ պահին ներկա են եղել նաեւ ռուս խաղաղապահները։ Ադրբեջանցիները մեր գյուղացիներին զենքի ազդեցության տակ վռնդել են այգիներից, բայց կրակոց չի եղել»,– ասաց Զորիկ Աբրահամյանը եւ հավելեց, որ այդ մասին տեղեկացրել է վերադաս մարմիններին։

Նրա խոսքով՝ այդ այգիներում աշխատում են ոչ միայն Խրամորթի բնակիչները, այլեւ հարեւան գյուղի բնակիչները։

«Գյուղացիները անասնապահությամբ, այգեգործությամբ են զբաղվում, հիմա ստացվում է, որ  նրանք զրկված են իրենց եկամտի աղբյուրից»,– ասաց Խրամորթ գյուղի ղեկավարը։

Հիշեցնենք նաեւ, որ երեկ՝ փետրվարի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում Խրամորթ գյուղի վարչական տարածքում Խնապատ գյուղի բնակիչ Կ.Մ.-ն տրակտորով հերկ կատարելիս,  հակառակորդի մարտական դիրքից նրա ուղղությամբ արձակված կրակոցներից վնասվել է տրակտորի հետեւի անվադողը:

news.am